ՉԼ. «Ռեալը» գոլառատ խաղում ջախջախեց «Լիվերպուլին»(տեսանյութ)
ՍպորտՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հանդիպեցին «Լիվերպուլը» եւ Մադրիդի «Ռեալը»։
Խաղի մեկնարկից չորս րոպե անց հաշիվը բացեց «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը: 10 րոպե անցՏիբո Կուրտուայի կոպիտ սխալից հետո հաշիվը 2-0 դարձրեց Մոհամեդ Սալահը:
21-րդ րոպեին Վինիսիուսը կրճատեց հաշիվը, իսկ 15 րոպե անց հավասարեցրեց այն՝ օգտվելով «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոնի սխալից։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից երկու րոպե անց «Ռեալին» հաշվի մեջ առաջ մղեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն, իսկ 55-րդ րոպեին աչքի ընկավ Կարիմ Բենզեման։ Վերջինս ձևակերպեց դուբլ՝ դնելով խաղի վերջակետը՝ 5-2: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Մադրիդում:
Հանդիպման գոլերը` տեսանյութում

