«Փաստ». «Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ցնցումների, համարյա բացառվում է»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սիրիայում և Թուրքիայում ուժգին երկրաշարժերը հազարավոր մարդկանց կյանք են խլել, փլուզվել են շենք-շինություններ: Երկրաշարժերին հաջորդում են նաև ոչ պակաս ուժգին հետցնցումները: «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը «Փաստի» հետ զրույցում ասում է` երկրակեղևի երկրաշարժերը (կան նաև օվկիանոսային երկրաշարժեր), որոնց խորությունը մեծ չէ, ունենում են երկարատև հետցնցումների գործընթաց:

«Դրանք օրինաչափ են, բնական, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Առաջին ուժեղ հետցնցումը` 7 մագնիտուդ, եղավ փետրվարի 6-ին, մեր ժամանակով մոտավորապես ժամը 14:30-ի սահմաններում: Այն Սպիտակի երկրաշարժի կարգի էր: Դա էլ է օրինաչափ: Հետցնցումների գործընթացը կարող է տևել տասնյակ տարիներ, սովորաբար 1-2 տարի կլինի ակտիվ հետցնցումային ժամանակահատվածը, տեղի ունեցած հետցնցումների քանակն ընդհանուր քանակի մոտ 80 տոկոսը կկազմի, հետո կամաց-կամաց քանակը կսկսի քչանալ, բայց այդ ընթացքում կարող են լինել զգացվող, վնաս տվող ցնցումներ ևս: Սպիտակի երկրաշարժից հետո անցել է 34 տարուց ավելի, բայց հետցնցումները դեռ չեն մարել, պրոցեսը շարունակվում է»,-նշում է Նազարեթյանը:

Հայաստանը սեյսմիկ գոտում է, որքանո՞վ են այս երկրաշարժերը վտանգավոր մեզ համար: «Այս երկրաշարժը կապված է արևելաանատոլիական բեկվածքի հետ, որը Հայաստանի Հանրապետության տարածք չի մտնում: Այդ տեսակետից հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է: Թույլ երկրաշարժեր կարող են լինել, դա սովորական բան է»,-ընդգծում է «Փաստի» զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին