Սպերցյանի գործակալը` «Ռեալի» և «ՊՍՎ»-ի հետաքրքրվածության մասին լուրերի մասին
ՍպորտՌուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Դևիդ Մանասեն մեկնաբանել է ֆուտբոլիստի ծառայություններով Մադրիդի «Ռեալի» և «ՊՍՎ Էյնդհովենի» հետաքրքրվածության մասին լուրերը.
««Ռեալի» հետաքրքրվածության մասին տեղյակ չեմ, պաշտոնական առաջարկ չի եղել: Եվրոպա տեղափոխվելու աշխատանքներ տարվում են, ամռանը պարզ կլինի»,- Դևիդ Մանասեի խոսքը մեջբերում է Metaratings-ը:

