«Փաստ». Պատրոն Դավոն սաղ ըլնի. «կուտ ուտողների» պակաս չկա

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միգուցե ծիծաղեք, բայց փաստն այն է, որ օրերս վերստին, կարելի է ասել՝ նորից, եթե կուզեք՝ կրկին, բայց ամեն դեպքում՝ կալանավորվել է Դավիթ Գալստյանը, որը հանրությանը հայտնի է նաև «Պատրոն Դավո» մականունով: Այո, այո, խոսքը բանակին զենք-զինամթերք մատակարարելով զբաղված այն նույն անձնավորության մասին է, որի անունը շրջանառվում է «անորակ հրթիռների» գործի հետ կապված: Նույն գործով անցնում է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Իսկ ծիծաղահարույց պահն այն է, որ կոնկրետ Դավիթ Գալստյանը վերջերս 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվել էր կալանքից: Սակայն մի քանի օր առաջ դատարանը բավարարել է 2 ամսով նորից կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:

Չի կարելի բացառել, որ երևի էլի մի 50 միլիոնի կարիք կա, չնայած, սա ավելի շատ ուրիշ բանի է նման: Եվ այդ «ուրիշ բանը» շատերի մանկությունից հայտնի «բռնոցի-պպզոցի» անմեղ խաղը չէ: Ամեն անգամ, երբ բանակի, առհասարակ, անվտանգության ապահովման հետ կապված աղմկահարույց պատմություն է «պայթում», փաշինյանական իշխանությունը քարոզչաքաղաքական «փամփշտակալից» հանում է «Պատրոն Դավոյին», «փոշին թափ տալիս», տանում դատարան, կալանավորում, ապա որոշ ժամանակ անց, երբ այն մյուս պատմության փուքսը թողնում է, գրավով կամ անգրավ (ավելի լավ է՝ գրավով) բաց է թողնում: Մինչև հաջորդ կալանավորումը... Պոպուլիստական իշխանության ճանկն ընկած ու ապակողմնորոշված հասարակության պայմաններում տարբեր քարոզչաքաղաքական հնարքները («չպայթած հրթիռներ», «անորակ զենքեր»), պատկերացրեք, աշխատում են: Ազդեցություն թողնում է, քավ լիցի՝ «կուտ ուտողների» պակաս չկա:

Բայց նման դեպքերն ու նման գործելակերպը երևի առաջին հերթին պետք է դաս լինեն «Պատրոն Դավոյի» ու նրա օրն ընկած կամ ընկնող այն անձանց համար, որոնք մի պահ ազատության մեջ հայտնվելով՝ կարծես մոռանում են իրենց հետ եղածը, անգամ վերսկսում են «աշխատել» իշխանության հետ, մյուսները կարծում են, թե կարող են պայմանավորվել կամ իսկապես պայմանավորվել են Փաշինյանի հետ: Գուցե, բայց... մինչև հաջորդ կալանավորումը: Մինչդեռ, քաղելիք դասն էլ, կարծես, բարդ չէ. գործ ունեն, այսպես ասած, «քցողների» հետ, այլոց ամեն կերպ օգտագործողների հետ, պատասխանատվությունից ու պայմանավորվածություններից «թռնողների» հետ, որոնց անընդհատ «քավության նոխազներ» ու «բոքսի տանձիկներ» են պետք: Որքան՝ շատ, այնքան՝ լավ: Եթե բռնելու և «ժող, ջան»-ին հրամցնելու ենթակա ուրիշ ոչ մեկը չլինի էլ, համարյա ժողովրդական հայտնի երգի նմանությամբ ասած՝ «Պատրոն Դավոն սաղ ըլնի...»: Եվ ուստի՝ «ուստա՛, չալե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին