«Մանդարինի լիկյոր»-ը ջերմությամբ ընդունվեց Գավառի հանդիսատեսի կողմից
Մշակութային«Թատրոն Կայարան»-ն ազդարարել է այս տարվա հյուրախաղերի մեկնարկի մասին, որի առաջին կանգառը Գեղարքունիքի մարզում էր՝ Գավառ քաղաքում:
Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում «Մանդարինի լիկյոր» ներկացամամբ Գավառի հանդիսատեսին ներկայացավ «Թատրոն Կայարան»-ի դերասանական կազմը (նախաձեռնությունը՝ Lori Events-ի):
Նշենք, որ Գավառի հանդիսատեսը ջերմությամբ եւ չդադարող ծափերով ընդունեց «Թատրոն Կայարան»-ին՝ արժանացնելով բարձր գնահատանքի: «Թատրոն Կայարան»-ի ղեկավարությունն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին, Lori Events կազմակերպությանը եւ Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրենությանը եւ անձնակազմին՝ հյուրընկալության համար
Ի դեպ, «Թատրոն Կայարան»-ը խոստանում է, որ մարզային կանգառները շարունակական են լինելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

