Ֆեդերացիայի նախագահն իրեն այնպես է պահում, կարծես թե ինքը լինի Հակոբկոխյանը, իսկ ես՝ իր փոխարեն. Հակոբկոխյան

Սպորտ

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է իր որդուն Հայաստանի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելուն ու մենամարտի հրավիրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանին։

«Օրերս ֆեդերացիայի էջում մի հոդված հրապարակվեց, որտեղ ֆեդերացիաի նախագահն իմ հասցեին անհարգի արտահայտություններ է արել: Այս ասուլիսը չէի հրավիրի, եթե չլիներ այդ հոդվածում հետեւալ միտքը, թե՝ ով է Իսրայելը, ով է՝ ինքը: Ինքներդ եզրակացրեք, թե բռնցքամարտի աշխարհում ով եմ ես, և ով են այսօր ֆեդերացիան գլխավորող անձնավորությունները, որոնք ոչ բռնցքամարտում անցյալ են ունեցել, ոչ էլ ապագա են ունենալու, իսկ ներկայով գլուխ գովալ չի կարելի, որովհետև ներկայիս իրականությունը բոլորդ էլ տեսնում եք: Միևնույն է՝ երկիր մոլորակն այնպես է ստեղծված, որ սկիզբն ունի նաև ավարտ և հնարավոր չէ, որ թափթփուկները գլուխ գովալով հետագայում ապագա ունենան:

Սպորտից շատ հեռու մարդիկ երբեմն ասում են, որ լավ մարզիկը կարող է լավ մարզիչ չլինել: Հայտարարում եմ, որ այսօր Հայաստանում կլինի մարզիկ, թե մարզիչ, գործող, թե նախկին, գիտի՝ բռնցքամարտում քանի տեսակի հարված կա և 10-15 կոմբինացիաներ: Եթե որևէ մեկը կկարողանա բռնցքամարտի տերմինները իմ կեսի չափ ցույց տալ, ապա ես բռնցքամարտի անուն այլևս չեմ տա և կհեռանամ սպորտից:

Տղաս փորձ չուներ և պետք է մրցաշարերի մասնակցեր: Ինձ ասացին, որ այս մրցաշարին նա չի մասնակցելու, բայց հաջորդին կմասնակցի և ես պատասխանել եմ՝ լավ: Սակայն հաջորդ մրցաշարերին նա նույնպես չի մասնակցել: Ես անգամ առաջարկել եմ սեփական միջոցներով տղայիս մրցաշարերի ուղարկել: Եթե ասում են, որ նրանից ավելի լավ բռնցքամարտիկ կա, առաջարկել եմ իմ միջոցներով տոմս գնել, թող դրսում մրցակցեն և կտեսնենք, ով է ավելի լավը, սակայն ստացել եմ մերժում:

Գառնիկ Հարությունյանը ցանկանում է բռնցքամարտին նեցուկ կանգնել, ստեղծել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կազմակերպություն և WBC-ի հետ կնքել պայմանագիր: Այդ ժամանակ ես խնդրել եմ երեխային մրցումների տանել, որ նա աճ գրանցի:

Բռնցքամարտում պետք է անընդհատ մրցաշարերի մասնակցել, որ վստահություն ձեռք բերես: Հնարավոր չէ մեկ անգամ ելույթ ունենալ Հայաստանի առաջնությունում ու աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու հնարավորություն ստանալ:

Ասում են, որ տղաս մասնակցել է մրցաշարի և պարտվել է հենց առաջին մենամարտում: Բանն այն է, որ տվյալ մենամարտը կանգնեցվել է մեկ րոպե անց և հաղթանակը շնորհվել է մրցակցին: Դա նշանակում է, որ մրցավարները որոշակի համաձայնություն ունեին: Ես կարող եմ խոսքերս ապացուցել փաստերով:

Ֆեդերացիայի նախագահն իրեն այնպես է պահում, կարծես թե ինքը լինի Հակոբկոխյանը, իսկ ես՝ իր փոխարեն: Նա եթե հայկական բռնցքամարտի համար ցավում է, նա նայում էր նշածս մարտը և պետք է տեղից վեր կենար, գնար և բողոքեր:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին հանդիպման հրավիրում ռինգում՝ մենամարտի: Եթե նա ինձ ասելիք ունի, թող գա և մենամարտի,-ասել է անվանի բռնցքամարտիկը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի