ԹՐՔԱ­ՀԱՐՃ ՈՃ­ՐԱ­ԽՈՒՄ­ԲԸ ՀՐԴԵ­ՀՈՒՄ Է ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Վերլուծություն

Կա­պի­տու­լյան­տը կա­ռա­վա­րու­թյան նիս­տին հայ­տա­րա­րեց. «Բաք­վի պլանն է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տնտե­սա­կան, հո­գե­բա­նա­կան ճնշու­մը հասց­նել մի կուլ­մի­նա­ցի­ոն կե­տի, դրա­նից հե­տո մի քա­նի օ­րով բա­ցել մի­ջանց­քը՝ ակն­կա­լի­քով, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րը զանգ­վա­ծա­բար կլքեն ի­րենց տնե­րը»: Դե, ա­նու­նը դրել է «Բաք­վի պլան», բայց պար­զից էլ պարզ է, որ դա նա­և իր պլանն է:

ՑԵ­ՂԱՍ­ՊԱ­ՆԱՆ­ՊԱՍՏ ՈՒ­ՂԵ­ԳԻԾ

Թուրք օ­կու­պանտ­նե­րի մե­նե­ջեր­Նի­կո­լը, կրկին իր ո­ճին հա­վա­տա­րիմ, կա­ռա­վա­րու­թյան նիս­տին ա­սել է, որ ո­չինչ ի­րենց չի շե­ղե­լու խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գից. «Հաս­կա­նա­լի է, որ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը բո­լորս շատ է­մո­ցի­ո­նալ ենք տա­նում, սա­կայն պետք է ընդգ­ծեմ այս ի­րա­վի­ճա­կի շուրջ զսպվա­ծու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյունն ու խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գին հա­կա­սող բա­ռա­պա­շա­րի և գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բա­ցա­ռու­մը, ա­ռա­վել ևս՝ պե­տա­կան իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի կող­մից: Մենք շա­րու­նա­կում ենք հե­տև­ո­ղա­կան լի­նել խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գի ա­ռաջմղ­ման մեր ջան­քե­րում, և ո­րև­է սադ­րան­քով մեզ հնա­րա­վոր չպի­տի լի­նի շե­ղել այս օ­րա­կար­գից»:

Շատ հե­տև­ո­ղա­կան են... Գործ­նա­կա­նում և՛ մի շարք ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներ, և՛ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի մի մա­սը, և՛ վեր­լու­ծա­կան միտք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րից շա­տե­րը վստահ են` Գե­ղար­քու­նի­քի զո­րա­մա­սում ե­ղել է ոչ թե դժբախտ պա­տա­հար, այլ կան­խամ­տած­ված ոճ­րա­գոր­ծու­թյուն, որն առն­վազն միտ­ված է հրամ­կազ­մը գլխա­տե­լուն: Կադ­րա­յին քա­ո­սի մա­սին պատ­գա­մա­վոր, ռազ­մա­կան փոր­ձա­գետ Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը մատ­նան­շում է. «Զին­ված ու­ժե­րում նման հա­ճա­խա­կա­նու­թյամբ փո­փո­խու­թյուն­նե­րը սպառ­նա­լիք են Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մար: Էլ չեմ խո­սում այն մա­սին, որ իշ­խա­նու­թյու­նը կար­ծես նպա­տա­կա­ուղղ­ված կեր­պով ա­նընդ­հատ կադ­րա­յին փո­խա­տե­ղում­ներն ի­րա­կա­նաց­նում է հա­մա­կար­գը թու­լաց­նե­լու և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գի կեն­սու­նա­կու­թյու­նը թու­լաց­նե­լու հա­մար»:

Հրա­պա­րա­կա­յին հար­թա­կում նա­և վար­կած է շրջա­նառ­վում, որ Նի­կո­լը Սու­րեն Պա­պի­կյա­նին հա­մա­րում է սպառ­նա­լիք իր ա­թո­ռի հա­մար և ա­մեն կերպ ու ցան­կա­ցած գնով ջա­նում է նրա ձեռ­քից խլել բա­նա­կը: Մի հե­տաքր­քիր դրվագ` ի­րեն ուղղ­ված հար­ցին՝ ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր լի­նե­լու պա­րա­գա­յում կպա­հան­ջե՞ր, ար­դյոք, նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը և ԳՇ պե­տի հրա­ժա­րա­կա­նը, ու­ղե­ղը թա­փած Վի­լեն Գաբ­րի­ե­լյա­նը` «Նա­վակ Ճո­ճո­ղը» դրա­կան պա­տաս­խան է տվել ու ա­սել, որ ե­թե ընդ­դի­մա­դիր լի­ներ, ա­յո՛, կպա­հան­ջեր հրա­ժա­կան, բայց քա­նի որ Պա­պի­կյան Սու­րի­կի քա­ղա­քա­կան թի­մից է, հե­տև­ա­բար՝ տրա­մա­բա­նա­կան չի լի­նի, ե­թե ին­քը հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով հան­դես գա: Բայց փաս­տո­րեն «Նա­վակ Ճո­ճո­ղը» հենց հրա­ժա­րա­կա­նի պա­հանջ հնչեց­րեց, հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը հո պո­զով-պո­չով չի լի­նում:

Ի դեպ, մի սա­տա­նա­յա­կան պա­տա­հա­կան զու­գա­դի­պու­թյուն` 15 զին­վո­րի ող­ջա­կիզ­վե­լու հա­ջորդ օ­րը ՊՆ-ն գնեց 15 նոր ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա: Պարզ է, որ թվե­րը ի­րար մի­տում­նա­վոր հար­մա­րաց­նե­լու դեպք չէ դա, սա­կայն «նա­խախ­նա­մու­թյու­նը» կար­ծես շեշ­տում է 15 թի­վը` թե­րևս ակ­նար­կե­լով 1915 թվա­կա­նի հետ զու­գա­հեռ­նե­րը...

Սա­կայն վե­րա­դառ­նանք Նի­կո­լի հնչեց­րած` Ար­ցա­խի հա­յա­թափ­ման ծրագ­րին: Կա է­ա­կան խո­չըն­դոտ` ար­ցախ­ցի­նե­րի «հաս­տա­կո­ղու­թյու­նը» և հայ­րե­նի հո­ղում ապ­րե­լու վճռա­կա­նու­թյու­նը: Ի­րենց պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյանն էլ դար­ձել է Իլ­հա­մի ու Նի­կո­լի աչ­քի գրող, քան­զի որ­պես տեխ­նոկ­րատ ար­դյու­նա­վե­տո­րեն կազ­մա­կեր­պում է հայ­րե­նի հո­ղին կառ­չե­լու գոր­ծըն­թա­ցը: ՌԴ Պետդու­մա­յի պատ­գա­մա­վոր Վի­տա­լի Մի­լո­նո­վը ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տել է. «Որպես մշա­կու­թա­յին, պատ­մա­կան և հայ­կա­կան ծա­գում ու­նե­ցող մարդ՝ կա­սեմ՝ չեն գնա ղա­րա­բաղ­ցի­նե­րը ոչ մի տեղ չեն գնա. այս ամ­բողջ օ­պե­րա­ցի­ան ղե­կա­վա­րում է Լոն­դո­նը, ո­րը կա­րիք ու­նի պրոկ­սի պա­տե­րազ­մի և հնա­րա­վո­րինս շատ մարդ­կանց կո­տո­րա­ծի, ի­հար­կե ոչ ի­րենց մարդ­կանց: Հենց Լոն­դոնն է կա­ռա­վա­րում այս եր­կու երկր­նե­րը՝ ա­վե­լի շատ Ադր­բե­ջա­նը, մի փոքր քիչ Հա­յաս­տա­նը: Ե­թե ​​հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­յի, հի­մա կլի­նե­ի Ար­ցա­խում՝ ար­ցախ­ցի­նե­րի կող­քին»:

ԼՐԱՏ­ՎԱ­ՀՈՍ­ՔԸ ՖԻԼՏ­ՐԵ­ԼՈՒ ՀՐԱ­ՄԱ­ՅԱ­ԿԱ­ՆԸ

Adana 

Աշ­խար­հով մեկ Ար­ցա­խի շրջա­փակ­մանն ու­շադ­րու­թյուն հրա­վի­րե­լու ակ­ցի­ա­ներ են, տար­բեր երկր­նե­րի մտա­վո­րա­կան­նե­րը նա­և լրատ­վա­մի­ջոց­նե­րով են ակ­տի­վո­րեն հան­դես գա­լիս: Բայց ցա­վոք, Հա­յաս­տա­նում չկա ո­րև­է պե­տա­կան օ­ղակ, ո­րը հա­մա­կար­գեր այդ ջան­քե­րը, զի ՔՊ-ական ոճ­րա­խում­բը «հրդե­հում» է այն ա­մե­նը, ինչ խորհր­դան­շում է պե­տա­կա­նու­թյու­նը կամ պե­տա­կան գոր­ծա­ռույթ է ի­րա­գոր­ծում:

ԵԽԽՎ լի­ա­գու­մար նիս­տում, հի­շա­տա­կե­լով հան­դերձ հա­յե­րի երկ­րորդ ցե­ղաս­պա­նու­թյան ռե­ալ վտան­գը, «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջա­յա­նը պատ­գա­մա­վոր­նե­րին շատ մատ­չե­լի օ­րի­նակ­ներ ներ­կա­յաց­րեց. «Օրի­նակ՝ մե­զա­նից ո­մանք այս նիս­տից հե­տո կայ­ցե­լեն Ստրաս­բուր­գի ռես­տո­րան­նե­րից մե­կը: Ես խնդրում եմ ձեզ ընթ­րի­քի ընտ­րու­թյան ժա­մա­նակ նկա­տի ու­նե­նալ, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում 120.000 մարդ կա­րող է իր ընտ­րու­թյունն ա­նել մի­այն սո­վո­րա­կան մա­կա­րո­նե­ղե­նի կամ հնդկա­ձա­վա­րի մի­ջև՝ ո՛չ բան­ջա­րե­ղեն, ո՛չ միրգ, ոչ ու­րիշ այլ բան: Եվ երբ դուք, հար­գե­լի՛ գոր­ծըն­կեր­ներ, կհաս­նեք ձեր հար­մա­րա­վետ ու տաք հյու­րա­նո­ցա­յին հա­մար­նե­րը՝ սա­ռը քա­մուց թաքն­վե­լու և նո­րու­թյուն­ներ դի­տե­լու հա­մար, խնդրում եմ հի­շել, որ 120.000 հայ օ­րա­կան 6-8 ժամ չու­նի գազ և է­լեկտ­րա­կա­նու­թյուն: Ձե­զա­նից նրանց, ով­քեր ե­րե­խա­ներ ու­նեն, խնդրում եմ պատ­կե­րաց­նել, թե ինչ կա­նե­իք, ե­թե աշ­խար­հում ինչ-որ մե­կը խո­չըն­դո­տեր ձեր ե­րե­խա­յին կրթու­թյուն ստա­նալ: Ե­թե դա­սա­սե­նյակ­նե­րում այն­քան ցուրտ լի­ներ, որ դպրոց­նե­րը ստիպ­ված գրե­թե մեկ ամ­սով փակ­վե­ին: Եվ ե­թե ձե­զա­նից ո­րև­է մե­կը օր­վա ա­վար­տին գլխա­ցավ ու­նե­նա, խնդրում եմ ցա­վազր­կող դե­ղա­հա­բը կուլ տա­լիս հի­շել, որ Ար­ցա­խում 120.000 հայ դե­ղա­մի­ջոց­նե­րը գրե­թե չու­նի»:

Սա­կայն մինչ ար­տերկ­րում Հա­յաս­տա­նի ընդ­դի­մու­թյու­նը ջա­նում է ա­ջակ­ցու­թյան զո­րա­շարժ գե­նե­րաց­նել, Հա­յաս­տա­նում ՔՊ-ական ոճ­րա­խում­բը փոր­ձում է քա­ղա­քա­ցի­նե­րին կե­րակ­րել տե­ղե­կատ­վա­կան աղ­բով «թա­լան­չի նախ­կին­նե­րի» մա­սին: Ընդ­դի­մա­դիր­նե­րին մե՛կ վկա են կար­գում, մե՛կ մե­ղադ­րյալ, խա­ղեր են տա­լիս «ապօ­րի­նի ձեռք բեր­ված գույ­քը բռնա­գան­ձե­լու» դաշ­տում, պատ­գա­մա­վո­րին ան­ձեռնմ­խե­լի­ու­թյու­նից զրկե­լու գաղտ­նի միջ­նոր­դու­թյուն ներ­կա­յաց­նում ԱԺ, ո­րին ին­քը պատ­գա­մա­վո­րը չի կա­րո­ղա­նում ծա­նո­թա­նալ... Այդ ա­մե­նը հարկ է ըն­կա­լել որ­պես տե­ղե­կատ­վա­կան աղբ, «իրա­վա­պահ­նե­րի» ստեղ­ծած թղթերն էլ` որ­պես մա­կու­լա­տու­րա, այդ ա­մե­նի ու­սում­նա­սի­րու­թյու­նը թողնե­լով փաս­տա­բան­նե­րին և ի­րա­վա­պաշտ­պան­նե­րին: Ե­թե քա­ղա­քա­ցին մտնի այդ դաշ­տը, դրա­նով նա ա­կա­մա կու­տի այս թրքահ­պա­տակ խուն­տա­յի խայ­ծը, հե­տև­ա­բար պետք է կի­րա­ռի հե­տև­յալ ֆիլտ­րը` այս կամ այն «իրա­վա­կան», «քննչա­կան», «դա­տա­կան» և այլ գոր­ծո­ղու­թյու­նը Նի­կո­լի կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տա­յի, նրա ներ­քին թայ­ֆա­նե­րի և նրան կից թրքա­սեր օ­լի­գարխ­նե­րի ո՞ր քա­ղա­քա­կան, խմբա­կա­յին կամ բիզ­նես շահն է սպա­սար­կում: Մնա­ցյալ ա­մեն ին­չը կա­րև­որ չէ...

Եվ թող քա­ղա­քա­ցին չհրա­պուր­վի «թա­լան» բա­ռով` ե­թե «նախ­կին­նե­րի» մի մասը թա­լա­նով են հարս­տա­ցել, ա­պա այս խուն­տա­յի կար­կա­ռուն կամ ոչ այն­քան կար­կա­ռուն դեմ­քե­րը հարս­տա­նում են հա­յի հո­ղը, հա­յի ա­րյու­նը և հա­յի պա­տի­վը վա­ճառ­քի հա­նե­լով, հա­յի պե­տա­կա­նու­թյու­նը քան­դե­լով և մեր եր­կիր օ­տա­րի ա­նարգ լու­ծը բե­րե­լով: Սրանց քվա­զի­ի­րա­վա­կան «փաս­տարկ­նե­րի» և «ապա­ցույց­նե­րի» ի­րա­կան գի­նը վառ կեր­պով ե­րև­ում է թե­կուզ Սերժ Սարգ­սյա­նի փաս­տա­բան Ամ­րամ Մա­կի­նյա­նի ա­րած բա­ցա­հայ­տում­նե­րից: Պե­տու­թյու­նը մա­րել է ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի դեմ ցուց­մունք տված վկա­յի 500.000 ԱՄՆ դո­լա­րի պարտ­քերն ու վար­կե­րը, հուն­վա­րի 26-ին հայտ­նել է նրա պաշտ­պան Ամ­րամ Մա­կի­նյա­նը: «Ակնհայտ է՝ ինչ է տե­ղի ու­նե­ցել. դա­տա­խա­զը մտա­վա­խու­թյուն ու­նի՝ ճշմար­տու­թյու­նը կբա­ցա­հայտ­վի: Գոր­ծով ա­ռա­ջին վկա­յի հար­ցաքն­նու­թյու­նից սկսած պարզ էր, թե ինչ է կա­տար­վել ի­րա­կա­նում»,- նշեց Մա­կի­նյա­նը: Նրա խոս­քով՝ գոր­ծով վկա­նե­րից Սե­ւան Քո­չա­րյա­նը ամ­բաս­տա­նյալ­նե­րից մե­կի ա­նուն-ազգա­նունն ընդ­հան­րա­պես չգի­տեր, սա­կայն նա­խաքն­նու­թյան ըն­թաց­քում ա­նուն-ազգա­նու­նը հստակ գրել էր. «Դա հու­շում է, որ վկան ե­ղել է են­թադ­րա­բար ուղ­ղորդ­ված: Դա­տա­խա­զի վրդով­մուն­քը, տե­ղից վեր կե­նա­լը, մեր հար­ցե­րը տա­լուն խո­չըն­դո­տե­լը հե­տապն­դում էր մի նպա­տակ, որ ճշմար­տու­թյու­նը չբա­ցա­հայտ­վի»:

Դե, իսկ ՍԴ դա­տա­վոր Սե­դա Սա­ֆա­րյա­նի «լև­ի» փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նե­ու­թյան վե­րա­բե­րյալ էլ ի­րա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նը հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում է տվել:

Այն­պես որ ող­ջա­խոհ քա­ղա­քա­ցին ո­րև­է տե­ղե­կատ­վու­թյան մեջ խո­րա­նա­լիս ինքն ի­րեն պետք է հարց տա` դա նպաս­տո՞ւմ է այս թրքա­հար­ճե­րի ոճ­րախմ­բի հե­ռաց­մա­նը, թե՞ խո­չըն­դո­տում:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում