«Ժողովուրդ». Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք հետախուզական տեղեկություններ ունեինք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում:

Նա պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման դադարեցմանը։

Այս հայտարարությունները նորանշանակ փոխարտգործնախարարի կողմից իսկապես տարակուսելի են, եթե հաշվի առնենք այն հայտարարությունները, որոնք 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտերից հետո անում էին ՀՀ իշխանությունները: Օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այդ իրադարձությունների կանգնեցման ամենամեծ հեղինակը ԱՄՆ-ն է եղել:

«Մեծ է եղել ԱՄՆ աջակցությունը, բայց ես չեմ ուզում որեւիցե ձեւով դա գերադասել, օրինակ, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի միջամտությունից», – ասել էր նա։ Այդպիսի հայտարարություններ եղան նաեւ ամերիկյան կողմից:

ԱԺ նախագահի հայտարարությունից մեկ օր առաջ էլ՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսել էր մեր բանակի գործողությունների մասին եւ ասել, թե դրա շնորհիվ նաեւ դիրքեր ենք հետ բերել: «Այն, ինչ ձեր ասած 10 քառակուսի կիլոմետր թվերի շրջանակներում իրեն հաջողվել է, բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ։ Վեց դիրքերի մասին է խոսքը. ես ամբողջական թվերը չհրապարակեմ. շատ հնարավոր է՝ դա նորից փոփոխությունների ենթարկվի»,- նշել էր նա:

Առաջին անգամը չէ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույն հարցի վերաբերյալ տարբեր հայտարարություններ են անում. այսպես, ի վերջո, Հայաստանի միջազգային հեղինակությունն է կասկածի տակ դրվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին