Արցախի ուժային կառույցներն անցել են գործի՝ չեն բացառվում աղմկահարույց բացահայտումներ․ InfoPort.am

Մամուլի տեսություն

Արցախի Հանրապետության ԱԱԾ, Ոստիկանության և Քննչական կոմիտեի համապատասխան մարմինները փոխգործակցության սկզբունքով՝ երեկվանից, լայնածավալ ուսումնասիրություններ են սկսել Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության հիմնադրամների կողմից 2020թ.-ի նոյեմբերի 10-ից հետո տրված վարկերի, ինչպես նաև փոխհատուցումների ուղղությամբ:

Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները: Ըստ աղբյուրի, ստուգումների արդյունքում չեն բացառվում աղմկահարույց բացահայտումներ։ «Ըստ որոշակի լուրերի, որոնց հավաստիության հիմքեր ունեն, հնարավոր խախտումների առաջին հորիզոնականներում լայն ճանաչում ունեցող անձինք են»,- փակագծերը բացեց կայքի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, օրերս հատուկ հանձնարարական է իջեցրել ուժային կառույցներին՝ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցները՝ վեր հանելու և քրեական պատասխանատվության ենթարկելու այն տնտեսավարողներին, որոնք չարաշահումներ են թույլ տվել իրենց բանկային պարտավորությունների կատարման հարցում՝ պետության կողմից թշնամու տարածքում մնացած իրենց գույքի փոխհատուցման համար գումարներ ստանալուց հետո։

Խոսքը մասնավորապես վերաբերում է այն ՀԷԿ-երի սեփականատերերին, ովքեր դրանք կորցնելու դիմաց պետության կողմից ստացել են լրիվ փոխհատուցում, բայց հետագայում պարզվել է, որ նրանք հասցրել էին ապամոնտաժել և տեղափոխել այդ ՀԷԿ-երի կոնստրուկցիաները։ Նա նաև անդրադարձել է Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներին:

«Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկեք բոլոր միջոցները և նշված հիմնադրամներից ստացված, հատկապես 2020թ. նոյեմբերից հետո տրված միջոցները փոշիացրած կամ աննպատակ օգտագործած կամ պայմանագրով նախատեսված ժամկետներում մարելուց չարամտորեն խուսափած անձանց վեր հանելու, հիմնադրամներին, պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ»,- հանձնարարել է նախագահ Հարությունյանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին