«Եթե ամեն մարդ իր գործի վարպետը  լինի, երկիրը երկրի նման կլինի, ազգն էլ մարդավայել կապրի». ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ(ՆԻԿՈ)

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է արվեստի բնագավառում վաստակաշատ գյումրեցի, կինոյի եւ թատրոնի դերասան ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ (ՆԻԿՈՅԻ) հետ:

— Տեսնելով այն վերաբերմունքը, որ կա այսօր մշակույթի գործչի նկատմամբ՝ չե՞ք փոշմանել, որ դարձել եք դերասան:

— Ոչ… Ես սիրով եւ պատասխանատվությամբ եմ մոտենում իմ գործին: Կապ չունի դերս մեծ է, փոքր է, խոսք ունեմ, թե՝ չունեմ: Օրինակ՝ «Մոսկովյան արձակուրդներ» ներկայացման մեջ փոքր տեսարան կա, որտեղ օդանավակայանում հարբած ուղեւոր եմ խաղում: Այդտեղ խոսքեր չունեմ եւ խաղում եմ ընդամենը 15 րոպե: Բայց հանդիսատեսը ոնց էր ծափ տալիս, դիմավորում ու ճանապարհում ինձ: Աշխատել եմ ուր էլ լինի, իմ սիրելի գործով զբաղվել: Չորս տարի ապրել եմ ԱՄՆ-ում եւ այնտեղ նկարել եմ «Վագր» երգիծական ֆիլմը: Հայաստանում մասնակցել եմ «Ֆայտոն Ալեք» հումորի եւ երգիծանքի փառատոնին: Արժանացել եմ Գրան պրի «Ոսկե սկավառակի»՝ լավագույն հումորի համար: Մասնակցել եմ Պոլոզ Մուկուչի 120-ամյակին նվիրված փառատոնին եւ ստացել եմ Գրան պրի՝ Պոլոզ Մուկուչ Ոսկե արձանիկ: Այս տարի փետրվարի 4-ին ԱՄՆ-ում՝ «Մեկ ազգ կառուցենք միասին» անվանակարգում պարգեւատրվեցի մեդալով:

— Ձեր գործունեության հետ կապված՝ ի՞նչ հումորային դեպք կպատմեք:

Նկարահանվում եմ մի աղքատիկ մարդու կերպարում, ով ամեն օր գալիս է մարդկանց դուռը թակում եւ հաց է խնդրում: Ես հեռվից պետք է գամ՝ 150 մետր ճանապարհ անցնեմ, որտեղ սեփական տներ են ու նեղ փողոցներ: Աջ եւ ձախ դարպասներից մտնեմ, հաց ուզեմ՝ գրիմ արված պատառոտված հագուստով: Առաջին երկու դուբլի ժամանակ մի կին միշտ ասում էր՝ չկա հաց, ռադ եղիր, դարպասներից ներս չմտնես, թե չէ շանս բաց կթողնեմ վրադ: Երրորդ դուբլին նորից գնացի, ասացի՝ աղաչում եմ մի կտոր հաց տվեք, սոված եմ: Այս կինը բարկացավ, բղավեց, շանն արձակեց վրաս հերիք չէր, քարով էլ ուզում էր խփել: Մեկ էլ աղջիկը տան դուռը բացեց ու մորը բղավեց՝ չխփես նա մեր դերասան Նիկոն է, մեզ ուրախություն պարգեւողն է՝ այն էլ այն մութ ու ցուրտ տարիներին:

Մի անգամ էլ Արտաշես Ալեքսանյանի «Ֆայտոն Ալեք» ֆիլմի համար նկարահանվում ենք գերեզմանատանը: Առաջին դուբլը լավ անցավ: Երկրոդ դուբլի ժամանակ գերեզման հանգուցյալի բերեցին, մեր կողքով անցնում էին: Մեզ տեսան, պաուզա տվեցին, մի փոքր շունչ քաշեցին ու ասացին՝ մեր սիրելի դերասանն է ու անցան…

Անցած տարի սեպտեմբեր ամսին մեր «Մտորումներ» թատրոնի գեղարվեստական  ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը կանչեց ինձ եւ առաջարկեց «Մայլից մայլա» ներկայացման մեջ  խաղալ: Ինտերակտիվ ներկայացում է: Հանդիսատեսը քեզնից մի մետր հեռավորության վրա է նստած եւ կեղծ խաղ չի սիրում: Ինչքան խաղացել ենք, բոլոր տոմսերը վաճառված է եղել, ու դահլիճը լիքն է եղել: Հատկապես Երեւանից են շատ գալիս այդ ներկայացումը դիտելու: Հիշում եմ՝ մի անգամ կնոջս էի տարել դիտելու: Ներկայացման ժամանակ 4 շիշ օղի ենք խմում: Բայց իրականում շշերի մեջ ջուր էր լցված: Կնոջս կողքին մի կին է նստած լինում, չգիտի, որ կինս է, ասում է՝ վախ լուսս քոռանա, սրա կնիկն այսօր քաշելիք ունի, ոտքի վրա չի կարող կանգնել: Առանց զակուսկի՝ խմեց ու խմեց…Կինս նրան բացատրել էր, որ շշերի մեջ ջուր է: Բայց նա չհավատաց եւ ներկայացման վերջում եկավ ու հոտ քաշեց եւ ինձ համբուրեց՝ ասելով. «Նիկո ջան, քա տղա, էտ ինչ լավ կխաղաս, ջուր խմիր, հարբեցիր… Արի նկարվենք» ու ծիծաղում էր:

— Պարոն Առաքելյան, կյանքի դժվարություններին  է՞լ եք հումորով մոտենում:

— Կյանքի դժվարություններին հումորով  չեմ մոտենում: Ես էլ եմ մարդ՝ միս ու արյունից: Երեւի լսած կլինեք այս երգը՝ հարուստները պոեզ նստած Թիֆլիս գնացին, աղքատները պատերի տակ նստած մնացին:

— Նկարահանվել եք նաեւ «Չարաբաստիկ ճամպրուկ, կամ Տաքսի-տաքսի» տրագիկոմեդիայի մեջ, որտեղ  իմպրովիզներ եք արել: Կարպ Խաչվանքյանից հետո՝ համարձակ քայլ չէ՞ր Ձեր կողմից Կնյազի կերպարում հանդես գալը:

— Ես դեռ ԱՄՆ-ում ապրած տարիներին մտածում էի նկարահանել մի ֆիլմ՝ մեր շատ սովորական, մաքուր ու անկեղծ գյումրեցու մասին: Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սուսաննա Բաղդասարյանն է, իսկ ես հեռուստատարբերակի բեմադրող ռեժիսորն եմ եւ սցենարի հեղինակը: Շատ մեծ պատասխանատվություն էր վարպետից հետո լեգենդ դարձած «Տաքսի-տաքսին» բեմ հանել: Երեւանում շատ են փորձել դա անել, բայց տապալվել են եւ հաջողություն չեն ունեցել: Միակ մարդը ես եմ, որ համարձակության գնացի՝ այդ ներկայացումը բեմ հանեցի ու արժանացա հանդիսատեսի ծափերին:

— Ներկայացումը երկրաշարժի մասին է: Դրանք Ձեր կյանքում ապրվա՞ծ պահեր են:

— Այո, ներկայացումս նվիրված է երկրաշարժին: Սցենարում կան շատ բաներ, որ իրական կյանքում ինձ հետ կատարվել են: 1988 թվականի չարաբաստիկ երկրաշարժը, որ եղավ, այդ ժամանակ տարեմուտին նվիրված ներկայացման փորձերին էինք մասնակցում… Ներկայացումը մաքուր ու անկեղծ մի մարդու մասին է, ով սիրում է իր կնոջն ու երեխաներին: Տունը փլվել է, տեղափոխվել է Երեւան ու ապրում են զոքանչի տանը: Բայց սիրում ու կարոտում է իր հողն ու ջուրը: Երազի մեջ միշտ տեսնում է երկրաշարժը: Գյումրու իր տունը: Երազում է տղային ամուսնացնել Գյումրու եկեղեցում ու ֆայտոն նստած գնան Արփաչայ:

— Այս տարի դեկտեմբերի 7-ին լրանում է  երկրաշարժի ողբերգության 35-տարին: Կա՞ն նոր մտահղացումներ:  

— Այո, այս տարի լրանում է 1988թ. դեկտեմբերի 7-ի  երկրաշարժի 35 տարին: Որոշել եմ այդ ներկայացումը նորից վերաբեմադրել:

Ներկա պահին ի՞նչ ստեղծագործական գործունեությամբ  եք զբաղված:

— Հիմնականում նկարվում եմ գեղարվեստական ֆիլմերում: Այս տարի մի շատ հետաքրքիր ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել: Սցենարը շատ եմ հավանել: Գլխավոր դերերից մեկը ես եմ խաղում: Թատրոնում նոր դեր չեմ ստացել: Խաղում եմ այն ներկայացումների մեջ, որտեղ խաղացել եմ: Երկու մոնո ներկայացման առաջարկ եմ ստացել: Բեմադրիչներն ուզում են, որ ես խաղամ, սպասում են ֆինանսին: Շնորհակալ եմ Աստծուն, որ դարձա դերասան: Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, ժողովրդին եւ հանդիսատեսին:

— Այսօր ապրում ենք դժվար ժամանակներ՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: Այս հարցի վերաբերյալ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:

— Ես սիրում եմ Արցախը: 8 անգամ բարեգործական ներկայացումներով այնտեղ եղել ենք: Չտեսնված աղ ու հացով ժողովուրդ են: Պարզվեց՝ Արցախում էլ են լավ ճանաչում գյումրեցի արտիստ Նիկոյին: Բոլորից շատ Շուշին սիրեցի՝ իր գեղեցիկ ճարտարապետական կառույցներով, գեղեցիկ տներով ու մաքուր փողոցներով: Հազար ողորմի մեր անցավորներին, ծնողներին: Թող բարին լինի նրանց հիշողներին: Լուսահոգի տատս միշտ ասում էր՝ ձեռքդ եթե բաց է, մատներդ մեկ առ մեկ թշնամիդ կկոտրի: Բայց երբ ձեռքդ փակ է, արդեն բռունցք է: Թշնամիդ չի համարձակվի մոտենա եւ կփախչի: Չգիտեմ՝ ով ինչպես է մտածում, բայց ես գտնում եմ, որ Աստված ամեն բան իր տեղը կդնի: Միայն պետք է հավատալ Աստծուն: Եթե ամեն մարդ իր գործի վարպետը լինի եւ իր գործը սիրով անի, այն ժամանակ երկիրը երկրի նման կլինի, ազգն էլ մարդավայել կապրի: Երկրաշարժից հետո կորցնելով ամեն բան՝ մարդկանց մեջ սեր, հարգանք, կարեկցանք կար միմյանց նկատմամբ: Մեկը մյուսին օգնելու ձեռք էր մեկնում: Հիմա սերը մեր մեջ պակասել է: Երբ արթնանա մեր մեջ սերը, ու նորից սկսենք գնահատել մեր մեծերի անցած ճանապարհը, թե նրանք ինչեր են արել երկրի, քաղաքի համար, միայն այդ ժամանակ ամեն բան լավ կլինի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում