Թուրքական երկրաշարժը մեզ էլ չի շրջանցի

Վերլուծություն

Այս­պի­սով այն, որ երկ­րա­շար­ժը նա­եւ քա­ղա­քա­կան եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով է լուրջ հար­ված Էր­դո­ղա­նի հա­մար, այս պա­հին էլ է տե­սա­նե­լի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248439&l=am): Նա­եւ, որ այս նոր ի­րա­վի­ճա­կը, ինչ խոսք, չի կա­րող հաշ­վի չառ­նել նա­եւ Իս­րա­յե­լի հետ խա­ղե­րի մեջ մտած, սա­կայն Թուր­քի­ա­յին որ­պես վեր­ջին հույս հա­մա­րող Ա­լի­ե­ւը:

Դեռ հա­զիվ էր երկ­րա­շար­ժի լու­րը սկսել տա­րած­վել, որ Ա­լի­ե­ւը հեր­թա­կան ան­գամ փա­կեց Ար­ցա­խի գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը: Ինչ է, ու­զում էր ցույց տալ, որ իր հա­մար բան չի՞ փոխ­վել: Մի­գու­ցե, հաշ­վի առ­նե­լով, որ թեեւ Թուր­քի­ա­յի ներ­կա վի­ճա­կին, նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քի հետ կապ­ված դեռ տե­ղա­շարժ չկա: Սա­կայն սա խնդրի մի կողմն է, իսկ այս մե­դա­լի ի­րա­կան ե­րեսն այն է, որ Թուր­քի­ա­յի հետ մի­ա­ժա­մա­նակ նա­եւ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան պո­տեն­ցիալն է նվա­զում, եւ այդ փաս­տը, ի­հար­կե, Ա­լի­ե­ւը չի կա­րող չգի­տակ­ցել: Այ­սինքն, քա­նի դեռ խա­ռը ի­րա­վի­ճակ է, կա­րե­լի է այս­տեղ հին դի­նա­մի­կան պահ­պա­նել: Սա­կայն շատ ա­րագ գա­լու է պա­հը, երբ ստիպ­ված ես լի­նե­լու «ինչ ա­նել» հար­ցով դի­մել «մեծ եղ­բո­րը», իսկ նա, մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ, խոր­հուրդ կտա ա­վե­լորդ սրա­ցում­նե­րից հե­ռու մնալ:

Ճիշտ է, Ա­լի­ե­ւը դեռ բրի­տա­նա-իսրա­յե­լյան թե­ւից կստա­նա հա­կա­ռակ ազ­դակ­նե­րը: Սա­կայն այն­տեղ էլ հի­մար­ներ չեն, հաս­կա­նում են. որ նման ի­րա­վի­ճա­կում Թուր­քի­ան հա­կա­ի­րա­նա­կան պլաց­դարմ դարձ­նե­լու ա­մե­նա­լավ պա­հը չէ: Իսկ ա­ռանց Թուր­քի­ա­յի, ադր­բե­ջա­նա­կան պլաց­դար­մը ոչ թե պար­զա­պես ի­րա­տե­սա­կան չէ, այլ այն այս պա­հին կի­րառ­ման մեջ դնե­լու փոր­ձը կա­րող է նա­եւ վնա­սա­կար դառ­նալ: Այ­սինքն, փոր­ձես սրել ի­րա­վի­ճակ­ը, եւ Ի­րանն ար­ձա­գան­քի, ա­պա ա­ռանց Թուր­քի­ա­յի մնա­ցած Ադր­բե­ջա­նը կհայտն­վի լրջա­գույն խնդիր­նե­րի ա­ռաջ: Նույնն է նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քի շրջա­փա­կու­մը ձգձգե­լու հար­ցում: Այս դեպ­քում, ե­թե հու­մա­նի­տար ճգնա­ժա­մը շատ խո­րա­նա, ա­պա ռուս­նե­րի հետ սրաց­ման ռիսկն է եւ է­լի նույն վտան­գա­վոր հե­ռան­կա­րով:

Ա­ռա­վել եւս, որ շրջա­փակման հաշ­վին Ար­ցա­խում ներ­քին պայ­թյու­նի հաս­նե­լու տար­բե­րա­կը եւս այդ­պես էլ չի աշ­խա­տում: Ե­ղավ եր­կու-երեք փորձ՝ Ռու­բեն Վար­դա­նյա­նին հե­ռաց­նե­լու եւ Ար­ցա­խում կոր­ծա­նա­րար ընտ­րու­թյուն­ներ «կազ­մա­կեր­պե­լու» ուղ­ղու­թյամբ, սա­կայն դա մի­այն ներ­քին դա­վա­ճա­նա­կան ու­ժե­րին ջրի ե­րես հա­նեց՝ ա­ռանց է­ա­կան ձեռք­բեր­ման: Իսկ այն մի­աս­նա­կան հար­վա­ծը, որն Ար­ցա­խի ԱԺ-ի բո­լոր խմբակ­ցու­թյուն­նե­րի կող­մից ուղղ­վեց նի­կո­լյան Գուր­գեն Ար­սե­նյա­նին՝  նրա վեր­ջին խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյու­նը բնու­թագ­րե­լով, որ­պես «թուրք-ադրբե­ջա­նա­կան տան­դե­մի ջրա­ղա­ցին ջուր լցնել», ինչ խոսք, ի­րա­կա­նում ուղղ­ված էր հա­յաս­տա­նյան մեծ ու փոքր բո­լոր թրքա­սեր­նե­րին: Այ­սինքն, դա կա­րե­լի է նա­եւ Նի­կո­լին ուղղ­ված ցու­ցադ­րա­կան ազ­դակ հա­մա­րել, հաս­կա­նում են, թե ի­րա­կա­նում ինչ խաղ է խա­ղաց­վում, եւ դրան չեն տրվի:

Իսկ ե­թե չի ստաց­վում նե­րար­ցա­խյան խժդժու­թյուն­նե­րի եւ պա­ռակ­տում­նե­րի հաս­նե­լը, ո­րը, չմո­ռա­նանք, ճիշտ պա­հին կան­խե­ցին նա­եւ ռուս­նե­րը, ա­պա նա­եւ ա­նի­մաստ է դառ­նում հե­տա­գա բլո­կա­դան: Ա­ռա­վել եւս, կրկնենք, դա գնա­լով ա­վե­լի վտան­գա­վոր է դառ­նում կազ­մա­կեր­պիչ­նե­րի հա­մար:

Մյուս կող­մից էլ, վա­ղուց էր հաս­կա­նա­լի, որ ոչ մի­այն Ա­լի­ե­ւը, այլ Նի­կո­լը սպա­սում են այն ի­րա­վի­ճա­կին, ո­րը ստեղծ­վում է ուկ­րա­ի­նա­կան ռազ­մա­ճա­կատ­նե­րում, եւ ո­րից կախ­ված էլ Ռու­սաս­տա­նը կա­րող է ձեռք բե­րել է­ա­պես շատ ա­վե­լի ծան­րակ­շիռ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիրք (պարտ­վե­լու դեպ­քում՝ հա­կա­ռա­կը): Եվ ա­հա, ներ­կա պա­տե­րազ­մա­կան ըն­թացքն էլ իր հեր­թին է գա­լիս հու­շե­լու, որ ինչ­քան էլ որ Կի­եւն ու Ա­րեւ­մուտ­քը խոս­տա­նում է­ին ա­րագ եւ ան­վե­րա­պահ հաղ­թա­նակ, բայց փո­խա­րե­նը հի­մա ակ­տիվ հար­ձա­կում­նե­րի մեջ է Ռու­սաս­տա­նը, ընդ ո­րում, մի շարք ուղ­ղու­թյու­նն­երով ուկ­րա­ի­նա­կան ու­ժե­րի հա­մար ստեղծ­վել է կա­տաստ­րո­ֆիկ ի­րա­վի­ճակ: Էլ չա­սած, որ սա դեռ ա­մե­նե­ւին էլ ռուս­նե­րի հիմ­նա­կան հար­ձա­կու­մը չէ, Մոսկ­վան դեռ նոր է մի­այն մո­տե­ցել այդ նոր հար­վա­ծի մեկ­նար­կա­յին փու­լին, եւ ե­թե դա ակն­կալ­վող է­ֆեկ­տը տա, ա­պա ան­գամ դժվար է ա­սել, թե ռու­սա­կան տան­կե­րը մին­չեւ ուր կհաս­նեն:

Մի խոս­քով, գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի զգա­լի է դառ­նում, որ մասշ­տա­բա­յին փո­փո­խու­թյու­ններ են լի­նե­լու, ո­րոնք չեն շրջան­ցե­լու նա­եւ հա­րավ­կով­կա­սյան ուղ­ղութ­յու­նը: Եվ կար­ծես թե դա ար­դեն շատ մոտ է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում