ՊՆ-ն, ԳՇ-ն ու ՌՈ-ն գործում են այնպես, ինչպես հարմար է գտնում իրենց ցեղապետը. կապիտանի դուստրը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ ընդամենը ժամեր անց Քննչական կոմիտեն, Նիկոլ Փաշինյանը վստահաբար պնդում էին, թե ինչ է տեղի ունեցել՝ ըստ էության, դեպքը համարելով բացահայտված: Այս մասին «Իրավունքը» զրուցել է 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դստեր՝  Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցած ողբերգական դեպքին նման արագությամբ իշխանական «բացահայտումներին», երբ Եռաբլուրում բռնության ենթարկված զոհված զինծառայողների հարազատների դեպքի հետ կապված անգամ վեց ամիս անց որեւէ բացահայտում Քննչական կոմիտեի կողմից չկա:

— Գիտեք, ես այլեւս առհասարակ որեւէ գնահատական ե՛ւ չեմ ուզում, ե՛ւ չեմ կարող տալ ՀՀ իշխանությունների ու դրան առընթեր գործող մարմինների գործողություններին: Այսօր թե՛ ոստիկանությունը, թե՛ քննչական կոմիտեն, թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ՊՆ-ն, ԳՇ-ն ու ՌՈ-ն գործում են այնպես, ինչպես հարմար է գտնում իրենց ցեղապետը: Ինչու եմ ասում ցեղապետ, որովհետեւ դրանք առանձին ցեղատեսակ են` իրենց ցեղապետով: Չի կարող լինել մեկը, ով իրեն հայ է համարում, ամեն պատեհ ու անպատեհ առիթին ինքն իրեն հայրենասեր է հռչակում եւ դրա հետ մեկտեղ պատվի է առնում Նիկոլին ու դրա մետաստազներին: Ինչ վերաբերում է Եռաբլուրի դեպքին, կասեմ ընդամենը մեկ բան. ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը ոչ թե մոտավորապես 5000 է, այլ ընդամենը՝ մոտ 30, որովհետեւ միշտ պայքարի կենտրոնում տեսնում եմ ընդամենը 30 ընտանիքի, ովքեր պայքարում են իրենց որդու, եղբոր կամ հոր անարդար վախճանի համար: Մյուսները կա՛մ բավարարվել են իշխանության արծրունյան տրամաբանության կեղծիքներով, կա՛մ գուցե կան այլ նյութական շահեր:

— Ի դեպ, տեւական ժամանակ զոհվածների հարազատները ակցիաներ էին իրականացնում գլխավոր դատախազության դիմաց, որպեսզի բացահայտվեն 44-օրյա պատերազմի մեղավորները, սակայն սա էլ որեւէ արդյունք չունեցավ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այո, ճիշտ նկատեցիք, տեւական ժամանակ է, որովհետեւ ինչպես նշեցի, այդ գործով հետաքրքրված է մոտավորապես 30 ընտանիք: Կարծում եմ՝ մյուսների համար շատ ավելի կարեւոր է կառավարության կողմից հատկացված 10 միլիոնները ու անհասկանալի աղբյուրների կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները:

— Արդյոք այսօր ստեղծված լարված իրավիճակը կարող է լիցքաթափվել՝ ընդամենը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականին հասնելով, ինչպես պնդում են որոշ շրջանակներ:

— Ի՞նչ է փոխվելու Սուրենի հրաժարականով, ոչինչ, Սուրենը կգնա, 1-2 ամիս հետո կնշանակվի մեկ այլ պաշտոնի, իսկ ՊՆ նախարար նշանակված մեկ ուրիշ ՔՊ-ականը կշարունակի իրենց թիմի ազգակործան քաղաքականությունը:

— Փաստացի այս պահին տիտղոսային ընդդիմության կողմից չկան կազմակերպվող ակցիաներ, հանրահավաքներ, իսկ այս իշխանության օրոք շարունակում ենք դեռ զոհեր ունենալ: Ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է կանգնեցնել այս կործանարար ընթացքը:

— Այս հարցի շուրջ շատ հակասական մտքեր ունեմ: Այո, գուցեեւ ընդդիմությունը պետք է կազմակերպեր ինչ-որ բան, պետք է բողոքի ալիք բարձրացվեր, բայց ի՞նչ կտար դա: Կհավաքվեին էլի նույն մարդիկ, նույն մտքերը կհնչեցվեր, նույն ուղղություններով երթեր կլինեին ու վերջ: Այո, նման վիճակի համար ընդդիմությունն ունի իր մեղքի բաժինը, բայց եկեք չանտեսենք անտարբերության կիզակետին հասած հասարակությանը: Այսօր մեծ մասին հետաքրքրում է միայն սեփական ստամոքսը ու ոչինչ ավելի: Կա նաեւ հասարակության մյուս տեսակը, ովքեր իրենց սեփական դժբախտությունների ու վախերի պատճառով՝ նախընտրում են սեփական զավակին մատաղ անել թրքահպատակ Նիկոլի ոտքերի առաջ, միայն թե հետ չգան պատերազմ հաղթած մարդիկ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում