«Այլ երկրների համար Արցախն ընդամենը քաղաքականություն է».ՇՊՌՈՏ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ԱՄՆ-ում բնակվող երգչուհի ՇՊՌՈՏԻ հետ:

Արցախի շրջափակման վերաբերյալ ի՞նչ արձագանք կա Միացյալ Նահանգներում:

— Իհարկե, Սփյուռքը շատ է ցավում: Ամեն օր խոսում ենք ընկերներով եւ անճարությունից չգիտենք՝ ինչպես վարվենք: Կոնկրետ ես՝ աղոթում եմ անդադար:

Մի՞թե այս ամենը տեսնելով՝ հավատ է ներշնչում խաղաղության պայմանագիրը, ինչի մասին շարունակում է խոսել իշխանությունը:

— Այս ամենը տեսնելով՝ հասկանում եմ, որ ազգիս հրաշք է պետք: Իմ միակ հույսն Աստված է: Մեզ միայն հրաշքը կփրկի: Ես չեմ հավատում կամ սպասում ինչ-որ փոփոխություն քաղաքական գործիչների կողմից: Այլ երկրների համար Արցախն ընդամենը քաղաքականություն է: Արցախով մեզ վերահսկում է ռուսը, իսկ ամերիկացին Արցախով ռուսին է քշում: Իսկ ադրբեջանցիներն էլ օգտվում են իրավիճակից՝ մեզ ավելի թուլացնելով:

Հրդեհում մի գիշերվա մեջ այրվել են 15 զինծառայող: Ձեր կարծիքը ստեղծված իրավիճակի մասին ինչպիսի՞ն է:

— Ես, ճիշտ է, չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել: Հասկանում եմ, որ կարող է սարքած լինել, բայց թե ում կողմից, չգիտեմ՝ թշնամո՞ւ, թե՞ ներքին թշնամու: Ինչ խոսք, հերքում են, ինչպես Սուրմալուի հրդեհի ժամանակ հերքեցին:

Այս ամենից հետո՝ ո՞րն է մեր ապագան: Դուք տեսնո՞ւմ եք իշխանության խոստացած՝ «Ապագա կա»-ի արդյունքները:

— Իրենց համար հաստատ ապագա չկա, իսկ ազգիս համար կա: Քանի դեռ Աստծուց լիովին չենք հեռացել, հույս կա: Ըստ իս, այդ՝ ապագա կա ասողների օրերը հաշված են: Ուղղակի, չգիտեմ՝ հաջորդները, որ գան, արդյո՞ք էլի դրածո չեն լինի: Բայց հուսալով Տիրոջը՝ ուզում եմ հավատալ, որ կունենանք պետականամետ-հայակենտրոն ղեկավար: Հուսանք եւ աղոթենք, որպեսզի Տերը ողորմի… Մեր հոգիներին փրկություն եւ երկրին խաղաղություն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում