«Ոչ միայն Արցախը՝ այլ նաեւ Հայաստանն է այսօր գտնվում շրջափակման մեջ».ՆԻԿՈԼԱՅ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է հեռուստասերիալների եւ գեղարվեստական ֆիլմերի դերասան ՆԻԿՈԼԱՅ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ  նոր  նախագծերում եք ներգրավված այս փուլում:

— Ներկա պահին զբաղված եմ Գոռ Վարդանյանի 12 մասանոց մի շատ հետաքրքիր  ֆիլմի նկարահանման մեջ, որտեղ խաղում եմ էլի բացասական կերպար: Բայց շատ տարբերվող ու շատ հետաքրքիր: Մոտ ժամանակներս ֆիլմն արդեն կլինի եթերում:

— Չնայած դերասաններն ասում են, որ յուրաքանչյուր դեր պետք է խաղալ, բայց Դուք գրեթե միշտ բացասական դերեր եք խաղում: Մտավախություն չունե՞ք, որ Ձեզ հասարակությունն այդպիսին կընկալի:

— Առաջին կերպարը, որ խաղացի, շատ մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության մեջ, եւ նմանատիպ արձագանքները շատ եղան: Դա ինձ համար էլ էր անսովոր: Բայց թե՛ ժամանակը, թե՛ ընթացքը, թե՛ ստեղծագործական շարունակությունը, հատկապես, երբ մեկը մյուսին հաջորդեցին բացասական կերպարներ, հեռուստադիտողի աչքին արդեն դարձավ սովորական:

— Շատ էմոցիոնալ եք խաղում Ձեր բացասական կերպարները, իսկ կյանքում այդպիսի՞ն եք:

— Առհասարակ, ներվը գեղեցիկ է, հատկապես երբ ճիշտ տեղում ես օգտագործում: Երբ բացակայում է ներվը, դու սառն ես լինում ե՛ւ կյանքում, ե՛ւ կերպարների մեջ: Իսկ ես էմոցիոնալ եմ ե՛ւ իրական կյանքում, ե՛ւ կերպարներում: Ամեն ինչին կարող եմ էմոցիոնալ արձագանքել:

— Օրինակ, իրական կյանքում հանդիպող ո՞ր երեւույթներին կարող եք էմոցիոնալ արձագանքել:

— Եթե մի այլ ժամանակ այս հարցը տրվեր, շատ երկար-բարակ կխոսեի: Բայց վերջին ժամանակաշրջանում մեր իրականության մեջ կան շատ երեւույթներ, որոնք կարող են ինձ ցավ պատճառել, զայրացնել, նյարդայնացնել, հուզել:

— Մեր ցավալի կողմերից մեկն էլ այն է, որ Արցախն այսօր գտնվում է շրջափակման մեջ: Ստեղծված իրավիճակի մասին Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է:

— Իմ տեսակետն այնպիսին է, ինչպիսին կլինի յուրաքանչյուր սրտացավ, գիտակցող հայ մարդու մոտ: Կարծում եմ՝ ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանն է այսօր գտնվում շրջափակման մեջ:

— Այդ ամենի մեղավորը ժողովո՞ւրդն է, որ հավատաց նոր «փրկչի» գաղափարին:

— Ժողովուրդն է, որ դիմանում է, համբերում է այս արհավիրքին, ցավին ու թոհուբոհին: Մենք բոլորս ուղղակի փորձեցինք հավատալ… Ժողովուրդն ինչո՞վ կարող է մեղավոր լինել… Եթե ինձ հարցնեն՝ ինչո՞վ կբնորոշեմ հայ մարդուն, ես կասեմ, որ բոլոր ազգերի մեջ ամենահամբերատարն ենք: Համբերատար ասելով՝  նկատի ունեմ, որ չենք մեռնում ու դիմանում ենք այն ամենին, որ կատարվում է մեր երկրում:

— Հայտնի խոսք կա՝ ամեն ժողովուրդ արժանի է իր թագավորին: Դո՞ւք ինչ կարծիքի եք:

— Ես այս դեպքում չեմ կարծում, որ մեր շուրջը կատարվող իրադարձությունները, այն թասիբով ու գաղափարի տղերքը արժանի էին նրան, ինչ-որ եղավ: Յուրաքանչյուր ժողովուրդ ուզում է լավ ապրել, ու երբ սկզբից գեղեցիկ ձեւով մի բան է առաջարկվում,  ժողովուրդը դրան հավատում, գնում է դեպի դա: Բայց ժամանակի ընթացքում տեսնում է լրիվ ուրիշ պատկեր: Ու դրանում ժողովուրդը ոչ թե մեղավոր, այլ խափված է լինում:

— Ունեցանք զոհեր ու կորուստներ, բայց այսօր օգնության են գնում նրանց, ովքե՞ր այդ սուգը բերեցին մեր գլխին: Ինչպե՞ս եք վերաբերվում, որ երկրաշարժից հետո Հայաստանը շտապեց Թուրքիա օգնություն եւ փրկարարներ ուղարկել:

— Գիտեք, այն արհավիրքը, որ կատարվեց մեր երկրում, աշխարհն ուղղակի լուռ էր: Պատերազմը նույն արհավիրքն է, կործանարար երեւույթն է, որի ականատեսը մենք եղանք: Իսկ այն ժամանակ մեզ օգնող չկար: Եվ թող հիմա աշխարհը նայի ու տեսնի …

— Ունե՞ն խիղճ, որ ամաչեն …

— Պետք է ունենան…

— Այսօր շատ ենք մասնատված՝ ընդդիմություն, իշխանություն, ատելության խոսքերը, անեծքները մի՞թե մեզ չեն տանի դեպի անդունդ:

— Ոչ միայն ընդդիմություն, իշխանություն, այլ նաեւ վերջին տարիներին մասնատվեց շատ բան: Մասնատվեց վերաբերմունքը, միասնականությունը, սրտացավությունը մեկը մյուսի նկատմամբ: Ուղղակի, մնացել ենք մարդ, որ կարողանում ենք գոնե մի քիչ պահենք ու պահպանենք: Ու ես հուսով եմ, որ գիտակից, համարձակ ու սրտացավ  հայը դեռ կա, ապրում է: Ու այդ վիճակից մենք դուրս կգանք:

— Իսկ մշակո՞ւյթը…

— Ի՞նչ մշակույթ, եթե կա այսքան ատելություն, վիրավորանք՝ մեկը մյուսին, մի թեմայի շուրջ այսքան հայհոյանք: Ես գիտեմ, մենք իրապես այդպիսին չենք եղել: Շատ բան խաթարվեց մեր կյանքում: Պետք է պահպանվի ե՛ւ մշակույթը, ե՛ւ ուժը, ե՛ւ թասիբը, ե՛ւ մեկս մյուսի նկատմամբ սրտացավությունը: Վերջին ժամանակաշրջանում մի տեսակ շատ է փոխվել ամեն բան: Ե՛վ կատարվող իրադարձությունները, ե՛ւ այսքան ցավն ու ողբերգությունը մեկը մյուսին շարունակելով՝  նպաստեցին նրան, որից էլ մարդիկ կարող են չարանալ, չդիմանալ այս ամենին: Բայց, միեւնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք մի բան, որ մեկս մյուսով ենք: Մեկս մյուսին թեւ թիկունք լինելով, միմյանց գնահատելով՝ պետք է դիմանանք ու հաղթահարենք:

— Առնվազն այդպես պետք է լինի, որ թշնամուն գոնե հիմա չուրախացնենք…

— Միանշանակ, դա նույնն է, որ քո տան մեջ, քո պատերի ներսում չլինի ուրախ օր, ու անընդհատ լինեն խոսակցություններ, կռիվ, դավաճանություն, անարդարություն: Հայրենիքը մի մեծ տուն է, որտեղ ապրում ենք մեկս մյուսով, մեկս մյուսի համար: Երբ գնում ենք ուրիշ երկիր, փորձում ենք չէ՞ ներկայանանք՝ մենք, մենք... Բա այդ  «մենքը» եկեք փորձենք առաջին հերթին մեր մեջ պահել: Մենք մեր մեջ իրար այդպես գնահատենք ու կարողանանք ստեղծված վիճակից դուրս գալ: Այսօր ով իր կարծիքն է ասում, այսինչականներն ու այնինչականներն այդ մարդուն սկսում են ամենավերջին ձեւով վիրավորական խոսքեր ասել: Հայհոյանքն ու անեծքները շատացել են: Ամեն ինչ խառնվել է իրար: Այն, ինչ-որ կատարվում է մեր իրականության մեջ, չեմ ուզում, որ այդպես լինի: Շատ-շատ ենք իրար վիրավորում: Բա դա ճի՞շտ է: Նույնը սոցիալական հարթակներում է՝ տարբեր ձեւի ու ոճի: Այսօր բոլորն ունեն խոսալու ու ձայն բարձրացնելու հնարավորություն: Եվ ցավալին այն է, որ խոսում են նրանք, ովքեր չպետք է խոսեն, լռում են նրանք, ովքեր չպետք է լռեն: Խառնվել է ամեն ինչ իրար, ու ամեն մեկը տվյալ մարդուն՝ ընդամենն իր կարծիքն ասելու համար կարող է հանրայնացնել, ու սկսվում է տվյալ մարդու վրա վիրավորանքների տեղատարափը: Բայց ախր ինչի՞ համար… Շատ մարդիկ տեսնելով այդ ամենը՝ կարող են նամուսից ելնելով, լռել, չխոսել, որպեսզի ինքն ու իր ընտանիքն այդ վիրավորանքների ականատեսը չլինեն: Շատ մարդիկ կան, որ կուզենան իրենց խոսքն ասեն, բայց չեն ասում լոկ նրա համար, որ անձնական վիրավորանքներ չլսեն իրենց հասցեին: Մի՞թե կարելի է հայը հայի կնոջը, մորն ու ընտանիքի անդամներին վիրավորի՝ առանց մտածելու, թե տվյալ մարդն ինչ վաստակ ու կենսագրություն ունի իր իսկ երկրում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում