Սպերցյանը Գվարդիոլայի հետ չէր կորչի «Մանչեսթե Սիթիում»... ԲԿՄԱ-ի մարզիչ
ՍպորտԲԿՄԱ-ի մարզիչ Մխիթար Դավիդյանի կարծիքով «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղաոճը համապատասխանում է Իսպանիայի առաջնությանը.
«Սպերցյանի խաղաոճին համապատասխանում Իսպանիայիառաջնությունը, նրա համար ամենահարմարը կլինեն Լա լիգայի թոփ ակումբները։ Էդուարդը շատ կրեատիվ ու խելացի ֆուտբոլիստ է։
Եթե նույնիսկ վերցնենք Անգլիան, ապա, իմ կարծիքով, Սպերցյանը Գվարդիոլայի հետ չէր կորչի «Մանչեսթեր Սիթիում»։ Նա ավելի կբացահայտեր իր ներուժը։ Որովհետև Պեպը խթանում է այն ֆուտբոլը, որը մոտ է Էդուարդին իր խաղաոճով և ինտելեկտով։ Թեեւ Գվարդիոլայի թիմի ֆուտբոլն այդքան էլ անգլիական չէ... »,- Դավիդյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։

