«Չեմ հավատում ոչ մեկին՝ սպասում եմ հրաշքի».ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

— Դուք 1975-1992 թվականներին աշխատել եք Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում՝ ներկայիս Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այսօր, երբ տեսնում եք շրջափակման մեջ գտնվող Արցախը, երբ աշխարհի աչքի առջեւ 120 հազար մարդ, որոնց թվում`  նաեւ 30 հազար երեխաներ զրկված են անգամ տարրական պայմաններից, ի՞նչ եք զգում:

— Իհարկե, ես դա շատ ծանր եմ տանում: Մարդ երկու օր մնա սահմանում, ահավոր վիճակի մեջ կընկնի, ուր մնաց ամիսներով անընդհատ գտնվի այդ ծանր հոգեվիճակի մեջ. մարդու հոգեկան աշխարհը կխանգարվի այդ ցրտից ու սովից: Ես սարսափ եմ ապրում: Եվ ինչքա՞ն պետք է ձգվի: Ասում են` բացվել է, բայց երեւի սո՞ւտ է: Դա էլ չգիտեմ: Հիմա ոչ մի բան հաստատ չեմ կարող իմանալ, որովհետեւ բոլորը ստում են:

— Տիկին Ջուլիետա, Արցախում  նույնիսկ էլեկտրաէներգիայի եւ գազի անջատումներ կան…

— Խայտառակություն… Չեմ հասկանում` սա աշխարհակրթության վե՞րջն է, թե՞ մեր Հայաստանի եւ Արցախի վերջն է: Ես քաղաքականության հետ կապ չունեմ, բայց որ լսում եմ, սարսափում եմ: Սպասում եմ հրաշքի, բայց դեռ չկա: Քանի գնում, վատանում է վիճակը: Ես չեմ հասկանում, թե ուր է տանում այս ամենը: Եվ մարդ չկա, որին հավատաս: Չեմ հավատում ոչ մեկին: Այս հարցազրույցներն էլ են արդեն դարձել սուտ: Ասում ես մի բան, գրում են ուրիշ բան: Բոլոր տեղերում տիրում է օդի մեջ սուտը: Չեմ կարողանում հասկանալ: Մի՞թե չկա մեկը, որից բան հարցնես, ինքը քեզ պատասխան տա՝ կա՛մ ասի` չգիտեմ, կամ էլ` պատասխանելիս ճիշտ պատասխան տա: Հորինում են, մեկը մյուսի խոսքը լսելով` չափազանցնում են: Ես չգիտեմ… սա ուղղակի ցեղասպանության պես մի բան է:

—  Նկատի ունեք, օգտագործելով փաստը, սկսում են դրա շուրջ պատմություննե՞ր հորինել:

— Իսկ փաստ գոյություն ունի՞: Երբեք ոչ մի բան ճիշտ չի ասվում: Փաստը կա, բայց ծռում են: Փաստը գաղտնիք են պահում եւ կողքից ուրիշ բան են խոսում: Մարդկանց ուղեղը հիվանդացնում են: Չգիտեմ, թե ի՞նչ է կատարվում: Նոր ներկայացման փորձի կամ ֆիլմի նկարահանման գնում եմ անհավես ու չեմ հավատում, թե այս վիճակի մեջ դա ո՞ւմ է հետաքրքիր :

— Այսինքն՝ կա հիասթափությո՞ւն:

— Հիասթափություն կա՝ խափանված է մեր մտածելակերպը, խախտված է մեր ուղեղը: Անկախ քեզնից մտածում ես` հիմա ինչ կլինի...Ժողովրդի մոտ վատ զգացում կա: Եվ այդ մեկը չեն թաքցնում, որ Ալիեւն ասել է` պատերազմի է պատրաստվում: Այդքանը հերիք է, որ ժողովուրդը չիմանա` ինչ անի: Ալիեւն ասում է՝ դուք էլ ասեք: Ինչո՞ւ եք Ալիեւի ասածը կրկնում:

— Այս տարվա հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

— Իմ ստեղծագործական աշխատանքը շատ լավ վիճակում է, բայց քանի՞ կոպեկ արժե իմ ստեղծագործական հաջողությունները, եթե ժողովուրդն ահավոր վիճակի մեջ է: Ճիշտ է, հաճախում են մեր ներկայացումներին, բայց հոգեբանությունը խախտված է, վախ կա մեջները: Նույնիսկ մի հանդիսատես ասում է՝ տիկին Ջուլիա, չեք պատկերացնում ինչ հաճույք եմ ստացել ներկայացումից, բայց գալուց ու գնալուց մտածում եմ` կարո՞ղ է ճանապարհին պայթյուն լինի: Այսպիսի հոգեվիճակի մեջ են մարդիկ: Չգիտեմ, թե ինչ պայթյունի են սպասում, բայց վայրկյանը մեկ ինչ-որ բան կատարվում է: Խեղճ 15 երեխեքին մնացել էր մի քանի օր, որ տուն գային՝ այրվեցին: Բա սա բա՞ն էր, որ արվեց: Ճիշտը ո՞րն էր: Կարո՞ղ եք ասել փաստը ո՞րն է:

— Մի քանի տարի առաջ տեսախցիկները ֆիքսում էին, որ բանակում ելակ են տալիս զինվորներին…

— Այո՛, բանան ու ելակ էին տալիս, իսկ այսօր տանում են կոտորում մատաղ սերնդին:

— Եկեք վերադառնանք Ձեր այս տարվա գործունեությանը:

— Ինչ վերաբերում եմ իմ գործունեությանը: Շատ զբաղված եմ: Աշխատում եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Վերջերս շատ փայլուն կերպով հանդիսատեսի դատին հանձնեցինք «Մոխրոտիկ» ներկայացումը, որի ռեժիսորը տաղանդավոր Լիլի Էլբակյանն է: Ես հաճույքով եմ գնացել փորձերին: Շատ լավ ներկայացում էր: Հիմա պատրաստվում եմ Նարեկ Դուրյանի մոտ երկրորդ ներկայացմանը: «Մանյունյա» սերիալի երկու եթերաշրջանները դարձնում են գեղարվեստական ֆիլմ: Մարտի 1-ից մինչեւ ապրիլի վերջ ավարտում ենք այդ ֆիլմը: Հիմա այսպիսի ստեղծագործական վիճակների մեջ եմ, բայց շատ տխուր եմ: Ես տխրություն չեմ սիրում, տանել չեմ կարողանում մռայլ մարդկանց, բայց հիմա այդպիսին եմ: Գնում եմ անտրամադիր: Չնայած գործի մեջ մի պահ մոռանում եմ, բայց անընդհատ այդ կուտակված ամպը սրտիս մեջ է: Ես սպասում եմ մեր Տիրոջից հեքիաթի, մի մեծ հաջողության: Զգում եմ, որ լավ է լինելու: Ի վերջո, մենք Աստծո պահած ժողովուրդն ենք:Աստված հային ապրելու տաղանդ է տվել: Հայը պե՛տք է ապրի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում