«Տեր փնտրողը միշտ էլ կմնա ստրուկ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

— Այսօր շատերն են խոսում հայրենիքի՝ օր առաջ փրկության անհրաժեշտության մասին, բայց հայրենիքը շարունակում է սրընթաց գահավիժել: Ինչո՞ւ չի հաջողվում իրապես գտնել փրկության ճանապարհը:

— Այս առիթով բերեմ մեկ օրինակ՝ օտարազգի գործակալ Արմեն Չիբուխչյանը կենսագրություն չունեցող եւ հայրենիքի համար ոչինչ չարած հեռուստահաղորդավարն այսօր խոսում է հայրենիքի փրկության մասին: Լյա-լյա-լյու-լյու անելով՝ երկիր չես փրկի, այ ոչ թե վերլուծաբան, այլ՝ վերԼՈՒԾաԲԱՆ: Ողջ հարցազրույցները պարունակում են մեծամասամբ օրինակ՝«գուցե»-ներ՝ առանց կոնկրետ փաստերի: Խոսում է օտարազգի բառեր չօգտագործելուց, բայց ինքը մեկ հարցազրույցի ժամանակ օգտագործում է բազմաթիվ բառեր՝ թայ, МЧС, կլինիկա, պացիենտ, թասիբ եւ այլն: Քննադատելով հայ հասարակությանը՝ իրեն անջատում է եւ դիմում. «Դուք ձեզ կողքից նայեք, ա՛յ, ժողովուրդ: Կամ դուք թուրքերին չեք սիրում…» (խոսքը՝ Թուրքիայի երկրաշարժից տուժածների մասին է): Երբ հասարակության որոշ զանգված, վրեժից դրդված` ուրախություն էր ապրել: Իսկ դու սիրո՞ւմ ես այ… էլ չասեմ ինչ: Դեռ Գարեգին Նժդեհն է ասել՝ ամենալավ թուրքը մեռած թուրքն է: Մեծ վիշտ ես ապրում թշնամի ժողովրդի ու նրանց երեխաների համա՞ր: Այ… նրանցը երեխաներ են, մերը՝ ո՞չ: Երբ ունենք 5 հազար զոհ, 10 հազար հաշմանդամ՝ չհաշված գերիներին…

— Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ եք այդքան վրդովված կոնկրետ այս օրինակով:

— Թուրքի հետեւորդը հունից դուրս էր եկել իմ հարցազրույցում վերադաստիարակման գաղափարից՝ չիմանալով, որ ամեն քարոզիչ եւ արվեստագետ իր ազգի հյուսող թելն է: Առողջ եւ գրագետ սերունդ ունենալու համար պետք է վերադաստիարակել հասարակությանը, որ դավաճաններն ու օտարերկրյա գործակալները վերանան հայրենիքից: Եվ հետո անդրադարձ եղավ իմ մասնագիտությանը, որ Նժդեհից հետո խաղացել եմ գողականի եւ այլ կերպարներ սերիալներում: Ա՛յ տգետ, եթե խաղացել եմ Նժդեհ, հետո՝ գողական, որը դա դու ընդունել եւ արտահայտվում ես, ուրեմն՝ կերպարները հաջողվել են: Եվ դա բնորոշ է արտիստին: Իսկ իմ մասնագիտությունը հենց դա է: Մենք մեր գործով ենք դաստիարակում, ոչ թե ձեր նման չկայացած վերԼՈՒԾաԲԱՆներով, որ միայն բլբլացնում են: Դու տարիներ շարունակ հեռուստատեսությամբ ստահոդ լուրեր ես հաղորդել հասարակությանը եւ ստրկաբար ծառայել տերերին: Ցավում եմ, որ ֆիլմ, սերիալ դիտելու կանոններին ծանոթ չեք, բայց երբեք ուշ չէ սովորել եւ սովորեցնել ձեր երեխաներին: Եթե վատն է ցուցադրվում իր վախճանով, ուրեմն՝ բարի եղիր բացատրել՝ սա է չարի վերջը: Դուք՝ գործակալներդ, ծառայում եք ձեր տերերին եւ գրանտներին: Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու: Հեռվից հայրենիք սիրող, բլբլացնող եւ իբրեւ պայքարող սուտ հայրենասերներ, բայց գործնականում ոչինչ չանող… Այդ մենք ենք գործնականում ծառայություններ մատուցում:

— Դուք քննադատում եք մյուսներին, կթվարկե՞ք՝ կոնկրետ Դուք ի՞նչ եք արել հայրենիքի համար:

— Մասնակցել եմ արցախյան բոլոր պատերազմներին՝ որպես «Սեւ հովազ» ջոկատի մարտիկ: Որպես մտավորական՝ ստեղծել եմ բազմաթիվ փաստավավերագրական եւ խաղային ֆիլմեր, տեսահոլովակներ եւ պոեզիա: Դրանք տարածելով համացանցում՝ փորձել եմ վերադաստիարակել եւ արմատից չկտրել մեր սերունդներին: Համառոտ այսքանը… Եթե կա առարկություն, հրավիրում եմ հեռուստաբանավեճի ցանկացած հեռուստաեթերով…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում