Ուկրաինայում գլխավոր ճակատամարտը շատ մոտ է

Վերլուծություն

Այս­պի­սով, այս ծայ­րա­հեղ բարդ եւ վտան­գա­վոր ի­րա­վի­ճա­կում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=247333&l=am) ի՞նչ պատ­կեր է ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, ի՞նչ շան­սեր ու­նեն կող­մե­րը:

Այս պա­հին ռու­սա­կան ու­ժե­րը ռազ­մա­ճա­կա­տա­յին գրե­թե ողջ պա­րա­մետ­րով հար­ձա­կում­նե­րի մեջ են: Հիմ­նա­կան հատ­ված­նե­րից՝ Լի­ման-Սե­ւերսկ ուղ­ղու­թյամբ ըն­թա­նում է Սե­ւերս­կի շրջա­փակման գոր­ծըն­թա­ցը եւ ա­ճող հա­ջո­ղու­թյամբ: Մի փոքր ա­վե­լի հա­րավ՝ Սո­լե­դա­րի գրա­վու­մից հե­տո ակ­տիվ ըն­թա­ցքի մեջ է Ար­տյո­մովս­կի (Բախ­մուտ) շրջա­փակ­ման օ­պե­րա­ցի­ան: Ընդ ո­րում, կա­րե­ւո­րա­գույն ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող Բախ­մուտն ար­դեն իսկ օ­պե­րա­տիվ շրջա­փակ­ման վի­ճա­կում է, եւ հա­զիվ թե այս ճա­կա­տա­մար­տը եր­կար տե­ւի: Մո­տա­վո­րա­պես նույն պատ­կերն է Դո­նեցկ քա­ղա­քի հատ­վա­ծում, ո­րի դի­մաց ուկ­րա­ի­նա­կան ա­մե­նա­ամ­րաց­ված կե­տե­րից մեկն է՝ Ավ­դե­եւ­կան: Ու այս դեպ­քում եւս ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է այդ պաշտ­պա­նա­կան գո­տին շրջա­փա­կե­լու օ­պե­րա­ցի­ան: Այս պա­հին Ավ­դե­եւ­կա­յի գործ­նա­կա­նում մի­ակ մա­տա­կա­րար­ման ու­ղուց՝ նրա թի­կուն­քում գտնվող Օռ­լով­կա բնա­կա­վայ­րից ռու­սա­կան ու­ժե­րը մի քա­նի կի­լո­մետ­րի վրա են, ճա­նա­պարհ­ներն ար­դեն կրա­կի տակ են: Դո­նեցկ քա­ղա­քից ա­րեւ­մուտք ուկ­րա­ի­նա­կան մեկ այլ հան­գու­ցա­յին պաշտ­պա­նա­կան գո­տի կա՝ Մա­րին­կա-Ուգլե­դար քա­ղաք­նե­րը: Մա­րին­կան գրավ­ված է, իսկ նա­խօ­րե­ին ռու­սա­կան ու­ժե­րը մտան Ուգ­լե­գար, եւ այս հատ­վա­ծում եւս կա «կաթ­սա­յի» ստեղծ­ման վտանգ: Ա­վե­լի ա­րեւ­մուտք  Զա­պո­րո­ժիե­ի ուղ­ղու­թյունն է, որ­տեղ եւս վեր­ջին օ­րե­րին ռու­ս­ա­կան ու­ժե­րը հար­ձակ­վում են:

Այս ա­մե­նին պետք է ա­վե­լաց­նել ողջ ճա­կա­տով մեկ գրե­թե մշտա­կան հրթի­ռահ­րե­տա­կո­ծու­թյուն­նե­րը, ա­վի­ա­ցի­ոն գրոհ­նե­րը, ո­րոնք աս­տի­ճա­նա­բար «մա­ղում» են ուկ­րա­ի­նա­կան բա­նա­կը: Նա­եւ կեն­սա­կան հա­մա­կար­գե­րի ուղ­ղու­թյամբ շա­րու­նակ­վող գրոհ­նե­րը, այդ թվում՝ ե­րեկ­վա հզոր հրթի­ռա­յին հար­ձա­կու­մը:

Այ­սինքն, կա այն ընդ­հա­նուր տպա­վո­րու­թյու­նը, որ ռու­սա­կան ու­ժե­րը բա­վա­կա­նին բա­րեն­պաստ վի­ճա­կում են: Բայց այս ա­մե­նը դեռ պա­տե­րազ­մի վեր­ջը չի ո­րո­շում: Ուկ­րա­ի­նա­յում հա­մա­տա­րած մո­բի­լի­զա­ցի­ա է, կո­պիտ ա­սած, ում բռնե­ցին, ու­ղար­կում են պա­տե­րազմ, եւ այս մի­ջո­ցով բա­նա­կի քա­նա­կա­կան կազ­մը դեռ պահ­պան­վում է: Գու­մա­րած ա­րեւմ­տյան օգ­նու­թյու­նը, ո­րը եւս դեռ բա­վա­րար ծա­վալ­նե­րով է: Շրջա­նառ­վում է նա­եւ այն հիմ­նա­կան վար­կա­ծը, որ նոր մա­տա­կա­րա­րում­ները, այդ թվում՝ տան­կե­րը, կօգ­տա­գոր­ծվեն դե­պի Ղրիմ ճեղ­քում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար, թե­եւ դրա հա­վա­նա­կա­նու­թյու­նը դժվար է մեծ գնա­հա­տել:

Մյուս կող­մից, թե­եւ ըն­թա­ցիկ հար­ձա­կում­նե­րին, սա­կայն ակն­հայտ է նա­եւ, որ Ռու­սաս­տա­նը եւս դեռ գլխա­վոր հար­վա­ծին չի ան­ցել: Կան բա­վա­կա­նին լուրջ կու­տա­կում­ներ, այդ թվում նա­եւ Բե­լա­ռու­սի տա­րած­քում: Ակ­տիվ ա­ճի մեջ է նա­եւ ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը:

Կարճ ա­սած, գլխա­վոր ճա­կա­տա­մար­տը առ­ջե­ւում է, եւ այն, ըստ ա­մե­նայ­նի, ար­դեն շատ մոտ է:

Բայց մյուս կող­մից էլ նա­խօ­րե­ին ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րից մեկն ու­շագ­րավ լուր տա­րա­ծեց: «Ռու­սաս­տա­նը բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան հետ եր­կա­թու­ղու կա­ռուց­ման շուրջ, եւ վեր­ջին հան­դի­պում­նե­րում Թեհ­րա­նում եւ Աս­տա­րա­յում (Գի­լան նա­հանգ) եր­կու ռուս պաշ­տո­նյա­ներ ե­կան եւ քննար­կե­ցին եր­կա­թու­ղա­յին գի­ծը»: Իսկ ա­հա կից ներ­կա­յաց­ված քար­տե­զում, որ­պես հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն է ներ­կա­յաց­ված Ի­րա­նից Հա­յաս­տան հա­տող ու­ղին (տե՛ս քար­տե­զը):

Եվ սա դեռ ա­մե­նը չէ: Ա­րեւմ­տյան աղ­բյուր­ներն ի­րենց հեր­թին տա­րա­ծե­ցին պնդում­ներ, թե Ռու­սաս­տանն Ի­րա­նին տրա­մադ­րում է 10-20 մի­ջու­կա­յին մար­տագ­խիկ, գու­մա­րած՝ Սու-35 ինք­նա­թիռ­նե­ր, ո­րոնց դի­մաց կստա­նա փոքր հե­ռա­հա­րու­թյան հրթիռ­նե­րի բա­վա­րար խմբա­քա­նակ:

Եր­կու լուրն էլ բա­վա­կա­նին ի­րա­տե­սա­կան տեսք ու­նեն, ա­ռա­վել եւս, որ օ­րերս Ի­րա­նից լսվեց սպառ­նա­լիք, թե՝ դուրս կգա մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման պայ­մա­նագ­րից: Այ­սինքն, այն տպա­վո­րու­թյունն է, որ ՌԴ-ն ու Ի­րա­նը կտրուկ ամ­րաց­նում են հա­րա­վա­յին ուղ­ղու­թյու­նը՝ այս հատ­վա­ծում ա­վե­լորդ ցնցում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Իսկ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ճի եւ հրթիռ­նե­րի մատա­կա­րար­ման սցե­նար­նե­րը, ինչ խոսք, ի­րենց է­ա­կան ազ­դե­ցությ­ու­նը կու­նե­նան ուկ­րա­ի­նա­կան սպաս­վող գլխա­վոր ճա­կա­տա­մար­տի վրա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում