«Պարոն Ազնավուր» ֆիլմում Շառլ Ազնավուրին կմարմնավորի Թահար Ռահիմը

Մշակութային

«Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմում, որը նվիրված է մեծն երգչի 100-ամյակին, գլխավոր դերը վստահվել է 41-ամյա Թահար Ռահիմին:

Ալժիրական արմատներով ֆրանսիացի դերասանը «Սեզար», «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակների է արժանացել «Մարգարե» եւ «Մավրիտանացին» ֆիլմերի համար: Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմում մարմնավորել է Նազարեթ Մանուկյանին:


Կենսագրական «Պարոն Ազնավուր» ֆիլմը նկարահանելու են Մեհդի Իդիրը եւ Ֆաբիեն Մարսոն (Grand Corps Malade): Ֆիլմի համապրոդյուսերն է Ազնավուրի կրտսեր դստեր՝ Կատյայի ամուսին Ժան-Ռաշիդ Կալուշը: Նա պատմել է, որ 2018-ին Ազնավուրին տեղեկացրել էր նրա մասին ֆիլմ նկարելու մտադրության մասին ու արտիստի դերում Ռահիմի թեկնածությանը հենց շանսոնյեն է հավանություն տվել: Ազնավուրի գաղափարն է եղել նաեւ այն, որ ֆիլմում հիմնականում տեղ գտնեն նրա կարիերայի սկզբնական շրջանի իրադարձությունները՝ զրոյից դեպի փառք:

«Ռահիմը կատարյալ է այդ դերի համար, քանի որ Ազնավուրի պես զգացմունքային է, էներգիայով ու կրքով է վերաբերվում իր աշխատանքին, նույնպես ստիպված է եղել դժվարություններ հաղթահարել՝ հաջողության հասնելու համար: Նա էլ ներգաղթյալների զավակ է եւ ապրել է մեծ ընտանիքում»,- նշել է Կալուշը:


Ֆիլմը պատմելու է 1950-ականներին Ազնավուրի կարիերայի վերելքի եւ նրա մտերմության մասին բազմաթիվ արտիստների հետ, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի, որի հետ հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում:

«Պարոն Ազնավուր» ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են ամռանը, ցուցադրվելու է 2024 թվականին:

Ազնավուրը սկսել է երգել ու խաղալ 9 տարեկանից, սակայն համաշխարհային ճանաչում որպես երգիչ ու բառերի հեղինակ ստացել միայն 30-ում: Նրա երգերը կատարել են Ռեյ Չարլզը («For Mama»), Բոբ Դիլանը («The Times We’ve Known»), Լայզա Մինելլին («What Makes a Man a Man»): Զուգերգերով է հանդես եկել հայտնի մի շարք երգիչների հետ, նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում, 2017-ին Հոլիվուդի փառքի ճեմուղում բացվել է նրա աստղը: Ամբողջ աշխարհում վաճառվել է երաժշտի ավելի քան 180 մլն սկավառակ:

https://bravo.am/news/77180

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում