ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՎԻՐԵԼ Է ԴՍՏԵՐԸ
ՍպորտՀայազգի պրոֆեսիոնալ մարզիկ, խառը մենամարտերի /MMA /չեմպիոն, Քիքբոքսինգի Հայաստանի չեմպիոն, բազմաթիվ մրցաշարերի հաղթող ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, փետրվարի 17-ին Ren Tv Fight Club մենամարտի ժամանակ, փայլուն հաղթանակ է տոնել Արտեմ Տարասովի նկատմամբ, հաղթանակը նվիրել է դասերը։ Դավիթը նշել է, որ դստեր անունը Վիկտորիա է, ինչը նշանակում է «հաղթանակ»։
«Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել Քամիլ Հաջիևին։ Նա ինձ առաջարկեց։ Շնորհակալ եմ ինձ չմոռանալու համար։ Ես նրա հետ երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ։ Շնորհակալություն բոլորիդ» ֊նշել է հայազգի պրոֆեսիոնալ մարզիկը։ Դավիթ Խաչատրյանը, մրցավարների միաձայն որոշմամբ է հաղթել փոփ MMA ֊ի աստղ Արտեմ Տարասովին Ren Tv Fight Club-ի մենամարտում։
Նշենք, որ երեկոյի ամենասպասված իրադարձությունն էր Պյոտր Ռոմանկևիչի և Սաուլու Կավալարիի մենամարտը։ Երկրորդ ռաունդում Բելառուսի ներկայացուցիչը ծնկով հարվածել է բրազիլացու գլխին, որից հետո նա ընկել է գորգի վրա։ Բժիշկները երկար ժամանակ փորձել են ուշքի բերել ամոնիակով, սակայն դա չօգնեց և Ռոմանկևիչը հաղթեց նոկաուտով։ Ռինգում հանդիպել են նաև Գաջիի «Ավտոմատ» Նավրուզովը և Ֆերնանդո Ռոդրիգեսը։ Նավրուզովը ուժգին հարված է բաց թողել, որից հետո անհաջող ընկել է ձախ թևի վրա ու այն թեքվել է մեջքի հետևում, ըստ երևույթին, նա կոտրել է այն։ «Ավտոմատը» չկարողացավ շարունակել պայքարը, ուստի Ռոդրիգեսը հաղթեց տեխնիկական նոկաուտով։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

