«Ժողովուրդ». Հայկական ֆուտբոլի ողբալի վիճակը՝ թվերով

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրո-2024»-ի նախընտրական Հայաստան-Թուրքիա խաղից, կարծես թե, հույսեր չունեն ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ անգամ ֆուտբոլի մասնագետները: ՀՖՖ-ի մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արդեն նշանակվել է գլխավոր մարզիչ, բայց իրավիճակը ողբալի է հատկապես բարոյահոգեբանական իմաստով: Մամուլը բազմիցս գրել է, որ ֆեդերացիայի փաստացի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չէ այնտեղի որոշում կայացնողը, այլ առաջին պլանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը, որն իրականացնում է կառավարության հետ կապը ու կատարում Նիկոլ Փաշինյանից կամ նրա կնոջից եկող հանձնարարականները:

Մեզ հետ կապ հաստատող աշխատակիցներն անդադար պնդում են, որ ֆեդերացիայում ու ենթակա կառույցներում աննկարագրելի «բառդակ» է, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը սկսել է երանի տալ նույնիսկ «հանրապետական» շրջանին: Ինչեւիցէ, Արմեն Մելիքբեկյանի, ավելի ճիշտ՝ նրա տեղակալի ժամանակաշրջանում հայկական ֆուտբոլի ցույց տված արդյունքները ներկայացնում ենք թվերով. երեք տարում Հայաստանի բարձրագույն խմբից հեռացել են 5 ակումբներ` «Երեւան», «Գանձասար», «Կապան», «Լոռի», «Սեւան» ու «Նորավանք»։ Այս 5 ակումբներից 4-ը մարզերից էին, ու պետք չէ նկարագրել, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական նշանակություն ունի մարզերում թեկուզ մի քանի աշխատատեղ ու ժամանց ապահովող ցանկացած թիմի գոյությունը, բայց այս մարդկանց դա չի հետաքրքրում:

Ուրեմն այսպես, Հայաստանի՝ մինչեւ 15 տարեկանների ազգային թիմը 2021-22թթ. ՈՒԵՖԱ զարգացման մրցաշարում խփել է 7, իսկ բաց է թողել 18 գոլ (չհաշված Հայաստանի՝ 14 տարեկանների դեմ անցկացրած խաղի). պարտվել ենք, օրինակ, Վրաստանին ու Մալազիային։
17 տարեկանների հավաքականը նույն ժամանակահատվածում բաց է թողել 52 գոլ՝ խփելով ընդամենը 4 գոլ: Այստեղ ուշագրավ են այնպիսի խաղեր, ինչպիսիք են Նորվեգիա- Հայաստան (7:0), Իռլանդիա-Հայաստան (4:0), Պորտուգալիա-Հայաստան (7-0) եւ այլն:

Մինչեւ 19 տարեկանների հավաքականի մասով պատկերը հետեւյալն է. բաց են թողել 43 գոլ, իսկ խփել՝ 19 գոլ. այս հավաքականը 2021-2022թթ.-ին միջազգային եւ ընկերական խաղերում պարտվել է, օրինակ, Վրաստանին` 5-1 հաշվով, եւ Իռլանդիայի իրենց հասակակիցներին՝ 4-0 հաշվով:
21 տարեկանների ազգային թիմի (որը համարվում է ազգային հավաքականի շատ մոտ ապագան) ռեզերվը նույնպես ողբալի վիճակում է։ 2020, 2021, 2022թթ.-ին անցկացրած միջազգային հանդիպումներում այս թիմը պարտվել է նույնիսկ Լյուքսեմբուրգին՝ 2:1 հաշվով («Եվրո-2021» ընտրական փուլ), Ֆարերյան կղզիներին՝ 2:0 հաշվով. թերեւս ամենախայտառակ հաշիվը Շվեդիայի իրենց հասակակիցներից կրած գերխոշոր հաշվով պարտությունն է (10:0):

Կանանց հավաքականների մասին թերեւս լավ կլինի՝ լռենք. ասելիք չկա: Չխոսենք նաեւ գլխավոր թիմի ոդիսականներից, քանզի այս ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ. հիշեցնենք միայն Նորվեգիայի հավաքականից կրած պարտությունը՝ 9:0 հաշվով, որը միջազգային խաղերում մեր կրած ամենախոշոր պարտությունն է: Նիկոլ Փաշինյանը, սակայն, խոսում էր 2050թ.-ից, ու հենց այդ մարդու թիմակիցները եկան ու սպանում են հայկական ֆուտբոլը:

Բացահայտումները դեռ առջեւում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին