Կրիստիան Ատսուի վերջին գոլը մահաբեր դարձավ նրա համար. Ֆուտբոլիստի մարմինը հայտնաբերել են փլատակների տակ
ՍպորտԹուրքական «Հաթայսպորի» գանացի հարձակվող Կրիստիան Ատսուին Թուրքիայում մահացած են գտել փլատակների տակ, Թվիթերում հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Մուրատ Ուզունմեհմետը:
31-ամյա խաղացողի մասին ոչինչ հայտնի չէր Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո:
Ավելի վաղ «Հաթայսպորի» ղեկավարությունը հայտնել էր, որ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ թիմից: ակումբի ներկայացուցիչներից մեկը մանրամասներ է պատմել` ֆուտբոլիստի թիմից հեռանալու եւ այդ օրերի իրադարձությունների մասին.
«Կրիստիանը «Գազիանտեպի»(փետրվարի 2) դեմ խաղից առաջ ասել էր թիմի մարզչին, որ իրեն ավելի շատ անձնական ժամանակ է հարկավոր եւ հարցրել արդյոք կարող է լքել թիմը, ինչին մարզիչը դրական պատասխան էր տվել։
Նա չխաղաց «Գազիանտեպի» դեմ բայց խաղադաշտ դուրս եկավ փետրվարի 5-ին կայացած «Քասիմաշի» դեմ խաղում եւ հանդիպման վերջին րոպեին` տուգանայինից խփեց հանդիպման հաղթական գոլը
Նա ուզում էր մեկնել ու տեսակցել ընտանիքին, արդեն անգամ գնել էր տոմսը, բայց այդ գոլից հետո փոխեց միտքը...
Երկրաշարժը տեղի ունեցավ նրա համար ամենաերջանիկ օրը, նա պետք է մեկներ երեկոյան 23:00-ին, իսկ երկրաշարժը սկսկեց հաջորդ լուսադեմին»:
Կարիերայի ընթացքում Կրիստիան Ատսուն ելույթ է ունեցել նաև պորտուգալական «Պորտուում», Լոնդոնի «Չելսիում», հոլանդական «Վիտեսում», անգլիական «Էվերթոնում», «Բորնմութում», «Նյուքասլում», իսպանական «Մալագայում» ու արաբական «Ալ Ռաեդում»:
Նա 2012-2019-ին խաղացել է Գանայի հավաքականում:

