«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հրդեհ՝ Հրազդանում․ պարեկները կրակի միջից դուրս են բերել երեխաների

Պատահար

Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։55-ի սահմանում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 84 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ավագ պարեկ Մխիթար Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արման Սանեյանը, վտանգելով իրենց կյանքը, մտել են նշված բնակարան, ննջասենյակի կրակի և ծխապատ տարածքից դուրս բերել 2 անչափահաս երեխաների։ Ապա ժամանած հրշեջները մարել են Էդգար Մ․-ի կողմից վարձակալական հիմունքներով տնօրինվող բնակարանի ննջասենյակում առաջացած կրակը։ 

Աղբյուրին թղթակիցները հայտնել են․ «Նկատեցինք, որ կրակ ու ծուխ է տանից դուրս գալիս։ Անմիջապես զանգահարեցինք 911։ Ու ճիշտն ասած՝ քանի որ գիտեինք, որ ներսում փոքր երեխաներ կան, էլ չսպասեցինք 911-ի գալուն։ Տարածքում տեսանք, որ Պարեկային Ծառայության ավտոմեքենա է շրջում։ Կանգնեցրեցինք մեքենան։ Ու պարեկների հետ բնակիչները վտանգեցին իրենց կյանքը, ու լավ է՝ երեխեքին դուրս բերեցին էդ տեղից։ Ու արդեն հրշեջները ժամանեցին, հանգցրեցին կրակը։ Թե չէ՝ այն տարածվելու էր տնով մեկ։ Իրոք՝ հալալ ա մեր շենքի էդ բնակիչներին, պարեկներին ու հրշեջ փրկարարներին, ովքեր բավականին օպերատիվ գործեցին»։

Դեպքի փաստով Հրազդանի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան