Անորոշությունը մեզ ստիպում է ավելի ուժեղանալ ու ոչ մի դեպքում գլուխ չխոնարհել․ ԱՀ Փաստաբանների պալատի նախագահ

Հանդիպում
Ինչպե՞ս է արցախցին առկա անորոշության պայմաններում դիմակայում օր-օրի ահագնացող մարտահրավերներին, ինչն՞ է արցախցուն ստիպում չընկրկել այս եւ այլ հարցերի պատասխաններ փորձել ենք ստանալ ԱՀ Փաստաբանների պալատի նախագահ ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՑ, ով նախ փաստեց․
-Ստեփանակերտ-Գորիս մայրուղու շրջափակումն աղրբեջանցիների կողմից Արցախում ստեղծել է ճգնաժամ։ Արցախը և արցախցին առաջին անգամ չէ,որ կանգնում է նման աղետի առաջ, սակայն արցախցին չի ընկճվում, չի թուլանում և հայի ոգով փորձում է պատվով հաղթահարել այս ամենը։ Ճիշտ է, դժվարություններ շատ կան, բայց արցախցին ստեղծող և արարող է և ոչ մի անհաղթահարելի պատնեշ գոյություն չունի արցախցու համար։ Մենք մեր արմատներով կառչած ենք մեր հողին և մեր համար ամեն մի թիզ հող թանկ է։ Ստեղծված անորոշությունն ու թշնամու մարտահրավերները մեզ ստիպում է ավելի ուժեղանալ և ոչ մի դեպքում գլուխ չխոնարհել։
-Ինչպե՞ս եք տեսնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։
-Բերձորի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն, իմ կարծիքով, մեկն է` խաղաղ բանակցություններ և Արցախի վերջնական կարգավիճակ։ Բայց Արցախն ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նշեմ, որ 2020թ. նոյեմբերի 10-ի պայմանավորվածության համաձայն ռուս խաղաղապահները պարտավոր են առանց խոչընդոտի ապահովել արցախցիների շարժը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ։
-Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր են ակնհայտ։ Միջազգային հանրության կողմից ի՞նչ գործընթացներ պետք է հետեւեին, որոնց,ցավոք, դեռեւս ականատես չենք լինում։
-Շուրջ 61 օր է Արցախ աշխարհը Ադրբեջանը պահում է շրջափակման մեջ։Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիները տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն,բայց այսքանով մեր խնդիրները չի վերջանում։ Մենք ունենք էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, անընդհատ արգելափակում են Արցախ մտնող գազատարը, արցախցին զրկված է ուտելիքից։ Եվ այս ամենն ոչ մի երկրի չի հուզում ու լուռ է աշխարհը, կույր են բոլորը։
Գտնում եմ, որ միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի հանուն Արցախի,հանուն արցախցու բարեկեցիկ և անվանտգ ապագայի։ Վերջնական լուծումը մեկն է` Արցախին կարգավիճակ տալը, բայց ոչ Ադրբեջանի կազմում։
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում