Նա կարող է մտածել, որ ես եմ նրա տիկնիկը. Մարտինեսը` Մբապեին ծաղրելու մասին
ՍպորտԷմիլիանո Մարտինեսը հարցազրույց է տվել ֆրանսիական մամուլին, նա մեկնաբանել է Կիլիան Մբապեի նման տիկնիկի հետ լուսանկարը.
«Մարդիկ մեզ վրա շատ տիկնիկներ էին նետում, երբ մենք ավտոբուսով գնում էինք: Դրանք հարյուրավոր էին։ Ես վերցրեցի մի զվարճալի տիկնիկ, երկու վայրկյան պահեցի ձեռքերիս մեջ։ Այսքանը:
Ինչպե՞ս կարող էի ծաղրել Մբապեին.․․ Նա չորս գոլ խփեց իմ դարպասը։ Չորս գոլ եզրափակչում… Նա կարող է մտածել, որ ես եմ իր տիկնիկը:
Ես մեծ հարգանք ունեմ Մբապեի նկատմամբ։ Նա Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստն է, որին երբևէ տեսել եմ իմ կյանքում»,- մեջբերում է դարպասապահին France Football-ը։

