Շրջափակման մեջ գտնվող Արցախը՝ լուսանկարչի աչքերով

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է լուսանկարիչ ԴԱՎԻԹ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ, ով արդեն 47 օր շարունակ իր լուսանկարներով վավերացնում է շրջափակման մեջ գտնվող Արցախը:

— Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք նախ լուսանկարներով վավերացնել 44-օրյա պատերազմը, հիմա էլ շրջափակման մեջ գտնվող արցախյան իրավիճակը:

— Ես միշտ էլ լուսանկարել եմ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախում: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի կառավարության կողմից հրահանգվել էր, որ ես, որպես լուսանկարիչ, լուսանկարեմ պատերազմի հետեւանքով եղած ավերվածությունները: Եվ վավերագրում էի այն, ինչ-որ կատարվում է Արցախում: Հետո հետպատերազմյան կյանքն էի լուսանկարում: Համենայնդեպս, ինձ համար այդ պատերազմն ավարտված չէ:

Շրջափակված Արցախում գազի դադարեցման հետեւանքով փակված դպոցներից մեկի դատարկ դասարանը` 25.01.2023: 

Կտրոնների տրամադրման ընթացքը` 18.01.2023:

Կաթնամթերքի հերթ` Ստեփանակերտի կաթի գործարանի դիմաց` 30.12.2022:

Լվցացքի փոշու հերթ` Ստեփանակերտի սուպերմարկետներից մեկում` 15.01.2023:

Արցախի մայրերի և նրանց երեխաների խաղաղ ակցիան ԿԽՄԿ Արցախի գրասենյակի դիմաց` 09.01.2023:

Ադրբեջանական կողմի պատճառով Մայր Հայաստանից Արցախ մատակարարվող գազի դադարեցման հետևանքով փակված դպոցներից մեկի դատարկ դասարան։

Ձմեռ պապիկի և Ձյունանուշի անակնկալ այցը շրջափակման հետևանքով պապիկի և տատիկի հետ մնացած Սոֆիին՝ ում ծնողները և երկու քույրերը դեկտեմբերի 12-ից մնացել են Երևանում։ 

— Ձեր լուսանկարները ցուցահանդեսում ցուցադրվե՞լ են:

— Այո, ամբողջ 44-օրյա պատերազմը լուսանկարելուց հետո երկու անգամ ցուցահանդես եմ ունեցել: Մեկը Երեւանում՝ «Պատերազմի աչքերը» վերնագրով: Հետո այդ նույն ցուցահանդեսը սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի տարելիցի կապակցությամբ, Ստեփանակերտում է կազմակերպվել:

— Ազդեցիկ կերպով Ձեր լուսանկարներով ներկայացնում եք շրջափակման մեջ գտնվող Արցախի ներկայիս վիճակը: Կմանրամասնե՞ք:

— Հիմա ես շարունակում եմ արցախցիների հետպատերազմյան կյանքը լուսաբանել: Փորձում եմ ավելի շատ ֆոտոլրագրության մեջ զարգանալ: Ցավոք սրտի, այնպես ստացվեց, որ հիմա էլ այդ շրջափակումը սկսվեց: Նկարում եմ շրջափակման մեջ գտնվող Արցախի կյանքը: Եթե չլիներ շրջափակումը, ես էլի կնկարեի այդ ամեն ինչը: Արդեն դա կյանքի ուղի է դարձել, որ նկարեմ, թե  ինչ է կատարվում  պատերազմի  ժամանակ եւ պատերազմից հետո Արցախում:

— Այս պահին ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում:

— Ընդհանուր առմամբ, դժվարությունները շատ են: Այսինքն՝ ինչպես Արցախի տեղեկատվական շտաբն է տեղեկացնում, փաստն այն է, որ 120 հազար մարդ կանգնած է հումանիտար ճգնաժամի առաջ, ու այդ շրջափակումից էլ առաջանում են տարբեր խնդիրներ՝ սննդի պակաս, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով ենթակառույցների փակում: Ներկա դրությամբ՝ արդեն մի քանի օր է երեխաները դպրոց չեն հաճախում, որովհետեւ օրվա մեջ ո՛չ գազ կա, ո՛չ էլ նորմալ հոսանք: Օրվա մեջ 6 ժամ հոսանք չի լինում: Անհնար է այդ պայմաններում, այդ ցրտին երեխաները հաճախեն դպրոց: Եվ, բնականաբար, խախտվում է երեխաների՝ ինչպես ասում են, կրթության հիմնարար իրավունքը: Սննդի հետ կապված մեծ խնդիրներ կան: Հիմնական օգտագործող սնունդը կտրոններով ենք գնում խանութներից: Եվ նման շատ խնդիրներ… Ընտանիքներ կան, որոնց տան անդամները  մնացել են Երեւանում եւ այլ քաղաքներում ու չեն կարողանում միավորվել:  Նույնիսկ մի ընտանիք գիտեմ, որ մի երեխան այստեղ պապիկի ու տատիկի մոտ է, իսկ հայրը, մայրը եւ երկու քույրը Երեւանում են: Այսինքն՝ պապիկի, տատիկի  հետ երեխան հիմա մենակ է մնացել այստեղ: Բազմազավակ ընտանիք կա, որի ամուսինն առաքիչ է աշխատում, գնացել է ապրանք բերելու եւ մնացել է այնտեղ: Եվ այդ հոգսերը մնացել են 5 երեխաների մոր ուսերին:

— Այսքանից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու հավատ կա՞:

— Իհարկե, ո՞նց կարող է հավատ չլինել:

— Իսկ ընկճվածությո՞ւն…

— Ընկճվածություն, բնականաբար, լինելու է, բայց դա չի նշանակում, որ հույս եւ հավատ չկա: Համենայնդեպս, թուլացած չենք: Մենք վստահ ենք, որ այս դժվարություններն էլ ենք հաղթահարելու, որովհետեւ առաջին անգամ չենք նման բան տեսնում: Այս ամեն ինչն  իմ մանկության տարիներին էլ է եղել: Ես որ ծնվել եմ, էլի մենք շրջափակման մեջ ենք եղել: Ու այդպես մի քանի տարի մեր ծնողները մեզ պահել, մեծացրել են: Ու դա է, որ այսօրվա դրությամբ մեզ պահում է: Այսինքն՝ մեր ծնողների պատմածը: Եվ այն, ինչ-որ իրենք տեսել են, փոխանցել են մեզ եւ զգուշացրել, որ ապրում ենք մի տարածաշրջանում, որ նորից նույնը կարող է կրկնվել: Ու փաստն էլ այն է, որ նույնն էլ կրկնվում է: Դրա համար, համենայնդեպս, եթե նույնիսկ ընկճվածություն կա, բայց կոտրված չենք: Մենք մեր ապրելով ենք այդ դժվարությունները հաղթահարելու:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում