Սերունդն էլ պիտի դաստիարակվի ԱԼԵՆԱԲԱՐ,ով աշխարհը վերափոխելու իր նպատակներն ուներ

Հանդիպում

Այսօր Արցախի հերոս ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ երկնային տարեդարձն է։ Հերոս, ում մեզ՝ ապրողներիս թողած պատգամը մեկն է.անել առավելագույնը զորացնելու համար մեր Հայրենքիը․․․

Հերոսի երկնային տարեդարձը շնորհավորելու եւ հարգանքի տուրք մատուցելու համար Եռաբլուր զինորական պանթեոն էին այցել <<Քեզ համար զինվոր>> նախագծի անդամները․ (<<Քեզ համար զինվոր>> նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը, խորհրդի ներկայացուցիչներ՝ <<Լույսի ճրագ>> հկ-ի ղեկավար Արսեն Ղուկասյանը,  Արման Ղազարյանը, <<Քեզ համար զինվոր>> նախագծի համահեղինակ Իլոնա Ազարյանը եւ այլոք)։

Նախագծի անդամները այցելեցին նաեւ Արցախի հերոսի տուն, ուր ամեն բան լցված էր ԱԼԵՆՅԱՆ ՇՆՉՈՎ , հերոսածին մայրը՝ տիկին Նազելին հյուրերին ուղեկցեց Հերոսի սենյակ, որտեղ ներկա էր ԱԼԵՆՆ ԻՐ ԼՈՒՅՍՈՎ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՍՊԱՌ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ։

«ՔԵԶ ՀԱՄԱՐ ԶԻՆՎՈՐ» ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ ԵՒ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ , եւս մեկ անգամ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՎ ՄԵՐ ՀԵՐՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ ԳՐԵԼ Է.

Այսօր, ԲՈԼՈՐԻՍ ԱԼԵՆԻ՝ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է
ԱՆՉԱՓ ԽԵԼԱՑԻ ՈՒ ԻՆՔՆԱՏԻՊ ԵՐԻՏԱՍԱՐԴՆ ԱՅՍՕՐ ԷԼ
ՄԵԿ ՏԱՐՈՎ ԿՄԵԾԱՆԱՐ ՈՒ ԱՎԵԼԻ ԿՄՈՏԵՆԱՐ ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐԱՓՈՊԽԵԼՈՒ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ , ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԱՐՑԱԽՅԱՆ 44-օրյա ՊԱՏԵՐԱԶՄԸ
 
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
Ծնվել է 1999թ. փետրվարի 11-ին Երևանում: 2005-2013 թվականներին սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում։ Չբավարարվելով դպրոցական գիտելիքներով` մասնակցել է արտադասարանական մի շարք խմբակների` պարի, թատերական, լողի և այլն։ Ալենը Հայաստանի քառակի չեմպիոն էր, միջազգային կարգի չեմպիոն` պարի ասպարեզում։
Դեռ դպրոցական տարիներից ուներ ստեղծագործական գեղարվեստական միտք. գրել է մանկական պատմվածքներ, հեքիաթներ։
2013 թվականին, գերազանց ավարտելով հիմնական դպրոցը, ընդունվել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց ու այն ևս ավարտել կարմիր վկայականով։ Դպրոցին զուգահեռ երկար տարիներ որպես բանախոս մասնակցել է «Բանավեճի ակումբի» քննարկումներին: Այդ տարիքից ի վեր ուներ վերլուծական միտք և ձևավորված կարծիք զանազան սոցիալական, քաղաքական և մշակութային վիճահարույց հարցերի մասին:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին սաներից է եղել։ Ֆիլմարվեստի հանդեպ մեծ հետաքրքրությունն ու սովորելու ձգտումը նրան դարձրին մեդիա ոլորտի վառ ուսանողներից և Tumo News (Teen) ստարտափի համահիմնադիրներից մեկը։ 16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։ Տարբեր աշխատարանների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր։ Դրանցից երկուսը՝ “Greens” և “Taraz” ֆիլմերը, նկարահանվել են Սմիթսոնյան ինստիտուտի համար՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակով։
Ընտրելով կինոարվեստի ակադեմիական ուղին՝ 2016 թվականին ընունվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսուրա բաժին։ Համալսարանում ակտիվ ուսանող լինելով՝ մասնագիտական փայլուն բեմադրություններին և կինոաշխատանքներին զուգահեռ մասնակցել է բազում ուսանողական նախաձեռնությունների, այդ թվում՝ օտար լեզուներ սովորեցրել իր տարեկիցներին, նախաձեռնել տարբեր թեմաներով քննարկումներ:
Արդեն 17 տարեկանում դարձել է պատանեկան ամառային ճամբարի կամավոր մարզիչ, իսկ հաջորդ տարի՝ ջոկատավար։ Այս ամենի արդյուքնում, գիտական և մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում, շատ քիչ ուսանողների թվում մեկնել է Լիտվայի կրթական գիտությունների համալսարան։ Հաջողությամբ ավարտելով դասընթացը` ստացել է հավաստագիր: Նաև այնտեղ գտնվելու կարճ ժամանակահատվածում սկսել է յուրացնել լիտվերենը:
Հմտանալով մասնագատիտական գործում և բավական փորձ ձեռք բերելով՝ որպես «Ֆիլմերի ստեղծման» դասընթացավար աշխատանքի է անցել Թումոյում և ընդամենը երկու աշխատանքային տարվա ընթացքում հասցրել կրթել հազարավոր հայ պատանիների Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։ Դասընթացներից դուրս ջերմ և ընկերական հարաբերությունների մեջ է եղել իր ուսանողների հետ, որոնց ոգևորել և աջակցել է ամեն հարցում:
2016 թվականին առիթ է ունեցել ներկա լինել Երևանում Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը: Շատ է զբաղվել կամավորական աշխատանքով, որի ընթացում Հռոմի պապի Հայաստանյան այցի ժամանակ օգնել է հյուրերին թարգմանչական հարցերում:
Մասնակցել է նաև գիտաժողովների և ունի տպագրված հոդված գիտական ամսագրում հետևյալ թեմայով՝ «Գյուստավ Դորեի փորագրանկարները՝ նվիրված Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխքի» հատվածին»:
Ալենն ուներ արվեստի նուրբ ճաշակ և մեծ գրքասեր էր, ստեղծում էր իր սեփական գրադարանը։ Սիրում էր բացահայտել նորը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս և հասցրել էր լինել քսանից ավելի երկրներում։
Մանկավարժական ու կրթական փորձը և կողքինին օգնելու անկասելի բնավորությունը հանգեցրին իր կյանքը սոցիալական աշխատանքում շարունակելու որոշմանը։ 2020 թվականին՝ բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ընդունվեց Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Ընդունվեց, սակայն որոշեց առայժմ չմեկնել, այլ կատարել իր պարտքը, և 2020-ի ամռանը զորակոչվեց բանակ։
Ալեն Մարգարյանն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ալենը կապի վաշտի ծառայող էր և պարտականությունների բերումով պարտավոր էր գտնվել թաքստոցում, սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից Թալիշի և Մատաղիսի առաջնագծում էր։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենն առաջինն է ստանձնել այդ բարդ ու վտանգավոր աշխատանքը։ Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 30-ին Մատաղիսում:
2021 թվականի հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով Ալեն Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը և պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։
Ի պատիվ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի իր հարազատ բուհում անվանակոչվել է լսարան:
Ընտանիքի և ընկերների նախաձեռնությամբ տպագրվել է «Բոլորիս Ալենը» գիրքը, որտեղ հավաքված են նրա ընկերների, մտերիմների, ուսանողների և դասախոսների ջերմ հուշերը:
ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ, ԱԼԵՆՆ
իր կյանքում միշտ էր պատերազմում ու պայքարում, բայց՝ գրքով ու գրչով....
ԵՒ ՍԵՐՈՒՆԴՆ ԷԼ ՊԻՏԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԻ ԱԼԵՆԱԲԱՐ, ՈՒ ՊԻՏԻ ՄԻՇՏ ԵՒ ՄԻՇՏ ՀԱՂԹԻ ԳՐԻՉԸ, ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԵՒ ԶԵՆՔԸ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴ, ՀԵՐՈՍ
 
 
 
 
 
 
Ներկայացրեց՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում