«Փաստ». «Իմենիմեն», «տո՜ւ-տո՜ւ», և իհարկե՝ «դըմփ-դըմփ-հո՜ւ»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նյամ-նյամ», «բուլ-բուլ», թավշյա բմբուլ... Կռահողները հասկացան, իսկ չկռահողների համար հստակեցնենք, որ խոսքը Հանրայինի եթերից Նիկոլ Փաշինյանի կարկառուն ներկայացուցիչ Սասուն Միքայել յանի ճառախոսական վերջին «մարգարտաշող փայլատակման» մասին է: Այն դիտած հայրենակիցների մի մասը ելույթ ունեցողի անձի ու նրա մարգարիտների վրա էր կենտրոնացել, մյուս մասը՝ Հանրայինի եթերից նման փայլատակումների: Գուցե նրանց թեթևակի հիասթափեցնենք, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը հետաքրքիր կամ ուշադրության արժանի չթվացին: Չնայած հատկանշական ու հետաքրքրական հանգամանքներ այդ ամենի համատեքստում իսկապես կան:

Կներեք, իսկ դուք նշված բանախոսից (վերջին ելույթից հետո ավելի ճիշտ կլինի ասել՝ «տու-տու-ախոսից») ա՞յլ բան էիք սպասում: Այսինքն, սպասելիքներ ունեի՞ք, որ մի հատ էլ զարմացել կամ վրդովվել եք: Մյուս կողմից՝ իսկ մի՞թե մի ամբողջ ժողովրդի մի ահագին զանգված այդ զբաղմունքի վրա չէ: Նկատի չունենք գործող իշխանության կամ այլ գործիչների հասցեին անմեջբերելի գնահատականներն ու արտահայտությունները: Նկատի ունենք այն, որ մարդկանց ոչ փոքրաթիվ խումբ զմայլված կարող է հայհոյախառն «լայվեր» լսել, քննարկել, վերլուծել, նույնիսկ հավատալ՝ չնկատելով ու չհասկանալով, որ սուտը, հայհոյախոսությունը չափանիշ ու նորմա են դառնում, սովորական և ընդունելի:

Իսկ մարդկանց մեկ այլ խումբ, կարծես ապացուցելու համար, որ ամեն «հոմո» չի, որ «սափիենս» է, օրնիբուն ինչ-որ «պերֆեքթթիվիների» նետած եթերային «կտերի» վրա է: Ավելին, սրտանց հավատում է ու ապրում է այդ վիրտուալից էլ վիրտուալ «իրականության» մեջ, որտեղ երկու օրը մեկ Ալիևը մեռնում է, Էրդողանը՝ թաղվում, հասկանալի է՝ «մեր հզոր վարչապետի սաստիկ հայացքից» կամ փռշտոցից: Եվ եթե կան նման լապշա-արիշտան հոժարակամ իրենց ականջներից կախողներ ու ամեն մի հայհոյախոսության ականջ դնողներ, ինչո՞ւ չպիտի ինչ-որ մեկը «տու-տու-ախոսեր» տո հենց Հանրայինի եթերից: Շուտով բոլոր հեռարձակումները, այդ թվում՝ կառավարության կամ խորհրդարանի նիստերի, կարող են ամբողջությամբ «տու-տու»-ներով ուղեկցվել:

Հասել ենք, բայց իջնող չկա: Շրիշակի մակարդակը արդեն ահագին բարձր է:

Հա... Ասում են՝ այդ հաղորդումից հետո մի մարդ զանգում է 1-17:

-Ալո, կառավարությունը լսում է Ձեզ:

-Տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ...,-լսվում է մյուս կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին