Զախարյանը հրաժարվել է թուրքական «Գալաթասարայի» հետ բանակցություններից
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։ Այս մասին «Чемпионат»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Գալաթասարայը» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար առաջարկով դիմել է «Դինամոյին», սակայն Զախարյանը չի ցանկացել տեղափոխվել Թուրքիա և հրաժարվել է բանակցություններից։
Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Զախարյանը մոտ է թուրքական ակումբ տեղափոխությանը, ֆուտբոլիստի գործակալը եւս մեկնաբանել է տեղեկությունը։

