Էդիկը յուրահատուկ տաղանդ ունի, նա կարող է հարմարվել ցանկացած առաջնությունում. Մովսիսյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է ռուսական «Կրասնոդարի» եւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի մասին.
«Էդիկն այնպիսի յուրահատուկ տաղանդ ունի, որ կարող է հարմարվել ցանկացած առաջնությունում: Ինձ թվում է՝ ճիշտ ժամանակն է, որ նա տեղափոխվի եվրոպական առաջնություն: Իհարկե, բոլոր ֆուտբոլիստներն են երազում խաղալ «Ռեալի» ու ՊՍՎ-ի պես թիմերում, սակայն գլխավորն այն է, որ նա ստանա շատ խաղաժամանակ և դառնա ավելի ուժեղ ֆուտբոլիստ»,- «Կրասնոդարի» ու Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը:

