Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակի ընթացքում, ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումների կարևորագույն խնդիրներն են եղել բանակի մարտունակության ամրապնդումն ու բարձրացումը. Հենրիխ Դանիելյան

Վերլուծություն
ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակի ընթացքում, ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումների կարևորագույն խնդիրներն են եղել բանակի մարտունակության ամրապնդումն ու բարձրացումը, համալրումը արդիական սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով։
Տվյալ խնդիրների լուծումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումներով, երկրի պաշտպանությամբ մտահոգ անձանց նվիրատվություններով և այլ աղբյուրներից գոյացած ավելի քան 1 միլիարդ դոլարին համարժեք գումարով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ կնքված տարբեր պայմանագրերի, այդ թվում` 2015թ.֊ին կնքված 200 միլիոն դոլարի չափով միջպետական վարկային պայմանագրի, և 2017 թ.֊ին կնքված 100 միլիոն դոլարի չափով միջպետական վարկային պայմանագրի միջոցներով։
Նպատակային քայլեր են ձեռնարկվել սահմանային անվտանգության մակարդակի բարձրացման ու մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ։ Մասնավորապես, լայն թափ են ստացել նոր տեսակի արգելափակոցների տեղադրման, ինժեներական կառույցների արդիականացման աշխատանքները։
Առավել վտանգավոր մարտական դիրքերն ապահովվել են տեսադիտարկման և ազդարարման ժամանակակից տեխնիկական միջոցներով` նպաստելով հակառակորդի դիվերսիոն խմբերի` ժամանակին հայտնաբերմանն ու վնասազերծմանը։
Տեսանելիորեն բարելավվել են առաջնագծի օպերատիվ կահավորումը և անձնակազմի կենցաղային պայմանները։
Վերջին տասը տարիներին (2008֊2018թթ.) սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման, վերականգման և արդիականացման արդյունքում ՀՀ զինված ուժերի մարտական կարողություններն ավելացել են մոտ
10%-ով։
Հատկանշական է, որ հարվածային և կրակային խոցման հեռավորության ճշգրտության արդյունավետության բարձրացման նպատակով, բանակը համալրվել է հակառակորդին զսպելու և սթափեցնելու հզոր միջոցներով` համազարկային կրակի«Սմերչ» ռեակտիվ կայանքներով, «Իսկանդեր Մ» և «Տոչկա Ու» օպերատիվ մարտավարական համալիրներով։ Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի կողմից 2016-2018 թթ. ստացել ենք 50 հազար տոննա ռազմական օժանդակություն, որի համար չենք վճարել։
Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապահովվել են արդիական սպառազինությամբ, իսկ առաջնագծի զորամասերը` մեծաքանակ օպտիկական, ջերմատեսիլային և գիշերային դիտարկման սարքերով։ Հատկանշական է, որ սպառազինությունների արդիականացման ու ձեռքբերման գործում կարևոր դերակատարում է ունեցել «Հայրենական ռազմարդյունաբերական» համալիրը։
2008֊2018թթ.֊ին ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումներից Պաշտպանության նախարարության ծախսերին է ուղղվել շուրջ 1,7 տրիլիոն ՀՀ դրամ, որը տարեկան կտրվածքով կազմում է նույն ժամանակահատվածի համախառն ներքին արդյունքի շուրջ 4%-ը:
ՀՀ զինված ուժերի ռազմավարական պլանավորման և մարտական պատրաստվածության առումով, նշյալ ժամանակահատվածում պետական և ռազմական կառավարման մարմինների ներգրավվածությամբ անցկացվել են` «Արձագանք 2013» և «Շանթ 2015»ռազմավարական, հրամանաշտաբային զորավարժությունները` էապես բարձրացնելով այս ասպարեզում, այդ թվում` պատերազմական իրավիճակում պետական մարմինների գործողությունների ներդաշնակությունը և փոխգործակցության մակարդակը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում