Բումերանգի էֆեկտն այս անգամ գործեց անվրեպ

Վերլուծություն

Կա մի հայտ­նի տեր­մին, կոչ­վում է բու­մե­րան­գի է­ֆեկտ: Ու­ղիղ ի­մաս­տով՝ բու­մեր­ան­գը միշտ վե­րա­դառ­նում է նե­տո­ղի մոտ: Փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով՝ ինչ ա­նես, մի օր քեզ է վե­րա­դառ­նա­լու: Խո­շոր հաշ­վով, հենց «բու­մե­րան­գի է­ֆեկտն» է նա­եւ բո­լոր հիմ­նա­կան կրոն­նե­րի հիմ­քում՝ ու­րիշ­նե­րին վա­տու­թյուն մի ա­րա, վատ բան մի ցան­կա­ցիր, հա­կա­ռակ դեպ­քում կա պա­տիժ:

ՓՈՍ ՓՈ­ՐՈ­ՂԸ ՀԱՅՏՆ­ՎԵՑ ՓՈ­ՍՈՒՄ

Թուր­քի­ա­յի, ա­վե­լի կոնկ­րետ՝ էր­դո­ղա­նա­կան Թուր­քի­ա­յի պա­րա­գա­յում բու­մե­րան­գի է­ֆեկ­տը գոր­ծեց: Չէ՛, չենք չա­րախն­դում, մար­դիկ են զոհ­նել, նրանց թվում նա­եւ մեր հայ­րե­նա­կից­նե­րը կան: Բայց նա­եւ, երբ Էր­դո­ղա­նը խո­սում է ա­վեր­ված բնա­կա­վայ­րե­րից, երկ­րա­շար­ժից, գո­նե մի պահ հի­շո՞ւմ է, որ իր ան­մի­ջա­կան ջան­քե­րով 2020թ.-ին ա­վեր­վում է­ին ար­ցա­խյան բնա­կա­վայ­րե­րը: Երբ աշ­խար­հից օգ­նու­թյուն է խնդրում, մո­ռա­նո՞ւմ է, որ 1988թ. երկ­րա­շար­ժից հե­տո, երբ գու­մար­վեց ԽՍՀՄ-ի փլու­զու­մը, Հա­յաս­տա­նը հայտն­վեց ծան­րա­գույն վի­ճա­կում, իսկ Թուր­քի­ան փա­կեց «աղե­տի գո­տու» հա­մար կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող այդ պա­հին մի­ակ եր­կա­թու­ղին: Կամ, երբ հի­մա հու­մա­նի­տար ճգնա­ժա­մից է խո­սում, հաշ­վի չի՞ առ­նում, որ հենց նույն պա­հին իր մանկ­լա­վիկ Ա­լի­ե­ւը նման հու­մա­նի­տար ճգնա­ժամ է ստեղ­ծել Ար­ցա­խի 120 հա­զար հա­յե­րի հա­մար...

Սրա­նով հան­դերձ, մեկ այլ հան­գա­մանք եւս այս օ­րե­րին ա­ռա­ջին պլան է ե­կել: Թուր­քա­կան այս երկ­րա­շար­ժը, ինչ խոսք, ա­ռանց այդ էլ գեր­շի­կա­ցած տա­րա­ծաշր­ջա­նա­յին ներ­կա մթնո­լոր­տում իր է­ա­կան սրբագ­րում­ներն է կա­տա­րե­լու: Փոր­ձենք հաս­կա­նալ, թե ինչ­պի­սի՞:

Նախ հի­շենք, թե ինչ ի­րա­վի­ճա­կում էր Թուր­քի­ան, եւ ինչ սպա­սե­լիք­ներ կա­յին Էր­դո­ղա­նից գլո­բալ եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­մաս­տով մինչ երկ­րա­շար­ժը: Ներ­թուր­քա­կան հար­թու­թյու­նում, ի­հար­կե, հիմ­նա­կա­նը սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րի թե­ման էր, ո­րն է­ա­պես սրվել էր ինչ­պես Թուր­քի­ա­յի բարդ տնտե­սա­կան ի­րա­վի­ճա­կի, այն­պես էլ հա­կա­էր­դո­ղա­նա­կան ու­ժեղ կո­ա­լի­ցի­ա­յի ձե­ւա­վոր­ման ար­դյուն­քում: Ընդ ո­րում, այդ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րում կար ԱՄՆ-ից ե­կող սուր ճնշու­մը Էր­դո­ղա­նի հան­դեպ, ինչ­պես նա­եւ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված ո­րոշ գոր­ծոն­ներ (տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան եւ այլն), ո­րոնք կա­րող է­ին օգ­նել Էր­դո­ղա­նին: Ըստ այդմ, նկատ­վում էր էր­դո­ղա­նա­կան հա­մա­կար­գի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րա­ցում ԱՄՆ-ի հետ, եւ բա­նը հա­սավ Թուր­քի­ա­յի ՆԳ նա­խա­րա­րի՝ «Հե­ռաց­րեք կեղ­տոտ ձեռ­քներդ Թուր­քի­ա­յից» աղմ­կա­հա­րույց հայ­տա­րա­րու­թյա­նը: Ու սրան զու­գա­հեռ, նկատ­վում էր նա­եւ Ի­րա­նի եւ ՌԴ-ի հետ Թուր­քի­ա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի դրա­կան զար­գաց­ման դի­նա­մի­կա: Ար­դյուն­քում, այն տպա­վո­րու­թյունն էր, որ Էր­դո­ղա­նը սկսել է աս­տի­ճա­նա­բար լքել ա­մե­րի­կյան ճամ­բա­րը, բայց նա­եւ չկար հա­կա­դիր ճամ­բա­րում տե­ղա­վոր­վե­լու բա­ցա­հայտ, կաս­կած չհա­րու­ցող հայտ: Այ­սինքն, Էր­դո­ղա­նը պա­հում էր բա­րի­կադ­նե­րի ինչ­պես այս, այն­պես էլ այն կող­մում վերջ­նա­կան հանգր­վա­նի շանս, եւ այդ վերջ­նա­կան կողմ­նո­րո­շու­մից էլ, ի­հար­կե, հաս­կա­նա­լի կդառ­նար նա­եւ մեզ հա­մար ա­մե­նա­կա­րե­ւոր՝ հա­րավ­կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ Էր­դո­ղա­նի հե­տա­գա քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Այս­քա­նով հան­դերձ, Թուր­քի­ա­յում ակ­տի­վո­րեն ա­ճում է­ին հա­կա­ա­մե­րի­կյան տրա­մադ­րու­թյու­նն­երը, ու մի­ա­ժա­մա­նակ նկա­տե­լի էր, որ Էր­դո­ղա­նը ՌԴ-ի (Իրա­նի) հետ ու­ղիղ բախ­ման գնա­լու հա­կում­ներ ա­ռանձ­նա­պես չէր ցու­ցա­բե­րում, թե­եւ անգ­լո­սաք­սո­նա­կան-իսրա­յե­լյան բլո­կը հա­մա­ռո­րեն նրան մղում էր այդ ուղ­ղու­թյամբ:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԵՐԿ­ՐԱ­ՇԱՐ­ԺԸ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում էլ տե­ղի ու­նե­ցավ երկ­րա­շար­ժը, ո­րի ա­ռաջ բե­րած մի շարք փաս­տեր տե­սա­նե­լի է­ին դեռ ա­ռա­ջին պա­հից: Նախ, բա­ցի Թուր­քի­ա­յից, հար­վա­ծի տակ ըն­կավ նա­եւ Սի­րի­ա­յի հյու­սի­սա­յին հատ­վա­ծը: Բա­ցա­ռու­թյամբ Հա­լե­պի եւ հա­րա­կից ո­րոշ հատ­ված­նե­րի, այդ տա­րածք­նե­րը հիմ­նա­կա­նում թուր­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան գո­տի­ներն է­ին, ո­րի բնակ­չու­թյու­նը Էր­դո­ղա­նի հա­մար ո­րո­շա­կի ռազ­մա­կան հումք էր՝ տար­բեր խնդիր­ներ լու­ծե­լու հա­մար: Օ­րի­նակ, հենց այդ հատ­ված­նե­րից է­ին հա­վա­քագր­ված այն ա­հա­բե­կիչ-զի­նյալ­նե­րը, ո­րոնք 2020թ.-ին կռվում է­ին Ար­ցա­խում, ան­ցած տար­վա կե­սե­րից սկսած՝ Ուկ­րա­ի­նա­յում:

Ընդ ո­րում, թե­եւ Հա­լե­պում կան ո­րոշ ա­վե­րա­ծու­թյուն­ներ, սա­կայն հիմ­նա­կան հար­վա­ծը բա­ժին է հա­սել հենց նշված՝ թր­քահ­պա­տակ տա­րածք­նե­րին, որ­տեղ ամ­բող­ջա­կան բնա­կա­վայ­րեր են հո­ղին հա­վա­սա­րեց­վել: Իսկ սա ար­դեն իսկ ո­րո­շա­կի խնդիր է Էր­դո­ղա­նի հա­մար: Այ­սինքն, ե­թե մինչ այս Էր­դո­ղա­նը կա­րո­ղա­նում էր կո­պեկ­նե­րով վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել այդ ա­հա­բեկ­չա­կան-գրո­հա­յին զանգ­ված­նե­րին, հի­մա ար­դեն ստիպ­ված է լի­նե­լու մտա­ծել հսկա­յա­կան ծախ­սե­րով այդ տա­րա­ծաշր­ջա­նը նվա­զա­գույն կեն­սաա­պա­հով­ման բե­րե­լու մա­սին: Կգնա՞ նման ծախ­սե­րի. քիչ հա­վա­նա­կան է, ա­ռա­վել եւս, որ բուն Թուր­քի­ա­յում հսկա­յա­կան ծախ­սե­րի խնդիր է ա­ռա­ջա­ցել: Մնում է զոր­քե­րը հա­նել եւ այդ տա­րածք­նե­րը վե­րա­դարձ­նել Դա­մաս­կո­սին: Իսկ սա սի­րի­ա­կան ուղ­ղու­թյամբ թու­լաց­նում է ոչ մի­այն Թուր­քի­ա­յի, այլ նա­եւ նույն տա­րածք­նե­րում կենտ­րո­նա­ցած խո­շոր ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րի փաս­տա­ցի տի­րոջ՝ ԱՄՆ-ի դիր­քե­րը: Փո­խա­րե­նը, ամ­րապնդ­վում է ՌԴ-ի եւ Ի­րա­նի դիր­քե­րը:

Իսկ ա­հա բուն Թուր­քի­ա­յում երկ­րա­շար­ժի հասց­րած վնաս­նե­րը, թե­եւ դեռ ան­գամ նախ­նա­կան գնա­հա­տա­կան­ներ չկան, սա­կայն ակն­հայ­տո­րեն ահ­ռե­լի են: Կոնկ­րետ ո՞ւմ վրա կմնա այդ բե­ռը, կպարզվի մոտ եր­կու ամ­սից կա­յա­նա­լիք ընտ­րու­թյուն­նե­րում:

Ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր ա­րա­գո­րեն տա­րած­ված այն լու­րը, թե այս երկ­րա­շարժն ի­րա­կա­նում ա­մե­րի­կա­ցի­ներն է­ին կազ­մա­կեր­պել՝ որ­պես Էր­դո­ղա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուր­սի պա­տաս­խան: Ի­րա­կա՞ն է այդ լու­րը, թե՝ ոչ: Մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, դա սո­վո­րա­կան հո­րին­վածք է: Սա­կայն կան դեռ հա­զիվ տե­սա­նե­լի նա­խան­շան­ներ, որ տու­ժած տա­րածք­նե­րի բնակ­չու­թյան շրջա­նակ­նե­րում (նկա­տի ու­նենք ա­ռա­ջին հեր­թին թուր­քե­րին, քա­նի որ այդ հատ­ված­նե­րում Թուր­քի­ա­յի այ­լա­զգի քա­ղա­քա­ցի­նե­րի բա­վա­կա­նին մեծ քա­նա­կու­թյուն կա) այդ «բա­ցատ­րու­թյու­նը» սկսել է ակ­տի­վո­րեն աշ­խա­տել: Ի­մաս­տը սա է. ինչ­պես ցույց է տա­լիս նախ­նա­կան պատ­կե­րը, ա­վեր­ված շեն­քե­րի մեջ բա­վա­կան մեծ կշիռ ու­նեն նո­րա­կա­ռույց­նե­րը: Դա նշա­նա­կում է ա­նո­րակ շի­նա­րա­րու­թյուն, որն ի­րա­կա­նաց­վել է Էր­դո­ղա­նի օ­րոք: Այս նախ­նա­կան՝ ո­րո­նո­ղափր­կա­րա­րա­կան օ­րե­րից հե­տո մե­ղա­վոր­նե­րի փնտրտու­քը կդառ­նա հիմ­նա­կան թե­մա: Այ­սինքն, ե­թե հիմ­նա­կան մե­ղադ­րանք­ներն ուղղ­վեն «անո­րակ շի­նա­րա­րու­թյան» գա­ղա­փա­րին, ա­պա Էր­դո­ղա­նի վե­րընտր­վե­լու շան­սե­րը կհա­վա­սար­վեն զրո­յի: Եվ ա­հա, մարդ­կանց հրամց­վում է «Ամե­րի­կա­յի սար­քածն է» սցե­նա­րի գա­ղա­փա­րը, ո­րը կա­րող է ակ­տի­վո­րեն տա­րած­վել տու­ժած շրջան­նե­րի, այդ­տե­ղից էլ՝ ողջ Թուր­քի­ա­յի բնակ­չու­թյան մոտ: Ե­թե հա­ջող­վի, ա­պա դա էլ, ըստ ա­մե­նայ­նի, Էր­դո­ղա­նի հա­մար կդառ­նա ե­րաշ­խա­վոր­ված հաղ­թա­նակ: Մի­այն թե այդ դեպ­քում, ե­թե երկ­րում հա­կա­ա­մե­րի­կա­կա­նու­թյան նման դո­զա ա­ռա­ջաց­նեն, կկա­րո­ղա­նա՞ Էր­դո­ղա­նը վե­րընտր­վե­լու դեպ­քում մնալ ՆԱ­ՏՕ-ում. այ, դա ար­դեն շատ հե­տաքր­քիր հարց է դառ­նում: Ա­ռա­վել եւս, որ երկ­րա­շար­ժի հենց ա­ռա­ջին ժա­մե­րից ՌԴ-ից եւ Ի­րա­նից մի­ան­գա­մայն դրա­կան ազ­դակ­ներ ե­ղան: Թեհ­րա­նը, թե­րեւս, ա­ռա­ջինն էր, որ հայ­տա­րա­րեց օգ­նու­թյան մա­սին եւ ան­մի­ջա­պես էլ ու­ղար­կեց: Ժա­մեր անց ռու­սա­կան փրկա­րար­նե­րի եւ բժիշկ­նե­րի ա­ռա­ջին խումբն ար­դեն Թուր­քի­ա­յում էր (Սի­րի­ա­յում ռուս զին­վո­րա­կան­նե­րը փրկա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մեջ է­ին երկ­րա­շար­ժից ան­մի­ջա­պես հե­տո): Եվ մի­այն ե­րեկ գի­շեր հայ­տա­րար­վեց ա­մե­րի­կյան փրկա­րար­նե­րի եր­կու խմբի մեկ­նե­լու մա­սին, այ­սինքն՝ բա­վա­կա­նին մեծ ու­շա­ցու­մով: Դա այն դեպ­քում, երբ Թուր­քի­ա­յում են ա­մե­րի­կյան զին­վո­րա­կան­նե­րը, ո­րոնց օգ­նու­թյան հետ­քե­րը տե­սա­նե­լի չէ­ին:

Սրանք, ի­հար­կե, հա­մե­մա­տա­բար փոքր դե­տալ­ներ են: Սա­կայն հենց նման դե­տալ­նե­րից էլ ներ­թուր­քա­կան ներ­կա գերզ­գա­յուն ֆո­նում կա­րող են ի հայտ գալ հե­տա­գա նա­խա­սի­րու­թյուն­ները եւ հա­կակ­րանք­նե­րը, այդ թվում՝ ընտ­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված: Ու չմո­ռա­նանք, որ Էր­դո­ղա­նի կար­գի «ծեր աղ­վե­սը»նման բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում կողմ­նո­րոշ­վե­լու եւ իր շահն ա­ռաջ տա­նե­լու մի­ջոց­նե­րի պա­կաս չու­նի:

ԻՆՉ ԿԱ­ՐՈՂ Է Ա­ՆԵԼ ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԸ

Բայց, խո­շոր հաշ­վով, երկ­րա­շար­ժը կու­նե­նա նա­եւ հե­տե­ւյալ ան­խու­սա­փե­լի հե­տե­ւան­քը: Կրկնենք, երկ­րա­շար­ժի վնաս­ներն ահ­ռե­լի են: Ով էլ ընտր­վի ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րում, ա­ռաջ­նա­հերթ բախ­վե­լու է հենց այդ փաս­տին: Ա­վե­լի ճիշտ՝ երկ­րա­շար­ժի հե­տե­ւանք­նե­րի հաղ­թա­հար­ման խնդրին: Թե սա ինչ կար­գի ծախ­սեր է պա­հան­ջում, ինչ հա­վե­լյալ բեռ կդառ­նա պե­տա­կան բյու­ջե­ի վրա, իր հեր­թին այս պա­հին դժվար է ա­սել: Բայց մի­ան­շա­նակ է՝ ահ­ռե­լի հա­վե­լյալ բեռ է ա­ռա­ջա­նում: Եվ դա ա­ռանց այդ էլ ծանր տնտե­սա­կան եւ սո­ցի­ա­լա­կան ի­րա­վի­ճա­կում:

Այս ի­րա­վի­ճա­կում, լի­նի Էր­դո­ղա­նը, թե մեկ այլ նա­խա­գահ, կկա­րո­ղա­նա՞ ա­ռա­ջի­կա գո­նե եր­կու-երեք տա­րում շա­րու­նա­կել նույն ագ­րե­սիվ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րը վա­րում էր մինչ երկ­րա­շար­ժը: Քիչ հա­վա­նա­կան է: Ա­ռա­վել եւս, ե­թե ա­պա­գա նա­խա­գա­հը հան­կարծ ո­րո­շի շարժ­վել Ի­րա­նի, էլ չա­սած՝ Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մի ուղ­ղու­թյամբ...

Եկ­րա­շար­ժով հան­դերձ, դեռ մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Էր­դո­ղա­նը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կկա­րո­ղա­նա վե­րընտր­վել: Սա­կայն հենց այն պա­հին, երբ աշ­խար­հում սկսվել են քա­ղա­քա­կան ի­մաս­տով տեկ­տո­նիկ տե­ղա­շար­ժեր, ա­վե­լին՝ դրանք հա­սել են կուլ­մի­նա­ցի­ոն կե­տին, եւ պետք է գոր­ծադ­րել ողջ պո­տեն­ցիա­լը՝ հաղ­թա­կան դիր­քեր վերց­նե­լու հա­մար, Էր­դո­ղա­նը ստա­ցավ այն­պի­սի հար­ված, որը նրա այդ պո­տեն­ցիա­լը է­ա­պես նվա­զեց­նե­լու է: Դա մի­ան­շա­նակ, եւ հենց սա էլ Էր­դո­ղա­նի հա­մար հետ վե­րա­դար­ձած բու­մե­րան­գի հար­վա­ծը կդառ­նա:

Ընդ ո­րում, ե­թե ան­գամ ո­րո­շի խա­ղալ ա­մե­րի­կյան թե­ւի օգ­տին՝ հու­սա­լով, որ ԱՄՆ-ն կօգ­նի ա­րագ հաղ­թա­հա­րել այս ի­րա­վի­ճա­կը, դա էլ մեծ հույս չէ: ԱՄՆ-ն ինք­ը կանգ­նած է դե­ֆոլ­տի շե­մին, մտել է ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազմ, բախ­ման է գնում Ի­րա­նի եւ մյուս ուղ­ղու­թյամբ՝ Չի­նաս­տա­նի հետ եւ հա­զիվ թե այս պա­հին Էր­դո­ղա­նին օգ­նե­լու ռե­սուրս­ներ գտնի: Եվ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, որ Էր­դո­ղա­նը կփոր­ձի ՌԴ-Իրան ուղ­ղու­թյամբ կոնֆ­լիկտ­նե­րի չգնալ՝ գո­նե ներ­կա դիր­քե­րը պա­հե­լու հա­մար:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում