«Հրապարակ». ՀՀԿ-ում պատրաստվում են Երեւանի ընտրություններին. թեկնածում Արմեն Աշոտյա՞նն է
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունում, մեզ հասած տեղեկություններով, հակված չեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունն առաջադրել առաջիկայում սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՀԿ-ն իր անցկացրած հարցումների արդյունքում պարզել է, որ Մարգարյանի ռեյտինգն այնքան էլ բարձր չէ։ Նեղ շրջանակում քննարկել են այլ թեկնածություններ։ Ոմանք կարծում են, որ հնարավոր է ՀՀԿ-ն կանգնի Արմեն Աշոտյանի թեկնածության վրա, իսկ հնարավոր է, որ պաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը, եթե նա որոշի առաջադրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

