«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փակել են դեմքը, գցել են գետնին. Գայանե Զարգարյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում թավշյա Հայաստանում իրականացված հերթական խոշտանգման դեպքից

Քրեական

Նախօերին Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հետաքննող լրագրող, մեր գործընկեր, հանրության լայն շերտերին հայտնի լրագրող Գայանե Զարգարյանը տեսաուղերձի միջոցով բարձրաձայնել եւ պատկան մարմինների, դեսպանատնների ուշադրություններ հրավիրել Նոր Հայաստանում տեղի ունեցած Չարենցավանի բաժանմունքում հերթական խոշտանգման մասին: 

Մասնավորապես մեր գործընկեր ընդգծել է.

Անհամբեր սպասում եմ՝ ՊԱՏԿԱՆ ԿՈՉՎԱԾՆԵՐԻ արձագանքին ՝ ՈՍՏԻԿԱՆԻ ՄՈՒՆԴԻՐԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԱԾ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ գազանաբարո գործողությունների ու «ՄՈՐԹԻ» առթիվ
Խոշտանգումները անշուշտ պետք է կանխարգելվեն, իսկ դրա լավագույն բանաձեւն այն է, որ խոշտանգող անձնավորությունը պետք է իր պատիժը կրի ամբողջությամբ։
Բայց արդյո՞ք Հայաստանում երբեւէ գործել է պատժի կրման մեխանիզմը: Իհարկե՝ոչ:
Հայաստանում խոշտանգման բացարձակ արգելքը սահմանված է ինչպես երկրի գլխավոր օրենքով՝ Սահմանադրությամբ, ըստ որի ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով՝ մասնավորապես ՄԱԿ-ի` Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայով, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, որի 3-րդ հոդվածը սահմանում է Խոշտանգումների արգելքը:
Սակայն փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ում մասնավորապես իրավապահ կառույցների «մարդակեր գանգստերները»՝ իրենց վարքաբանությամբ ու գործելաոճով շարունակում են ջանասիրաբար «խաչ քաշել» սեփական երկրի սահմադրության ու մարդու իրավունքների ինստիտուտի վրա՝թքած ունենալով այն կարեւորագույն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական, և համակարգված քաղաքականության իրականացումն է այն կարևորագույն գործիքը, որն օգտագործվում է ժողովրդավարական պետության կողմից` ոլորտում իր ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով նախ եւ առաջ:
Ժամեր առաջ, հայ հասարակությունը եւս մեկ անգամ առերեսվեց հայրենի իրավապահների կողմից իրականացված մի «սամասուդի», խոշտանգման դեպքի հետ… ինչի մասին ահազանգել էր փաստաբան Ս. Ռաֆայելյանը (խոսքս Չարենցավանի ոստիականության բաժնում տեղի ունեցածի մասին է ) երբ պագոնավորների ոհմակը՝ .«ՄՍԱՂԱՑԻ ՏԱԿ էր ԳՑԵԼ» ՀՀ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ:

Անհամբեր սպասում եմ՝ պատկանների՝ ՀՀ Գլխավոր Դատախազության, ԱԱԾ-ի, «ԳՈՇԻ»…ՍԱՍՈՒՆԻ ՀԻՄՆԱՐԿԻ արձագանքի եւ իրավական գնահատականին՝ այս գազանաբարո գործողությունների եւ բորենիների այս որջի «մարդակերության» առթիվ:
Սա է Նիկոլի ժողովրդավարության բաստիոնը, սա է նիկոլի միֆապետության եւ անտերապետության դեմքը , սա է իրավական վախկանալիայի վերջը: Հրեշավոր ձեռագիր, որ բնորոշ է բոլոր տիպի իշխանությունների օրոք ուսադիր տակ թաքնված բազում հանցագործների…
Եւ ի դեպ. ԳՈՇԻ ՀԻՄՆԱՐԿԸ պարտավոր է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու, ինչպես նաեւ հավաքագրելու անհրաժեշտ ապացույցները՝ պարզելու թե օրինակ քանի ոստիկան է այդ «ջարդի» ընթացքում հայտնվել դիտորդի դերում…
Քանզի ուսադիրները հարգող ցանկացած ոստիկան, տվյալ իրավիճակում ոչ միայն պետք է կանխեր տեղի ունեցող հանցագործությունը, այլ նաեւ առաջին իսկ վայրկյանից պետք էր կանչ տալ համապատասխան ստորաբաժանմանը՝ նախ եւ առաջ վնասազերծելու եւ ձեռնաշղթաներ հագցնելու ոստիկանի մունդիրի տակ թաքնված ու ծպտված իրական հանցագործներին ու բանդիտներին:

Խոշտանգման մանրամասների մասին` հետաքննության շրջանակներում մեր գործընկերը զրուցել է նաեւ խոշտանգման ենթարկված երիտասարդի փաստաբանի հետ եւ բացառիկ մանրամասներ տեղեկացրել հանրությանը, որը ներկայացնում ենք ստորեւ:

Տեսանյութը մեր գործընկերոջ յութուբյան պաշտոնական ալիքում:

Հանցանքի հետքերով.ՀՀ-ում մասնավորապես իրավապահ կառույցների ներկայացուցիչները իրենց վարքաբանությամբ ու գործելաոճով շարունակում են ջանասիրաբար «խաչ քաշել» սեփական երկրի սահմադրության ու մարդու իրավունքների ինստիտուտի վրա...

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան