Ունենք շատ լավ ծրագիր իմ վարպետին՝ Փայլակ Սարգսյանին նվիրված. Արման Ջուլհակյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է բեմադրող ռեժիսոր, բալետմայստեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԱՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻ հետ:

-Ներկա պահին ի՞նչ ծրագրեր ունեք:

-Տարին դեռ նոր է սկսվել ու աշխատում ենք նոր ծրագրերի վերաբերյալ: Ունենք շատ լավ ծրագիր իմ վարպետին՝ Փայլակ Սարգսյանին նվիրված: Նա շատ մեծ ավանդ ունի մեր ժողովրդական պարի մեջ: Ու հիմա աշխատում ենք նրա մեծարման երեկոյի վրա: Ամբողջ ծրագիրը նա է բեմադրել: Մարտի վերջին ունենալու ենք այդ համերգը: Բացի այդ, Global to Local  այսպիսի մի կազմակերպություն կա, որը զբաղվում է մարդասիրական գործունեությամբ՝ հաշմանդամ մարդկանց խնդիրների վերաբերյալ: Պատվիրել էին մեզ հաշմանդամության խնդիրները ներկայացնենք արվեստի լեզվով՝ ներկայացում բեմադրենք: Մենք բեմադրեցինք եւ հիմա նրանք արդեն ծրագրում են, որ այդ ներկայացումը պետք է առայժմ Հայաստանով մեկ շրջագայի: Նաեւ հիմա աշխատում ենք դրա վրա:

-Դուք ի՞նչ սկզբունքով եք ընտրում Ձեր սաներին:

-Մեր դպրոց ընդունվում են քննություն հանձնելով եւ ոչ բոլոր են կարողանում ընդունվել: Մեծ քաստինգի միջոցով ենք ընտրում մեր սաներին: Եվ ամեն կիսամյակը մեկ՝ անցկացնում ենք քննություն: Նրանք կարող է չորս, հինգ տարի սովորեն, բայց չտեղափոխվեն մյուս դասարան: Ընդհանուր դպրոցն ունի վեց դասարան, հետո տեղափոխվում են պահեստայի խումբ, որից հետո արդեն անհայտ է քանի ամիս կամ տարի իրենք կարող են այնտեղ աշխատել, նոր միայն տեղափոխվեն  «Նարեկ» պարային անսամբլ: Այսինքն՝ ամեն ինչ կախված է իրենց ընդունակություններից: Դպրոցն ունի 160 սան:

-Այսօր Արցախը գտնվում է շրջափակման մեջ ինչպիսի՞ն է Ձեր տեսակետն այս խնդրի վերաբերյալ:

- Իհարկե, շատ վատ եմ տանում Արցախի շրջափակումը: Եվ դրա վերաբերյալ ամենօրյա մտահոգություն ունեմ: Եվ ամեն օր ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞վ կարող եմ այդ ամեն ինչը փոխել: Ու եթե գտնեմ պատասխանն, անպայման ես կգործեմ: Մենք կապի մեջ ենք Արցախում գտնվող մեր պարային խմբերի եւ պարարվեստի ուսումնարանի հետ: Արցախի պարարվեստի դպրոցի տնօրենի հրավերքով պետք է մեկնեինք Արցախ՝  այնտեղ բեմադրություններ անելու, բայց, ցավոք, սկսվեց շրջափակումը եւ  չգիտենք՝ ինչքան կտեւի: Սակայն, հույս ունենք, որ այս ամեն ինչը շուտով կավարտվի եւ կկարողանանք մեր համագործակցությունը շարունակել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում