«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Դատախազները դիմումներ են գրում` հեռանում

Մամուլի տեսություն

Հունվարի 25-ին աշխատանքից ազատման դիմում է գրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը:

Հունվարի 19-ին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Գեղամյանն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել` Արտաշես Գեղամյանի որդին։

Ավելի վաղ՝ հունվարի 16-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Արսենյանը։ Մեզ ասացին, որ վարչական շրջանների դատախազների հրաժարականները կապված են Աննա Վարդապետյանի օրոք Երևանի քաղաքի դատախազ նշանակված Լիլիթ Գրիգորյանի հետ: Աշխատանքից ազատված դատախազներն, ի դեպ, դեռևս որևէ այլ պաշտոնի չեն նշանակվել, համենայն դեպս այդ մասին հրամաններ Աննա Վարդապետյանը դեռ չի ստորագրել։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե որն է վարչական շրջանների դատախազների դիմումների պատճառը, և որքանո՞վ է դա կապված Լիլիթ Գրիգորյանի նշանակման հետ, դատախազությունից պատասխանեցին, թե դիմումների՝ Լիլիթ Գրիգորյանի հետ կապված լինելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, սակայն թե ինչն է դիմումների պատճառը, այդպես էլ չպարզաբանեցին։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին