«Հրապարակ». ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո աշխատակազմի եւ ոչ մի աշխատակից ազատման դիմում չի գրել ու Գրիգորյանի հետ չի հեռացել։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո, հիշենք, ՄԻՊ աշխատակազմի մեծ մասը նրա հետ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրեց, թեեւ կարող էին մնալ, սակայն չցանկացան Քրիստիննե Գրիգորյանի հետ աշխատել։

Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը․ գլխավոր քարտուղարի տեղակալի, ՄԻՊ խորհրդականի, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի, հետազոտական եւ կրթական կենտրոնի ղեկավարի հաստիքները մինչ այժմ թափուր են։

ՄԻՊ աշխատակազմի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ աշխատակազմում սպասողական վիճակ է, թե ով է լինելու հաջորդ ՄԻՊ-ը, եւ նորանշանակը կպահի՞ իրենց, թե՞ կնախընտրի աշխատակազմը սեփական կադրերով համալրել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի թեկնածությամբ էլ աշխատակիցներն առանձնապես խանդավառված չեն:

Մեր զրուցակիցն ասաց, որ ՄԻՊ-ի պաշտոնում իրենք պատկերացնում են իրավապաշտպանի անցյալ ունեցող, գործից հասկացող ու բանիմաց մեկին, ով աշխատակազմը ձեւավորելիս ոչ թե նեղ խմբային շահերով ու ծանոթություններով կառաջնորդվի, այլ մասնագետներ կներգրավի, որպեսզի իրենք կարողանան աշխատել, համ էլ ՄԻՊ գրասենյակի խարխլված հեղինակությունը վերականգնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին