Արգիշտի Քյարամյանին գնդապետի կոչում տվել են նշանակելուց մեկ ամիս անց․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

«Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ փոխտնօրեն, ապա տնօրեն դառնալու կապակցությամբ մեզ նոր հանգամանքներ են հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ Քյարամյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ նշանակվեց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ապա, մի քանի օր անց, դարձավ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել, եւ նրա պաշտոնավարումը դադարեցվել էր։ 2020 թվականին Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Քյարամյանն այդ պաշտոնին նշանակվել չէր կարողանա, եթե 2018 թվականին «Քննչական կոմիտեի մասին» օրենքը չփոխվեր, ու կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին նախկինում առաջադրվող խիստ պահանջները չնվազեցվեին․ նախկինում այդ պաշտոնին նշանակվելու համար պետք է անձն ունենար արդարադատության գնդապետի կոչում, իսկ 2018-ից հետո ընդամենը արդարադատության առաջին դասի խորհրդական լիներ, որը զինվորական կոչումների հետ եթե համեմատենք, ապա կապիտանի կոչմանը հավասարազոր դասային աստիճան է։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում 1 օր պաշտոնավարելուց հետո Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Բանն այն է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածը հստակ նշում է, որ «Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:

Մինչեւ նշանակումը Քյարամյանն ազգային անվտանգության մարմիններում 1 օր անգամ չի աշխատել, 2013-2014 թվականներին ծառայել է ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ: 2016թ. հունիսի 1-ից մինչեւ 2018թ. հունիսի 6-ն աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազ: 2018թ. հունիսի 8-ից մինչեւ 2019թ. փետրվարի 26-ն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնները: Դրանից հետո էլ տեղափոխվել է պետական վերահսկողական ծառայություն։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ Քյարամյանի նշանակումը հակասում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքին։

 

Ինչ վերաբերում է Քյարամյանի՝ գնդապետի զինվորական կոչմանը․ Քյարամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել 2020 թ. մայիսի 5-ին, իսկ ԱԱԾ տնօրենի գաղտնի հրամանագրով նրան գնդապետի կոչում է շնորհվել նույն թվականի հունիսի 1-ին, այսինքն՝ նշանակումից 1 ամիս անց, մինչդեռ գնդապետի կոչումը նման պաշտոն զբաղեցնելու համար ուղղակի պարտադիր էր, դա օրենքի պահանջն է։ Ըստ էության, Սահմանադրություն եւ օրենքներ են խախտվել, ու այս նշանակումն ապօրինի է կատարվել: Այստեղից հետեւում է, որ Արգիշտի Քյարամյանը, չունենալով ո՛չ պահանջվող զինվորական կոչումը, ո՛չ համապատասխան ծառայողական փորձը, նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնին։ Ավելին՝ գնդապետի զինվորական կոչում ստանալուց ընդամենը 7 օր անց՝ 2020 թվականի հունիսի 8-ին էլ նշանակվել է ԱԱԾ տնօրեն։

 

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, Քյարամյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, դեկտեմբերի 24-ին նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ, իսկ 2021 թվականի հուլիսին՝ ՔԿ նախագահ։ Այդ ընթացքում, բացի գնդապետի կոչումից, Քյարամյանը ստացել է նաեւ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի բարձր դասային աստիճան եւ «Արիության մեդալ»` Արցախի նախագահի կողմից»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին