ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿՆ ԱՆՀԱՏԱ՞Կ Է

Վերլուծություն

Բե­լա­ռու­սի և Ի­րա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը ցա­վակ­ցել են մեր 15 զի­ծա­ռա­յող­նե­րի մահ­վան կա­պակ­ցու­թյամբ: Ե­րև­ի թե, ա­ռաջ­նորդ­վել են Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­չի պար­կեշ­տու­թյան կան­խա­վար­կա­ծով և են­թադ­րել, որ Հա­յաս­տա­նում սուգ է: Մինչ­դեռ գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճանն իր թի­մա­կից­նե­րով ջհան­դամ­վել էր Ի­ջև­ան` ու­րախ քեֆ ա­նե­լու: Հո ա­զե­րի­ներ կամ թուր­քեր չեն մա­հա­ցել, որ սրանք սգան:

ՀԱՆ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ Ե՞ՐԲ Է ԸՆԴՎ­ԶԵ­ԼՈՒ

Լրիվ սյու­ռե­ա­լիզմ է, ան­պատ­կե­րաց­նե­լի մի բան... «Սպա­րա­պետ» Պիս­կեմ Սու­րոն հրդե­հի վայր բա­րե­հա­ճում է գալ ող­բեր­գու­թյու­նից (կամ հան­ցան­քից) ե­րեք օր անց, չի ներ­կա­յա­նում հա­տուկ այդ հար­ցով ԱԺ Մար­դու ի­րա­վունք­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տի, տխրահռ­չակ Ա­լեն Սի­մո­նյա­նը զին­վոր­նե­րի խայ­տա­ռակ կա­ցա­րա­նի մա­սին ա­սում է` խրճիթ չէր, նոր­մալ տուն էր, գու­մա­րած դրան ՔՊ-ի զազ­րե­լի խնջույ­քը... Պի­տի որ հան­րու­թյու­նը ա­լիք­վեր, լցվեր փո­ղոց­նե­րը: Բայց ա­ռայժմ` ըն­դա­մե­նը եր­կու ցույց: Մե­կը` ՊՆ-ի մոտ` Պա­պի­կյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով, մյու­սը` գե­րա­գույն կա­պի­տու­լյան­տի դեմ, Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում:

Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար, ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը, սա­կայն, հա­մոզ­մունք է հայտ­նում. «Այսպես շա­րու­նակ­վե­լու դեպ­քում` Ե­րև­ա­նում պայ­թե­լու է հա­մա­ժո­ղովր­դա­կան ցա­սու­մը: Ան­դառ­նա­լի զայ­րույ­թի են հասց­նում մարդ­կանց: Մի մասն ան­կա­րո­ղու­թյու­նից քիչ է մնում լաց լի­նի, մեծ մասն ան­թա­քույց հայ­հո­յում ու ա­նի­ծում է: Վե­րա­հաս վտան­գի, ա­նո­րո­շու­թյան ու ան­տե­րու­թյան զգա­ցո­ղու­թյուն է օ­դում կախ­ված: Խուլ ու բա­ղա­ձայն դժգո­հու­թյուն է հա­սու­նա­նում:

Նի­կո­լիզ­մի հան­րա­յին «հե­նա­րանն» այ­լևս ա­սե­լիք չու­նի և քայ­քայ­ման եզ­րին է: Նի­կո­լիզ­մին պաշտ­պա­նող ցնդա­բա­նու­թյուն­ներն ա­վե­լի են բար­կաց­նում մարդ­կանց` խո­րաց­նե­լով և սրե­լով դժգո­հու­թյուն­նե­րը: Լայն հա­սա­րա­կու­թյան հա­մար, նրանց խա­բե­ու­թյուն­ներն այ­լևս պատ­րանք­ներ չեն ստեղ­ծում:

Ու­ժա­յին կա­ռույց­նե­րում և պե­տա­կան ա­պա­րա­տում մար­դիկ մտո­վի կանգ­նել են եր­կու ընտ­րու­թյան առ­ջև` ամս­վա աշ­խա­տա­վա՞րձ, թե՞ ե­րաշ­խա­վոր­ված Հայ­րե­նիք: Մի կող­մից տես­նում են «իշխա­նու­թյուն­նե­րի» գոր­ծու­նե­ու­թյան հե­տև­ան­քով պե­տու­թյան ու ժո­ղովր­դի գլխին կու­տակ­ված փոր­ձանք­նե­րը, մյուս կող­մից` ստիպ­ված են լռել ու սպա­սել: Այ­նինչ այդ համ­բե­րու­թյան բա­ժակն էլ է լցվում»:

Ինչ վե­րա­բե­րում է նի­կո­լիզ­մի «հե­նա­րա­նի» քայ­քայ­մա­նը, ա­պա ՔՊ-ի ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին ակ­նա­ռու են: Նույ­նիսկ Նի­կո­լի «սրտի օմ­բուդս­մեն» Քրիս­տի­նե Գրի­գո­րյա­նը հրա­ժա­րա­կան տվեց, իսկ ինչ վե­րա­բե­րում է Պա­պի­կյա­նին, ա­պա հա­մա­ցան­ցում նա­և վար­կած է պտտվում, որ Ա­զատ գյու­ղի զո­րա­նո­ցի դեպ­քե­րը կազ­մա­կերպ­վել են Սու­րեն Պա­պի­կյա­նից ա­զատվե­լու նպա­տա­կով: Եվ ընդ­հան­րա­պես, շատ կաս­կա­ծե­լի էր, որ Նի­կո­լը շտա­պեց հայ­տա­րա­րել կա­տար­ված «մի­ակ ճիշտ վար­կա­ծը»: Նա­և բա­զում` հար­ցա­կան­ներ ա­ռա­ջաց­նող հան­գա­մանք­ներ ու դե­տալ­ներ հայտ­նի են դար­ձել հրդե­հի գոր­ծով, ո­րոնք մե­կը մյու­սի հետ չի բռնում...

Ան­շուշտ, դրանց մի մա­սը դաշտ նե­տած տե­ղե­կատ­վա­կան աղբ է, ո­րի տակ խուն­տան թա­ղում է ինչ-որ բա­ներ, ո­րոնց բա­ցա­հայ­տումն ան­ցան­կա­լի է հա­մա­րում: Մի­ա­ժա­մա­նակ կաս­կա­ծա­հա­րույց է` ին­չու խուն­տա­յի քա­րոզ­չա­մե­քե­նան այդ­քան հիս­թե­րիկ հար­ձակ­վեց հրդե­հի տե­սա­նյու­թը ցու­ցադ­րած «5-րդ ա­լի­քի» վրա: Այդ տե­սա­նյու­թում պարզ ե­րև­ում է, որ կա­ցա­րա­նի քա­րե պա­տե­րը ԴՐՍԻՑ են այր­վում... Իսկ հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյա­նը մե­ղադ­րե­ցին գրե­թե ռազ­մա­կան գաղտ­նիք հրա­պա­րա­կե­լու, երկ­րի պաշտ­պա­նու­նա­կու­թյա­նը հար­ված հասց­նե­լու մեջ, հնչե­ցին պա­հանջ­ներ` այդ ընդ­դի­մա­դիր ա­լի­քը փա­կե­լու: Չէ, այս վիժ­վածք­նե­րը հաս­տատ թաքց­նե­լու կա­րև­որ բա­ներ ու­նեն:

Ի դեպ, դաշտ նետ­վեց նա­և աբ­սուրդ, թե այր­ված զին­կա­ցա­րա­նը «նախ­կին­նե­րից» ժա­ռան­գու­թյուն մնա­ցած էր: Մինչ­դեռ «նախ­կին­նե­րի» օ­րոք Գե­ղար­քու­նի­քի այդ հատ­վա­ծը խոր թի­կունք էր, իսկ սահ­մա­նա­պահ/դի­րքա­պահ զո­րա­մա­սը Քար­վա­ճա­ռում էր, ա­վե­լի քան 100 կի­լո­մետր հե­ռու: Բա­զում քա­ղա­քա­ցի­ներ էլ այդ ստե­րից վրդով­ված, սոց­ցան­ցե­րում հրա­պա­րա­կե­ցին այն բար­վոք, տե­ղը տե­ղին կա­ռուց­ված զո­րա­մա­սե­րը, ուր ծա­ռա­յել է­ին Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք: Այն զո­րա­մա­սե­րը, ո­րոնք այս թրքահ­պա­տակ­նե­րը հանձ­նե­ցին ո­սո­խին 2020-ի պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազ­մի ըն­թաց­քում:

Օ­դում զանգ­վա­ծա­յին խուլ զայ­րույթ է կախ­ված, սա­կայն հար­ցա­կան է` այն որ­պես ընդվ­զո՞ւմ կպայ­թի, ո­րը սրանց սրբել-տա­նե­լու է, թե՞ «կլից­քա­թափ­վի» բա­զում կաթ­ված­նե­րի տես­քով: Պար­գև սրբա­զանն էլ հրա­պա­րա­կավ նզո­վեց կա­պի­տու­լյանտ­նե­րին...

Բայց Նի­կո­լը Նի­կոլ չի լի­նի, ե­թե հան­րա­յիրն ու­շադ­րու­թյու­նը վար­պե­տո­րեն չշե­ղի: Ար­դեն փաստ է` հան­րա­յին ու­շադ­րու­թյու­նը գրե­թե ամ­բող­ջո­վին շեղ­ված է ար­դեն 44 օր տև­ող Ար­ցա­խի պա­շա­րու­մից: Ի դեպ, հայտն­վեց շե­ղող մի ե­րև­ույթ ևս` հայտն­վեց ոմն վիժ­վածք ֆե­մի­նիս­տու­հի, ով հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, որ ու­րախ է, որ ա­տե­լի տղա­մար­դիկ 15-ով պա­կա­սե­ցին... Թվում է, թե ինչ-որ խե­լա­պա­կաս «պա­տա­հա­կա­նո­րեն» ինչ-որ բան բար­բա­ջել է, բայց այդ­պի­սին­նե­րը հայտն­վում են «ճիշտ ժա­մա­նա­կին»: Ժա­մա­նա­կին թուրք աս­կյար­նե­րի տակ պառ­կող հա­կա­հի­գի­ե­նիկ կապ­տա­մա­զի­կի շուրջ սկան­դա­լը դար­ձավ 2018-ի ազ­գա­կոր­ծան հե­ղաշրջ­ման նա­խեր­գանք... Իսկ ին­չի՞ նա­խեր­գանք է այս տղա­մար­դա­տյաց նող­կա­լի ֆե­մի­նիս­տու­հու սկան­դա­լա­յին հրե­շա­վոր ե­լույ­թը: Ե­րև­ա­կա­յելն իսկ վա­խեց­նող է:

ԳԵ­ՆԱՊՂԾ­ՎԱԾ­ՆԵ­ՐԻ ԽՐԱԽ­ՃԱՆ­ՔԸ

Miting 

Կյան­քում թե­րևս ա­ռա­ջին ան­գամ Նի­կո­լը ճշմար­տու­թյուն ա­սաց. «Տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի ար­ձա­գանք­նե­րից ո­րոշ­ներն ի ցույց են դնում, որ մենք կա­րիք ու­նենք, բա­ցի մա­կե­րե­սին գտնվող փաս­տե­րից, խո­րա­նալ և հաս­կա­նալ պրոբ­լեմ­ներն ի­րենց խո­րու­թյան մեջ: Իսկ պրոբ­լեմ­ներն ի­րա­կա­նում ոչ թե մա­կե­րե­սին ե­րև­ա­ցող­ներն են, այլ նրանք, ո­րոնք ար­տա­հայտ­վում են ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րում, դրանք ե­թե կա­րե­լի է ա­սել, ԴՆԹ մա­կար­դա­կի պրոբ­լեմ­ներ են: Այդ խնդիր­նե­րը շատ հա­ճախ ծա­գում են կար­կա­տա­նի տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս գա­լու բա­վա­րար կամ­քի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով»: Ա­վե­լի ճիշտ` ար­դեն երկ­րորդ ան­գամ է խո­սում «ԴՆԹ մա­կար­դա­կի պրոբ­լե­մի» մա­սին: Ճիշտ է ա­սում` պրոբ­լեմ­նե­րի աղ­բյու­րը Նի­կո­լի և փոքր նի­կոլ­նե­րի ԴՆԹ-ն է, չհայ, հա­կա­հայ գե­նե­տի­կան: Ինչ­պես նկա­տել է Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Նի­կո­լը, սե­փա­կան մա­հա­բե­րու­թյունն ու ան­բա­րո­յա­կա­նու­թյու­նը կոծ­կե­լու հա­մար այ­սօր կրկին ա­սել է, թե մեր հա­սա­րա­կու­թյան խնդիր­նե­րը «ԴՆԹ մա­կար­դա­կով են»: Հայ ժո­ղո­վուր­դը ԴՆԹ մա­կար­դա­կում ըն­դա­մե­նը եր­կու պրոբ­լեմ ու­նի: Մե­կը հին ազ­գե­րին բնո­րոշ «երե­ւա­նյան հի­վան­դու­թյունն» է: Մյու­սը՝ հա­յի ազ­գա­նու­նով քո նման գե­նե­տիկ մու­տան­տը»: Բայց խո­շոր հաշ­վով, ինչ­քա՞ն են այդ «գե­նե­տիկ մու­տանտ­նե­րը»: Կա­պի­տու­լյան­տա­կան ողջ վեր­նա­խա՞վն է... Թե՞ 2021-ի ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի ԿԸՀ ար­ձա­նագ­րու­թյու­նում պետք է փնտրենք այդ թի­վը:

Բայց օ­րի­նակ Ար­տակ Զա­քա­րյա­նը լա­վա­տես է. «Հայն արթ­նա­նում է: Հա­յի գե­նը նո­րից գլուխ է բարձ­րաց­նում ընդ­դեմ ներ­քին ու ար­տա­քին թշնա­մի­նե­րի: Հա­յը կրկին իր մեջ ուժ է փնտրում, և գտնե­լու է ու բռունցք­վե­լու է` ինչ­պես Սար­դա­րա­պա­տում էր, Ար­ցա­խում էր, երկ­րա­շար­ժի պատ­ճա­ռած մեծ ա­ղե­տի օ­րե­րին էր...

Աստ­ծո ստեղ­ծած և պա­հած ժո­ղովր­դին բա­րո­յազր­կել, կոտ­րել, հայ­րե­նազր­կել ու վե­րաց­նե­լը հնա­րա­վոր չէ՛: Հա­րյուր Նի­կոլ էլ լի­նի` չի՛ ստաց­վե­լու:

Վե­րած­նունդ լի­նե­լու՛ է»: Մենք էլ ենք լա­վա­տես` սե­րուց­քը, ըն­տիր պա­սի­ո­նար փոք­րա­մաս­նու­թյու­նը բռունց­վե­լու է: Ճիշտ է, դրա մի մասն այր­վել է 44-օրյա պա­տե­րազ­մի բո­ցե­րում, բայց այդ սե­րուց­քը կա՛: Ա­պա­ցույ­ցը` չհանձն­վող Ար­ցա­խը: Բո­լորս լցվե­ցինք ա­նափ զայ­րու­թով, երբ տե­սանք այն կադ­րե­րը, թե ինչ­պես են ա­զե­րի է­կո­տե­ռո­րիստ­նե­րը խցկվում ե­րե­խա­նե­րին Ար­ցախ վե­րա­դաձ­նող ավ­տո­բու­սի մեջ և «զննում» այն: Բայց ին­քը` փաս­տը, որ ե­րե­խա­նե­րը վե­րա­դառ­նում են պա­շար­ված Ար­ցախ: Պա­շար­ված Ար­ցա­խում տե­ղի ուն­ցած հար­սա­նի­քի կադ­րերն էլ տե­սանք: Այ­սինքն` թշնա­մին սխալ­վել է իր հաշ­վարկ­նե­րում, և պա­շա­րու­մը չի լու­ծում Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լու խնդի­րը:

Ի դեպ, ԴՆԹ-ի մա­սին ար­տա­հայտ­վել է նա­և Ռու­բեն Վար­դա­նյա­նը. «Ինձ չի հե­տաքրք­րում` ես կլի­նեմ պե­տա­կան նա­խա­րար, թե` ոչ, ես այս­տեղ եմ այն մարդ­կանց հետ, ով­քեր իմ ա­ջակ­ցու­թյան կա­րիքն ու­նեն, ոչ թե նրա հա­մար, որ ես հա­րուստ եմ, այլ ո­րով­հե­տև ու­զում ենք, որ Ար­ցա­խից դուրս մար­դիկ գի­տակ­ցեն, որ Ար­ցա­խը ողջ հայ ժո­ղովր­դի ինք­նու­թյան բա­նա­լին է, հայ ազ­գի ԴՆԹ-ի հա­զա­րա­մյա պա­հա­պա­նը»: Ճիշտ ձև­ա­կեր­պում է, ո­րը նա­և ցույց է տա­լիս, թե ին­չու թուր­քա­կան գոր­ծա­կալ­նե­րը միշտ փոր­ձել են ՀՀ մյուս քա­ղա­քա­ցի­նե­րին ար­ցախ­ցի­նե­րի դեմ տրա­մադ­րել: Ին­չու են այդ­քան ջանք ու ռե­սուրս գոր­ծադ­րել «արցա­խյան կլա­նին» իշ­խա­նու­թյու­նից զրկե­լու հա­մար: Որ­պես­զի իշ­խա­նու­թյան բե­րեն գե­նապղծ­ված­նե­րի «կլա­նին»:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում