Մեսսին վնասվածք է ստացել. ՊՍԺ-ն զրկվել է առաջատարներից
ՍպորտՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Մեսսին կարող է բաց թողնել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը։
Մեսսին ծնկատակի ջլերի վնասվածք ունի։ Նա չի մասնակցի «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության հաջորդ տուրի խաղին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին։
«Բավարիայի» դեմ առաջին խաղը փետրվարի 14-ին Փարիզում է։
Կիլյան Մբապեն եւս վնասվածք ունի եւ առաջիկայում չի կարող օգնել թիմին։

