«Դերասանն իրավունք չունի հիասթափվելու».ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

— Արդեն 61 օր է, ինչ Արցախը շարունակում է շրջափակված մնալ: Ներկա պահին ի՞նչ իրավիճակ է Ստեփանակերտում:

— Վատ չի… Եթե տնտեսագիտական տեսանկյունից մոտենանք, ապրանքը քիչ է, մարդիկ հերթեր են կանգնում: Որոշ մարդկանց հասնում է, որոշներին՝ ոչ: Եթե համեմատենք 15-20 օր առաջվա հետ, հիմա խանութներում ազատ վաճառքի որոշ պարագաներ կան, որ կարող ես սնվել:

— Թանկություն կա՞:

— Եթե ապրանքը քիչ է, պահանջարկը շատ է, բնականաբար, թանկություն կլինի…

— Իսկ թատրոնում  ներկա պահին ո՞ր ներկայացմանն եք պատրաստվում:

— Ներկայումս՝ այս դժվարին պայմաններում աշխատում ենք թատրոնում: Պատրաստվում ենք վրացական պիեսի հիման վրա «Բակում կատաղած շուն կա» ներկայացմանը, որտեղ ես հանդես եմ գալիս Ռուբենի դերում, որը մի համեստ կերպար է: Կարողանում եմ կերպարի մեջ մտնել: Այնպես որ, ո՛չ իմ կերպարից եմ դժգոհ, ո՛չ էլ իմ կոլեգաներից: Ուղղակի, երբեմն լույսերն անջատում են, բեմի վրա չենք կարողանում աշխատել: Աշխատում ենք սեղանի շուրջ:

— «Բակում կատաղած շուն կա» ներկայացման ռեժիսորն ո՞վ է:

— Ռեժիսորը՝ Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանն է: Քանի որ մեր ռեժիսորը Երեւանում է, չի կարողանում գալ, նախընտրեցինք պարապուրդի չմատնվելու համար մենք մեզնով աշխատանք տանել: Հետագայում արդեն ուրիշ ներկայացումներ էլ ունենք  բեմականացնելու: Դա արդեն կապված է որոշ փոքր հարցերի հետ:

— Այս ծանր ժամանակներում դժվար չէ՞ Ձեզ համար բեմ բարձրանալը եւ մտնելը դերի մեջ:

— Գիտեք, եթե դերասանը հիասթափվի, ժողովուրդն էլ կհիասթափվի: Մենք ոգեւորում ենք: Նոր տարուն ճանապարհը փակ էր, բայց մեր թատրոնում ներկայացում կար: Երեխաներին Ձմեռ պապին նվերներ հանձնեց: Այսինքն՝ մենք այն վիճակն ենք ուզում ստեղծել, որ երեխաներն ու ծնողները ոգեւորվեն: Եթե մենք էլ հիասթափվենք, ժողովուրդն ինքնըստինքյան կհիասթափվի: Սովորական կյանքում, երբ մարդկանց հետ խոսում ենք, թեեւ դրությունը շատ դժվար է, բայց ոգեւորում ենք մարդկանց: Ասում ենք՝ ոչինչ, լավ կլինի: Որպես արվեստագետ՝ մենք իրավունք չունենք  մարդկանց հիասթափեցնելու: Ընդհանրապես արվեստը պետք է ոգեշնչի մարդուն: Եթե հիասթափեցրեց, արդեն իմաստ չունի: Դա կլինի թատրոն, ստեղծագործություն, թե՝ գրական երկ: Ինչ վերաբերվում է ինձ՝ ես չեմ հիասթափվում: Դեռ հույս ունեմ, թունելի վերջում ճրագ եմ տեսնում: Եթե հիասթափվեցինք, ուրեմն՝ ամեն ինչ կորած է:  Ոչինչ, կդիմանանք: Մարդ կարող է 40 օր էլ սոված մնա: Այստեղ 40 օր սոված մնալու բան չկա: Ճիշտ է, հերթեր են, բայց գտնում են սնվելու հնարավորություն: Մենք դժվարություններ տեսել ենք, էլի կդիմանանք:

— Այսինքն՝ հավատո՞ւմ եք, որ այս մղձավանջը լուսավոր ավարտ է ունենալու:

— Այո, անձամբ ես հավատում եմ, որ լավ կլինի: Մենք կյանքում էլ խաղաղ, սովորական պայմաններում ունենում ենք դժվարություններ ընտանիքում, միջավայում, բայց հետո ընթացքը փոխվում է: Այս օրերի իրավիճակն էլ եմ ես դրա հետ համեմատում: Ոչինչ, կդիմանանք, սա էլ կանցնի: Ուղղակի, մի քիչ խելքս լավ չի կտրում, քաղաքական առումով հասուն չեմ, որ գուշակեմ, թե հետոն ինչ կլինի: Այդ հետոյի համար եմ անհանգստանում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում