Փաշինյանը երկու տարվա ընթացքում վերախմբագրեց 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը` հօգուտ Ադրբեջանի. Բոզոյան

Ներքաղաքական

Բերձորի միջանցքը շուրջ երկու ամիս է՝ փակ է, շուրջ 120 հազար մարդ կանգնած է հումանիտար աղետի առաջ, խանութներում կա պարենի խնդիր, Արցախում անջատված է գազամատակարարումը, իրավիճակը այնպիսին է, ինչպես 90-ականներին, կարելի է բնութագրել էլ ավելի վատ: «Իրավունքի» հետ զրույցում քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆՆ անդրադառնալով շրջափակմանը՝ նշել է՝  Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի:

— Տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո` Նիկոլ Փաշինյանը ցավակցեց Թուրքիայի նախագահին: Ինչպե՞ս կգնահատեք սա՝ դիվանագիտությո՞ւն, թե՞ հաճոյանալու քայլ էր:

— Կարծում եմ՝ երկրաշարժը համախմբում է ամբողջ մարդկությանը, այդ իմաստով ցավակցելը մարդկային երեւույթ է, բայց երբ դու ցավակցում ես Էրդողանին, բայց չես ցավակցում Իրանում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ այդ երկրի ղեկավարին, արդեն ցույց է տալիս, որ Փաշինյանի ցավակցությունը ոչ այնքան հումանիստական բնույթ ունի, այլ ընդգծված քաղաքական, որտեղ ինքը փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Էրդողանին: Արցախը այսպիսի ծանր վիճակի մեջ է, ու փաստացի կարելի է ասել, որ Փաշինյանի իշխանության կողմից գրեթե ոչ մի քայլ չի արվում իրավիճակը շտկելու համար: Բոլորս էլ գիտենք, որ 30 տարվա ընթացքում 20-25 տարի Արցախը անվտանգ վիճակի մեջ է եղել, միայն իր կառավարման ժամանակ Արցախը հայտնվեց ծանր վիճակում, բոլորս էլ հասկանում ենք, որ թիվ մեկ մեղավորը ինքն է, եւ այս պայմաններում նրա ցավակցությունն ու նմանատիպ քայլերը այլ կերպ են ընկալվում: Եթե երկրի ղեկավարը նորմալ մարդ լիներ, պետք է ցավակցեր ե՛ւ Էրդողանին, եւ Ռայիսիին, ե՛ւ Ասադին: Եթե Արցախը այդպիսի վիճակի մեջ չլիներ, եթե երկրի ղեկավարը նորմալ մարդ լիներ, ոչ ոք չէր ասի՝ ինչո՞ւ ցավակցեցիր Էրդողանին: Երկրաշարժի հետ կապված ողբերգությունը այլ խնդիր է, մենք 88-ին երկրաշարժ ենք տեսել, մեզ էլ են ցավակցել ու օգնություն ցուցաբերել՝ նաեւ այն երկրներից, որոնց մեզ թշնամի ենք համարում: Մեր հասարակությունը պետք է թացը չորից տարբերի եւ պետք է գնահատի, ոչ թե ինչո՞ւ Փաշինյանը ցավակցեց Էրդողանին, այլ պետք է քաղաքական պատկերացում ունենանա ու հիշի, որ ինքը չի ցավակցել Իրանի նախագահին:

— Բերձորի միջանցքը շուրջ երկու ամիս է՝ փակ է, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր ՀՀ  իշխանությունը, կարո՞ղ էին այս կամ այն կերպ  շտկել իրավիճակը:

— Հայաստանի իշխանության քաղաքականության պատճառով ենք հայտնվել այսպիսի իրավիճակում: Լաչինի միջանցքի հետ կապված համաձայնագիրը կնքվեց 2020 թ.-ին, ընդամենը երկու տարի անց Ադրբեջանը որոշեց շրջափակել միջանցքը: Որպեսզի հասկանանք, թե ինչ անենք, որ Լաչինի միջանցքը բացվի, պետք է ախտորոշենք, թե ինչո՞ւ Ադրբեջանը գնաց այդպիսի քայլի: Իրականում դրա պատճառն այն է, որ Փաշինյանը 2022թ.-ին՝ մի քանի ամիս առաջ, Պրահայում քառակողմյա հանդիպման ժամանակ ընդունեց այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մինչ այդ միջազգային հանրության տեսանկյունից Արցախի խնդիրը անորոշ էր, 2020թ.-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի համաձայն, Ղարաբաղի կարգավիճակը պետք է քննարկվեր հետագայում, այդպիսի որոշում էր կայացված: Փաշինյանը երկու տարվա ընթացքում վերախմբագրեց այդ համաձայնագիրը՝ հօգուտ Ադրբեջանի, որի արդյունքում Պրահայում ընդունվեց այն դրույթը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մինչ այդ, բոլոր բանակցությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղը եւ Լաչինի միջանցքը պետք է ունենային նույն կարգավիճակը, այսինքն` փաստացի, առաջին անգամ Փաշինյանն ընդունեց, որ Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղը պետք է լինեն Ադրբեջանի կազմում: Բոլորը զարմացած են, այդ թվում` ռուսները, որովհետեւ  ռուսների համար մինչեւ 2022թ.-ը կարեւոր էր, որ Լաչինի միջանցքն ու Արցախը ունենային անորոշ կարգավիճակ, հետագայում ռուսները ստանային իրավունք վերահսկելու այս ճանապարհը: Ադրբեջանն էլ ասում է, որ եթե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ուրեմն՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր հանքերը Ադրբեջանին են պատկանում, տրամաբանական է, որ պետք է շրջափակեն Լաչինի միջանցքն ու հանքերը վերադարձնեն իրական տիրոջը: Հայ հասարակությունը չի հասկանում այդ բաները, Հայաստանի քաղաքական վերնախավը չի պատկերացնում՝ ինչ է կատարել Փաշինյանը, փորձում են տեխնիկական լուծումներ փնտրել Լաչինի միջանցքի բացման հարցում: Բայց չկա տեխնիկական լուծում, լուծումը բացառապես քաղաքական է՝ մինչեւ Հայաստանը չփոխի իր դիրքորոշումը այդ հարցում: Իսկ Փաշինյանը չի փոխելու, որովհետեւ ինքը եկել է այդ դիրքորոշման իր շահերից ելնելով, Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ՝ մինչեւ հայերն այնտեղից հեռանան:

— Այսինքն՝ չի՞ կանխատեսվում, որ Բերձորի միջանցքը բանակցային ճանապարհով կբացվի:

— Կանխատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է հեռանան այնտեղից, այսպիսի խնդիր է Ադրբեջանը դրել առաջիկայում ու նման խնդիր դրել է Փաշինյանն` իր քաղաքականության արդյունքում: Փաշինյանն այսօր ձեւական փորձում է բոլոր միջազգային ատյաններում իբրեւ պայքարել Լաչինի միջանցքի բացման համար, մեղավոր է գտնում ու բարդում ռուսների վրա, որպեսզի վաղը Արցախի կոտրման մեղքը բարդի ռուսների վրա: Բոլորը մեղավոր են՝ բացի իրենից: Ադրբեջանն է խանգարում, ռուսները չեն պաշտպանում, նախկիններն են մեղավոր թալանի համար, ինքը այդ քաղաքականությունը տանելու է մինչեւ վերջ:

— Հասարակությունը հիասթափվա՞ծ է, թե՞ զենքերը վայր է դնում:

— Ցանկացած հասարակության կազմակերպում է քաղաքական վերնախավը, ես կարող եմ փաստել, որ այսօր հայաստանյան քաղաքական վերնախավ գոյություն չունի: Կան, իհարկե, աղմուկ հանող քաղաքական գործիչներ, բայց նրանք քաղաքական վերնախավ չեն: Եթե երկիրը գլորվում է դեպի անդունդ, եթե Լեռնային Ղարաբաղը գնում է դեպի ցեղասպանության, որից հետո լինելու է Հայաստանի կործանումը եւ քաղաքական վերնախավը հանգիստ է իրեն պահում, ուրեմն՝ դա վերնախավ չէ, մարդկանց մի հավաքածու են, ովքեր ձեւ են անում, թե գործ են անում:

— Ինչո՞ւ իշխանությունը չի համագործակցում ընդդիմության հետ եւ  ինչո՞ւ են կրկին սկսել քաղաքական հետապնդումները:

— Ես խիստ վերապահումով եմ ընդունում ընդդիմություն ասվածը, որովհետեւ ընդդիմությունը ընդդիմություն է այն ժամանակ, երբ կարողանում է հակազդել իշխանությանը: Բացի այդ, Փաշինյանի քայլերն այդ ուղղությամբ միտված են մեկ նպատակի, քանի որ ինքը հասկանում է, որ երկիրը տանում է ծանր վիճակի, որպեսզի ժողովրդի զայրույթը գոնե ինչ որ մասով թուլացնի, փորձում է հասարակության մեջ ձևակերպել, որ՝ հա, ինքը մեղավոր է, բայց նախկին իշխանություններն էլ են մեղավոր եւ, որպես օրինակ, բերում են, ասենք, Սեյրան Օհանյանի գործը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում