Թուրք-ազերիները կհրաժարվե՞ն «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից

Վերլուծություն

Թուր­քի­ա­յի սահ­մա­նի հետ կապ­ված ներ­կա­յաց­ված ընդ­հան­րա­կան ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248853&l=am), թե­րեւս պա­տա­հա­կան չէր, որ Թուր­քի­ա բեռ­ներ ու­ղար­կե­լուն զու­գա­հեռ՝ նախ Միր­զո­յան Ա­րա­րա­տը հան­կարծ հի­շեց, որ Լավ­րո­վի եւ Բայ­րա­մո­վի հետ վեր­ջին չկա­յա­ցած հան­դի­պումն ա­մե­նե­ւին էլ չե­ղարկ­ված չէ: Ա­պա Մոսկ­վան հի­շեց­րեց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» մա­սին, եւ գրե­թե ան­մի­ջա­պես էլ Հա­յաս­տան այ­ցե­լեց ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ, Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի ռու­սաս­տան­ցի հա­մա­նա­խա­գահ Ի­գոր Խո­վա­ե­ւը, եւ այդ ֆո­նին Միր­զո­յան Ա­րա­րա­տը չհա­պա­ղեց զան­գա­հա­րել Լավ­րո­վին՝ խո­սե­լով « Ե­րե­ւա­նի ու Մոսկ­վա­յի մի­ջեւ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ամ­րապն­դե­լու փո­խա­դարձ մտադ­րու­թյան» մա­սին:

Թե ինչ են քննար­կել Խո­վա­ե­ւի հետ, ի­հար­կե, մի­այն պաշ­տո­նա­կան «չոր» հա­ղոր­դագ­րու­թյուն­ներն են: Սա­կայն դրան­ցում ո­րոշ հե­տաքր­քիր նյո­ւանս­ներ կան: Օ­րի­նակ, Նի­կո­լի եւ Միր­զո­յա­նի հետ այդ հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցած ՀՀ ԱԽՔ-ը տա­րա­ծեց հա­ղոր­դագ­րու­թյուն, թե հան­դիպ­մա­նը քննար­կել են հայ-ադրբե­ջա­նա­կան խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի կնքման շուրջ ըն­թա­ցող բա­նակ­ցու­թյուն­նե­րը, նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան կե­տե­րի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քը եւ Ադր­բե­ջա­նի կող­մից Լա­չի­նի մի­ջանց­քի շրջա­փա­կումն ու դրա ար­դյուն­քում ա­ռա­ջա­ցած հու­մա­նի­տար ճգնա­ժա­մը, անդ­րա­դար­ձել են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախնդ­րի կար­գա­վոր­մա­նը: Նման է նրան, որ հիմ­նա­կան թե­ման ե­ղել է ՌԴ-ի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տար­բե­րա­կը, ո­րի ըն­թացքն ան­հա­մե­մատ կհեշ­տա­նա, ե­թե Թուր­քի­ան օ­րա­կար­գից ի­րոք հա­նի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» գա­ղա­փա­րը: Ընդ ո­րում, ե­թե այդ թե­ման, այս­պես ա­սենք, դառ­նա ոչ ար­դի­ա­կան, ա­պա Նի­կո­լը եւս ե­րե­ւի ստիպ­ված լի­նի նո­րից ա­մե­նայն ջեր­մու­թյամբ լցվել ռուսա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հան­դեպ: ԱԽՔ Գրի­գո­րյանն այդ դեպ­քում մի­գու­ցե նո­րից այց կա­տա­րի Լոն­դոն, բայց դե ա­մեն ան­գամ Mi-6-ում նրան հո գրկա­բաց չեն ըն­դու­նե­լու:

Ա­ռա­վել եւս, որ Mi-6-ը կար­ծես թե այս պա­հին բո­լո­րո­վին այլ հոգ­սեր ու­նի: Ե­թե հան­կարծ Էր­դո­ղանն ի­րոք ո­րո­շի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» փո­խա­րեն բա­վա­րար­վել ըն­դա­մե­նը Հա­յաս­տա­նով անց­նող ճա­նա­պարհ­նե­րով՝ այդ տեր­մին­նե­րի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան ի­մաս­տով հան­դերձ, ա­պա դա ջու­րը կլցնի Mi-6-ի մի ամ­բող­ջա­կան ծրա­գիր: Ա­մեն դեպ­քում, կա տպա­վո­րու­թյուն, որ բրի­տա­նա­ցի­նե­րի հա­մար ներ­կա պա­հին Էր­դո­ղանն է դար­ձել թի­րա­խա­յին, հաշ­վի առ­նե­լով թե­կու­զեւ այն հա­մառ լու­րե­րը, որ Mi-6-ն ան­գամ Զե­լենս­կուն է հանձ­նա­րա­րել՝ մին­չեւ գա­րուն հրա­ժար­վել Էր­դո­ղա­նին ան­գամ բար­ե­ւե­լուց: Ի­մաս­տը կա­րե­լի է կռա­հել. Թուր­քի­ա­յում ընտ­րու­թյուն­ներ են, եւ Ա­րեւ­մուտ­քը, նա­եւ երկ­րա­շար­ժի ի­րողու­թյու­նն­երը հաշ­վի առ­նե­լով, կփոր­ձի Թուր­քի­ա­յում հաս­նել իշ­խա­նա­փո­խու­թյան:

Մյուս կող­մից, ինչ­պես եւ սպաս­վում էր, էր­դո­ղա­նա­կան թե­ւը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն շրջա­նա­ռել ար­հես­տա­կան երկ­րա­շար­ժի գա­ղա­փա­րը, ու հաշ­վի առ­նե­լով, որ հատ­կա­պես տու­ժած շրջան­նե­րում շատ մեծ է կրո­նա­մո­լու­թյան եւ ա­մե­րի­կա­մեր­ժու­թյան մա­կար­դա­կը, ա­պա այդ գա­ղա­փա­րը դժվար չի լի­նի ար­մա­տա­վո­րել:

Ա­մեն դեպ­քում, այն տպա­վո­րու­թյունն է, որ Ան­կա­րա-Արեւ­մուտք բա­խու­մը ար­դեն իսկ ան­ցել է ան­վե­րա­դար­ձե­լի­ու­թյան կե­տից, եւ սա Էր­դո­ղա­նի հա­մար հա­վե­լյալ շար­ժա­ռիթ է ռուս-իրա­նա­կան ուղ­ղու­թյու­նը հնա­րա­վո­րինս զար­գաց­նե­լու հա­մար:

Գու­մա­րած, այ­սօր նա­խա­գահ Սի­ի հրա­վե­րով Պե­կին է մեկ­նում Ռա­յի­սին: Ա­րեւմ­տյան լրատ­վա­մի­ջոց­ներն ար­դեն իսկ սկսել են նյար­դա­յին ռե­ակ­ցի­ա դրսե­ւո­րել՝ այդ այ­ցի հետ կապ­ված: Հիմ­նա­կա­նում գրում են, որ այ­ցը վկա­յում է եր­կու երկր­նե­րի մի­ջեւ կա­պե­րի ամ­րապնդ­ման մա­սին, քա­նի որ ԱՄՆ-ի հետ լար­վա­ծու­թյու­նը սրվում է: Նա­եւ, որ կլի­նեն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ո­րոնք է­ա­պես կամ­րապն­դեն Մոսկ­վա-Պե­կին-Թեհ­րան ե­ռան­կյու­նին, ո­րը Վա­շին­գտո­նի հա­մար լրջա­գույն մար­տահ­րա­վեր է: Ա­ռա­վել եւս, որ չին-ամե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­ներն ի­րենց հեր­թին են աչ­քի ա­ռաջ սրվում, ա­մե­րի­կա­ցի­ներն ար­դեն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով սկսել են չի­նա­կան «թռչող ափ­սե­ներ» խփել: Բայ­դենն էլ դրանք «շփո­թում» է ի­րա­կան ար­տերկ­րյա քա­ղա­քակր­թու­թյուն­նե­րի հետ, եւ այս պատ­մու­թյունն ար­դեն ա­մե­նա­լուրջ հար­վածն է հասց­նում ԱՄՆ-ի վար­կա­նի­շին:

Այս ի­րա­վի­ճա­կը Էր­դո­ղա­նի հա­մար, ինչ խոսք, հա­վե­լյալ ազ­դակ է, ար­դեն ոչ թե մի­այն ռուս-իրա­նա­կան, այլ՝ ռուս-չին-իրա­նա­կան ուղ­ղու­թյան հետ առն­վազն խո­րը հա­կա­սու­թյուն­նե­րի մեջ չմտնե­լու հա­մար: Ու, կրկնենք, դա նա­եւ ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­ված է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» տես­լա­կա­նը շա­րու­նա­կել-չշա­րու­նա­կե­լու հետ:

Իսկ ե­թե վերջ­նա­կան կողմ­նո­րո­շու­մը լի­նի (կամ՝ ար­դեն կա) չշա­րու­նա­կե­լը, ա­պա դա նա­եւ Ա­լի­ե­ւին է տա­րօ­րի­նակ վի­ճա­կի բե­րում: Ե­թե թուր­քա­կան ազ­դակ­նե­րը փոր­ձի մի կողմ թող­նել, ա­պա մի­այն Mi-6-ի հաշ­վին կա­րո՞ղ է դի­մա­նալ ռուս-չին-իրա­նա­կան ուղ­ղու­թյան հետ հա­կա­մար­տու­թյա­նը: Ընդ ո­րում, մյուս «մեծ եղ­բայ­րը»՝ Իս­րա­յե­լը, եւս այս պա­հին սե­փա­կան խնդիր­ներն ու­նի: Այն­տեղ բո­ղո­քի մասշ­տա­բա­յին ա­լիք է՝ ուղղ­ված Նե­թա­նյա­հո­ւին: Բա­նը հա­սել է նրան, որ Իս­րա­յե­լի նա­խա­գահ Յից­հակ Հեր­ցո­գը ժո­ղովր­դին դի­մեց հա­տուկ ու­ղեր­ձով, թե իշ­խա­նու­թյու­նը չի կա­րե­լի կաթ­վա­ծա­հար ա­նել: Նա­եւ, որ՝ «Երկի­րը գտնվում է սահ­մա­նադ­րա­կան եւ սո­ցի­ա­լա­կան կո­լապ­սի եզ­րին»: Սա­կայն դա էլ ի­րա­վի­ճա­կը չի կանգ­նեց­նում, եւ թե ուր կգնա այս բո­ղո­քի ա­լի­քը, ա­նո­րոշ է: Այ­սինքն, այս պա­հին գործ­նա­կան օգ­նու­թյուն Իս­րա­յե­լից ակն­կա­լել Ա­լի­ե­ւը, ի­հար­կե, չի կա­րող:

Իսկ ա­հա ռուս­ներն էլ ակ­տի­վաց­նում են «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ա­ռա­ջար­կը, եւ այն տպա­վո­րու­թյունն է, որ Ա­լի­ե­ւի հա­մար եւս դա կա­րող է դառ­նալ մի­ակ ի­րա­տե­սա­կան տար­բե­րա­կը: Ա­ռա­վել եւս, որ Պետ­դու­մա­յի խոս­նակ Վյա­չես­լավ Վո­լո­դի­նի ե­րեկ Բաք­վում ա­րած հայ­տա­րա­րու­թյունն ի­րա­կա­նում ծանր ազ­դակ է ոչ մի­այն Նի­կո­լի, այլ նա­եւ Ա­լի­ե­ւի հա­մար: «Եկեք ել­նենք նրա­նից, որ կա ո­րո­շում պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի՝ Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով: Մենք ա­ռաջ­նորդ­վե­լու ենք դրա­նով եւ մեր կող­մից ա­մեն ինչ ա­նե­լու ենք, որ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը ի­րա­կա­նա­նան: Եվ նրանք, ով­քեր հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի ուղ­ղու­թյամբ, կա­րող են պար­զա­պես կորց­նել եր­կի­րը»,- Վո­լո­դի­նի խոս­քե­րը մեջ­բե­րել է Պետ­դու­մա­յի պաշ­տո­նա­կան կայ­քը: Կարճ ա­սած, վերջ տվեք բրյու­սել­նե­րին, վեր­ջը վատ կլի­նի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում