«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ինչ ու­զում եք ա­սեք, սա­կայն ԼԵ­ՆԻ­ՆԸ զար­մա­նա­լի­ո­րեն ոչ մի կերպ չի կա­րո­ղա­նում ար­ժա­նա­նալ հո­ղին: Ան­գամ օ­րի­նա­զանց ճա­նա­պար­հով չի ստաց­վում: Մոսկ­վա­յում ձեր­բա­կալ­վել է տղա­մար­դը, ով փոր­ձել է գո­ղա­նալ Լե­նի­նի դին դամ­բա­րա­նից, հայտ­նում է mk.ru-ն՝ հղում ա­նե­լով ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի աղ­բյու­րին: Ըստ աղ­բյու­րի՝ փետր­վա­րի 6-ի գի­շե­րը 42-ամյա մի տղա­մարդ փոր­ձել է բա­ցել դամ­բա­րա­նի դու­ռը, սա­կայն ոս­տի­կան­նե­րը բեր­ման են են­թար­կել նրան: Ձեր­բա­կալ­վա­ծը խոս­տո­վա­նել է, որ ցան­կա­ցել է գո­ղա­նալ Լե­նի­նի մար­մի­նը: Նշվում է, որ վեր­ջին մեկ ամս­վա ըն­թաց­քում նա աշ­խա­տանք չի ու­նե­ցել, ուս­տի ամ­բողջ ա­զատ ժա­մա­նակն անց­կաց­նում էր պա­տա­հա­կան ծա­նոթ­նե­րի շրջա­պա­տում, ո­րոնց հետ պար­բե­րա­բար խմում էր: Դե ինչ, այդ մե­ծա­գույն ոճ­րա­գոր­ծի լե­շը շա­րու­նա­կում է ան­թաղ մնալ, թե­և այ­լևս չի գոր­ծում «Լե­նի­նը հի­մա էլ բո­լոր ող­ջե­րից ողջ է» դի­վա­յին բա­նա­ձև­ը: Ին­չև­է, ան­կախ ա­մեն ին­չից, զար­մա­նա­լի է` ին­չո՞ւ 1991-ից ի վեր պար­բե­րա­բար բոր­բոք­վող բա­նա­վե­ճե­րը, թե ար­դյո՞ք պետք չէ հու­ղար­կա­վո­րել 1917-ի «թավ­շյա, ոչ բռնի հե­ղա­փո­խու­թյան» ա­ռաջ­նոր­դին այդ­պես էլ ա­վարտ­վում են ոչ մի բա­նով... Ին­չև­է, դա ՌԴ-ի ներ­քին գործն է, բայց Աստ­ված մի ա­րաս­ցե, որ մեր երկ­րում Նի­կո­լը ցմահ կա­ռա­վա­րի: Թե չէ նրա լեշն էլ կամ­փո­փեն մի ծի­սա­կան զի­կու­րա­տում, որ­պես­զի հե­տա­գա տաս­նա­մյակ­նե­րին նույն­պես շա­րու­նա­կեն մեր ժո­ղովր­դին թույ­նել թրքհարճ նի­կո­լիզ­մի մա­հա­բեր է­ներ­գե­տի­կա­յով:

Ինչ­պես հայտ­նի է, «թուրք» բա­ռից չվի­րա­վոր­վող ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ զար­մա­նա­լի­ո­րեն պատ­րաս­տա­կա­մու­թյուն է հայտ­նել օգ­նու­թյան հաս­նե­լու թշնա­մի երկ­րին` Թուր­քի­ա­յին: Դրա առն­չու­թյամբ ի­րա­վամբ զար­մանք է հայտ­նում հայտ­նի ֆո­տոլ­րագ­րող, բլո­գեր Հայկ Կի­սեբ­լյա­նը. «Թուր­քի­ա­յի բնակ­չու­թյու­նը պաշ­տո­նա­պես՝ 84,78 մի­լի­ոն է, այ­սինքն՝ ե­թե ան­գամ հան­կարծ, երկ­րա­շար­ժից զոհ­ված­նե­րի թի­վը, մոտ 2000-ից դառ­նա 22000, Թուր­քի­ա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի թի­վը կշա­րու­նա­կի մնալ 84.000.000-ից ա­վե­լին: Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյու­նը՝ան­գամ 3-մի­լի­ոն չկա և մոտ 120.000 Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­ներ, հենց այ­սօր շա­րու­նա­կում են գտնվել, նույն թուր­քի և ա­զե­րու սար­քած բլո­կա­դա­յի՝ շրջա­փակ­ման ու դրա­նով ստեղծ­ված սո­վի, ցրտի, հու­մա­նի­տար ա­ղե­տի մեջ: Ու այս­քա­նից հե­տո, Թուր­քի­ա­յին «օգնու­թյան ձեռք» մեկ­նելն ի՞նչ է, ե­թե ոչ դա­վա­ճա­նու­թյուն ու ա­պազ­գա­յին գոր­ծու­նե­ու­թյուն: Մեր փրկա­րար­նե­րը, մեր փո­ղե­րով, հար­կե­րով, պի­տի գնան հա­կա­ռա­կոր­դին փրկե­լու՞, այն էլ այս պա­հին, երբ մեր 120000 քույ­րերն ու եղ­բայր­նե­րը, հենց նրանց ձեռ­քով գեր­ված են, շրջա­փակ­ված, մատն­ված ցրտին, խա­վա­րին ու սո­վին»:

Ին­չև­է, հաշ­վի առ­նե­լով, որ երկ­րա­շար­ժից է­ա­պես տու­ժել է նա­և Սի­րի­ան, մեր ցա­վակ­ցու­թյունն ու զո­րակ­ցու­թյունն ենք հայտ­նում բա­րե­կամ Սի­րի­ա­յի ժո­ղովր­դին և կա­ռա­վա­րու­թյա­նը: Բայց մի­ա­ժա­մա­նակ զար­ման­քով չենք կա­րող չնշել, որ ակն­հայտ հա­ճույ­քով հայ­կա­կան հար­թակ­նե­րը տի­րա­ժա­վո­րում են հե­տև­յալ լու­րը: Ա­մե­րի­կա­ցի փոր­ձա­ռու երկ­րա­բան ՌՈՒ­ԲԻՆ ԲԱ­ՐԵ­ԼԸ կար­ծում է, որ մոտ ժա­մա­նակ­ներս ու­ժեղ երկ­րա­շարժ է տե­ղի ու­նե­նա­լու Բաք­վի կենտ­րո­նում: «Երկրա­բա­նա­կան քար­տեզ­նե­րը և երկ­րագն­դի թի­թեղ­նե­րի շարժ­ման ու­սում­նա­սի­րու­թյու­նը այ­սօր Թուր­քի­ա­յում տե­ղի ու­նե­ցած երկ­րա­շար­ժի հետ մի­ա­ժա­մա­նակ ցույց են տա­լիս, որ ակ­տի­վա­ցել է Բաք­վի խզված­քը, ո­րը կա­րող է ա­ռա­ջաց­նել 6,9 մագ­նի­տու­դով երկ­րա­շարժ»,- Բա­րե­լին մեջ­բե­րել է Exspress-ը: Հար­գե­լի հայ­րե­նա­կից­նե՛ր, դրա հետ հույ­սեր մի կա­պեք, այլ ջանք ու ե­ռանդ մի՛ խնա­յեք հե­ռաց­նե­լու թուր­քի կա­մա­կա­տար խուն­տա­յին, հե­տա­գա­յում էլ` վե­րա­կանգ­նե­լու մեր մի­ակ ե­րաշ­խա­վոր Հա­յոց բա­նա­կի զո­րու­թյու­նը: Թե չէ տա­րեր­քի վրա հույս դնե­լը թույ­լին և վախ­կո­տին բնո­րոշ վար­քա­գիծ է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան