«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց երկրի վիճակի հանդեպ չեմ կարողանում անտարբեր լինել».ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

— Տիկին Բաբայան, այս պահին ի՞նչ ստեղծագործական գործունեության մեջ եք:

— Ներկա պահին Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում  մասնակցում եմ Վիլյամ Սարոյանի ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացման փորձերին: Նկարահանվում եմ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում:

— Մշակութային կյանքը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ իրավիճակում է Հայաստանում:

— Ինչպես երկրի վիճակն է, այնպես էլ մշակույթի վիճակն է…

— Արցախի դրությունը՝ շրջափակումն ու հումանիտար ճգնաժամը, ինչպե՞ս է անդրադառնում Ձեր հոգեվիճակի վրա:

— Շատ վատ…Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շատ բան արեժեզրկվել է ինձ համար: Այդքան լավ տղաներ զոհվեցին… Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց երկրի վիճակի հանդեպ չեմ կարողանում անտարբեր լինել, որովհետեւ լսում, տեսնում ես, թե ինչ է կատարվում: Ամեն անգամ մի զինվորի մասին ռադիոյով, հեռուստատեսությամբ դիտելով ու լսելով` լաց եմ լինում նրանցից յուրաքանչյուրի համար: Այս ինչ արեցին… Մեր լավ երկիրն ինչո՞ւ քարուքանդ արեցին: Այսքան զոհ, որ մենք տվեցինք…Սա ահավոր էր:

— Որպես մշակույթի մարդ՝ ըստ Ձեզ, այս վիճակից դուրս գալու համար ո՞րն է լուծումը:

— Լուծումներ պետք է գտնեն մեր ղեկավարները: Մենք մեր գործն անում ենք այնքանով, որքանով կարողանում ենք: Ո՞վ է հասկանում: Կարդում ես՝ մեկը մի բան է գրում, մյուսն` ուրիշ բան :Չգիտես` ո՞րն է սուտ, ո՞րն է ճիշտ: Եվ դա միայն մեզ մոտ չէ՝ ամբողջ աշխարհն է խառնվել իրար՝ երկրաշարժեր, պատերազմներ: Ոչ մի տեղ լավ բան չկա: Դա, երեւի, մարդկանց չարությունից է, որ Աստված տեսնում ու պատժում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում