«Արցախցիներս գիտակցում էինք մեր գլխի գալիքը, գիտեինք՝ թշնամին չի փոխվել».ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Մշակութային

Շրջափակված Արցախում մշակութային կյանքը շարունակվում է: Այս օրերին Ստեփանակերտում ընթանում է լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես, ինչի մասին «Իրավունքը» զրուցել է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

— Այս դժվար օրերին ինչպե՞ս ծնվեց լուսանկարչական ցուցահանդեսի գաղափարը:

— Լուսանկարչական ցուցահանդեսի գաղափարը հայաստանաբնակ լուսանկարիչ Արմեն Ենգոյանինն է: Լուսանկարչի հետ մեր համագործակցությունը սկսել ենք 2020 թվականին՝ հենց պատերազմի ընթացքում: Դեռ այն ժամանակ Արմենը զանգահարել է ինձ եւ ցանկություն հայտնել, որ հենց ռմբակոծվող Շուշիում բացենք միջազգային ցուցահանդես: Սակայն պայմաններն այնպիսին չէին, որ կարողանայինք ցուցահանդես կազմակերպել: Եվ այդ ցուցահանդեսը հետաձգվեց: Այն իրականացվեց 44-օրյա պատերազմից մեկ տարի անց. շրջիկ ցուցահանդես էր: Կազմակերպել ենք Մարտակերտում, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, Ասկերանում: Եվ հիմա՝ այս շրջափակման օրերին, ցուցահանդեսը բացվել է Ստեփանակերտում:

— Ո՞ւմ լուսանկարներն են ներկայացված ցուցահանդեսին:

— Ցուցահանդեսին  ներկայացված են Արցախի, Հայաստանի, ՌԴ-ի, Իսրայելի, Իտալիայի, Չեխիայի եւ Սլովակիայի լուսանկարիչների գործերը:

— Այցելությունները շա՞տ են: Հովհարային անջատումներն ինչպե՞ս են անդրադառնում…

— Ցուցահանդեսի բացման օրը բավականին շատ հրավիրվածներ կային: Եվ նախատեսվածից ավելի շատ մարդ մասնակցեց ցուցահանդեսին: Սակայն, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների հետ կապված, այդքան էլ մեծ չեն այցելությունների թիվը, քանի որ մշակութային օջախները, պետական կառույցները անցել են աշխատանքային սեղմ գրաֆիկի: Եվ որպեսզի հոսանքի խնայողություն լինի, օրվա մի մասն ենք աշխատում: Իսկ այդ ժամանակահատվածում կազմակերպված այցելություններ ենք ունենում:

— Այս պահին ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում:

— Ադրբեջանի ապակառուցողական վարքի պատճառով Արցախն այսօր զրկված է աշխարհի հետ կապից: Ձմեռային ցուրտ եղանակի պայմաններում տասնյակ հազար ընտանիքներ շարունակում են բախվել կենսական բավարարման լուրջ խնդիրների հետ: Պատկերացրեք՝ որքան դժվար է ապրել այս պայմաններում: Ավելի դժվար է այն ընտանիքների համար, ովքեր տանը փոքրիկներ ունեն: Սակայն մենք՝ արցախցիներս, գիտակցում էինք մեր գլխի գալիքը: Գիտեինք՝ թշնամին չի փոխվել: Ես այն սերնդից եմ, ով 1990-ական թվականներին եւս բախվել է այս խնդիրների հետ: Նրանց ձեռագիրը չի փոխվել: Նրանք նույն ձեւով շարունակում են իրենց վարքագիծը, շրջափակման միջոցով փորձում են կենսական բոլոր պայմաններից զրկել արցախցուն: Իսկ մենք դիմադրում ենք ու չենք հուսահատվում: Խուճապ չկա: Մենք մեր տանն ենք: Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք եւ ուղիներ էլ չենք փնտրում: Արցախցին պատրաստ է հաղթահարել բոլոր դժվարությունները՝ հավատալով, որ մի օր լույս կբացվի: Մենք ամուր կանգնած ենք մեր հողին ու մեր երկրի տերն ենք եւ իրավունք չունենք այն ուրիշին զիջելու:

— Ստեղծված դժվարություններից ելնելով՝ մարդկային հարաբերությունների մեջ կա՞ լարվածություն:

— Մարդիկ այսօր այնքան հոգսաշատ են: Շատ ծանր է մեզ համար օրվա հացը հայթայթել: Ամենուր հերթեր են: Ամեն ինչ շատ դժվար է: Լարվածություն ինքնին կա, բայց մարդկային հարաբերություններում չեմ կարծում, որ դա կա:

— Ժողովրդի հետ շփվելիս ինչպիսի՞ն է նրանց հոգեվիճակը:

— Արցախցին սիրում է իր հայրենիքը: Բոլորն ուզում են արարել, ապրել ստեղծագործ կյանքով: Այստեղ խաչվել են մեծերի ու փոքրերի ճակատագրերը: Այստեղ կորուստն իր անջնջելի դաջվածքն է դրել մեր մտքերի ու հոգու վրա: Արցախցին քարից հաց կքամի ու երբեք չի պղծի ոչ մեկի արժեքները, ինչպես պղծել են մեր արժեքները: Մենք միայն մի բան ենք ուզում՝ խաղաղություն տիեզերքի չափ մեր մտքում եւ սրտում տեղավորված երկրին…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում