ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ։ Հաճախորդների այս խմբի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը նախորդ տարվա երկրորդ կիսամյակում հասել է 3,2 մլրդ  դրամի՝ ավելի քան 8 անգամ գերազանցելով առաջին կիսամյակի արդյունքը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկը բացում է հաճախորդի անունով քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդի քարտին: 
Քարտի տարեկան սպասարկումն անվճար է, ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:

Բացի այդ, Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի պետական ծրագրի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ամսական ստանալ ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով կատարված վճարումների գումարի 10%-ը (բայց ոչ ավելի  քան 5000 ՀՀ դրամ): 2022թ․ երկրորդ կիսամյակում նման վճարումների ծավալը գերազանցել է 250 մլն ՀՀ դրամը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան շուկայի առաջատարներից է կենսաթոշակային վճարումներով։ Այսօր հաճախորդների գրեթե մեկ չորրորդն ընտրում է մեր բանկը կենսաթոշակ ստանալու համար: Միևնույն ժամանակ, անցյալ տարի նկատվել է կենսաթոշակային քարտերով գործարքների բարձր ակտիվություն. երկրորդ կիսամյակում բնակիչները կատարել են 3,2 մլրդ ՀՀ դրամի ավելի քան 800 հազար անկանխիկ վճարումներ, ինչն 8 անգամ գերազանցել է առաջին կիսամյակի արդյունքները։ Աճի խթան հանդիսացավ Կենսաթոշակի և նպաստի հետվճարային պետական ծրագիրը, որի շրջանակներում մենք որոշեցինք երկարաձգել բանկի մասնակցությունը մինչև հուլիս ամիս: Ծրագրի  շրջանակում կենսաթոշակառուները կարող են ստանալ ամսական 10% հետվճար՝ ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով վճարված գումարից» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է կենսաթոշակային տարիքի հաճախորդներին ձևակերպել «Սոցիալական» ավանդատեսակը: Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ, ժամկետը՝ 61-ից 365 օր։ Ավանդի տոկոսադրույքը կազմում է տարեկան 5.25% - 8.1%, տարեկան եկամտաբերությունը՝ 5.28% - 8.08%։ Ավանդը նախատեսում է միջոցների համալրման և ելքագրման հնարավորություն՝ մինչև նվազագույն մնացորդը։ Ավանդի տոկոսները վճարվում են ամսական կամ ժամկետի վերջում:


ՎՏԲ-Հայաստան Բանկի կենսաթոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:


Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում