Ինչո՞ւ է աշխարհն այսքան անտարբեր, ինչպե՞ս կարելի է թողնել, որ ժողովուրդը սովի մատնվի.ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Երեւանի կրկեսի» գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Պետրոսյան, վերջին տարիներին արդեն ավանդական հարց է դարձել՝ ե՞րբ կբացվի կրկեսը:

— Ժողովրդի մեծ մասն է սպասում, որ մեր կրկեսը բացվի: Հիմա ամեն ինչ արվում է, որ գոնե մինչեւ տարվա վերջ բացվի: Այդ առիթով՝ մի քանի օր առաջ այստեղ էր գտնվում Մոսկվայի կրկեսային տեխնիկական ուղղվածության տեխնիկայի, օդայինի, անվտանգության, լուսայինի՝ այդ բոլոր սարքերը կրկեսում տեղադրելու մասնագետները: Ամբողջ օրը մենք խորհրդակցում էինք: Բարձրանում էին կտուրը, նայում, համեմատում Մոսկվայի «Նիկուլինի», Եկատերինբուրգի, Սանկտ Պետերբուրգի  կրկեսների հետ:  Տեղի ունեցած սեմինար խորհրդակցությունից ես շատ գոհ մնացի: Մենք բարիերներ պատրաստելու մասնագետ չունենք, եւ ոչ մեկը չունի՝ բացի Մոսկվայից: Եվ դա անցավ շատ փայլուն: Վեց օր առավոտից մինչեւ ուշ գիշեր այդ մարդիկ աշխատեցին եւ վերադարձան իրենց քաղաքները, որպեսզի շուտով գան եւ արդեն սարքերը տեղադրեն մեր կրկեսում:

— Դուք հյուրախաղերով հաճախ նաեւ Արցախում եք եղել: Տեսնելով այսօր այնտեղ տիրող իրավիճակը՝ ի՞նչ հիշողություններ են արթնանում:

— Այո, հիշում եմ: Ես «Հայ համերգ միավորմանը» կից Էստրադային ստուդիայի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարն էի: Եվ մենք ունեինք ստուդիա-դպրոց, որտեղ ավարտեցին մեր հայտնի դերասանները, որոնք իրենց խաղով հիմա փայլում են: Այնտեղ էին դասավանդում Հայաստանի լավագույն մասնագետները: Ունեինք հինգ բաժին՝  ժողովրդական, էստրադային,պարային, օրիգինալ ժանր եւ խոսակցական ժանր: Որպես ստուդիայի ղեկավար՝ միշտ նրանց տանում էի շրջաններ, որպեսզի պրակտիկա ունենան: Վերջերս հիշեցի արցախյան 1981 թվականի մեր հյուրախաղերը: Այն ժամանակ կոչվում էր Լեռնային Ղարաբաղ, ու մենք եղանք Մարտակերտում, Ասկերանում, Հադրութում: Արցախի բոլոր վայրերում բարեգործական միջոցառումներով ելույթներ ունեցանք: Ես գեղարվեստական ղեկավարն էի, իսկ մեր ստուդիայի երաժշտական ղեկավարը հայտնի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն էր: Նա գրում էր իր՝ Արցախին նվիրված հայտնի երգերը, եւ առաջին անգամ այդ երգերի պրեմիերան տեղի էր ունենում Արցախի շրջաններում եւ գյուղերում: Եթե թույլ տան, անպայման հիմա էլ բարեգործական ներկայացումներով կգնայինք Արցախ: Այսօր չեմ հասկանում՝ ինչո՞ւ է աշխարհն այսքան անտարբեր: Ինչպե՞ս կարելի է գազից, սննդից, էլեկտրաէներգիաից զրկել մարդկանց: Ժողովրդին թողնել, որ մրսեն ու սովի մատնվեն՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ:

— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Մեզ մոտ շարունակվում են «Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայի»  50-ամյակին նվիրված ներկայացումները: Մենք արդեն մի քանի ներկայացում տվել ենք, ելույթ են ունենում ե՛ւ ստուդիայի սաները, ե՛ւ այն պրոֆեսիոնալ դերասանները, ովքեր ավարտել են ստուդիան ու հիմա գտնվում են Հայաստանում: Փետրվարի 4-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կրկեսի ռեժիսոր-բեմադրիչ, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտ Հրաչ Պետրոսյանի բեմադրությամբ՝ կրկին ներկայացում ունեինք: Դրա համար ժողովրդի խնդրանքով կրկնում ենք մեր ներկայացումը, որը տեղի կունենա մարտի 4-ին: Ծրագիրը ուսուցողական է եւ, ինչպես միշտ, այն վարում է կրկեսի գլխավոր ռեժիսոր Նաիրա Պետրոսյանը: Իսկ մեր ստուդիայում, ի շնորհիվ մեր հովանավորների, նորից կատարում ենք անվճար ընդունելություն: Ես այն սկզբունքն ունեմ, որ երեխայից կրկեսային արվեստ սովորեցնելու համար ոչ մի կոպեկ չպետք է վերցնել: Եվ նորից այդ ընդունելությունը նվիրում ենք Հայաստանում առաջին՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայի» 50-ամյակին:

— Միգուցե երկրում տիրող տխուր վիճակից ելնելո՞վ է ժողովուրդն ուզում գալ կրկես, որպեսզի մի քիչ գոնե կտրվի, մի պահ մոռանա  հոգսերը:

— Այո, եւ ոչ միայն մեծահասակները, մանուկներն էլ են տխրում, երբ իմանում են Արցախի ճանապարհն է փակ, զորամասում հրդեհ էր տեղի ունեցել: Բոլորս ենք տխրում, բայց պետք է մի կերպ երեխաներին, մեծերին ուրախացնել: Աշխատում ենք ժպիտ պարգեւել մարդկանց: Բայց, իհարկե, չենք մոռանում այն, ինչ կա, եւ ուզում ենք, որ այդ բացերը շուտափույթ վերանան:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում