Ինչ հետեւանքներ է խոստանում Պուտինի ուղերձը

Վերլուծություն

Իսկ ի՞նչ սպա­սե­լիք­ներ կան 23.02.2023-ից՝ գլո­բալ ի­մաս­տով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=249430&l=am): Մինչ այս շատ է­ին կար­ծիք­նե­րը, թե ՌԴ նա­խա­գա­հը Դաշ­նա­յին ժո­ղո­վին ու­ղերձ է հղում 21.02.2023թ.-ին, հենց այս­տեղ կհնչեն ա­մե­նա­սուր մտքե­րը, եւ 23.02.2023-ին էլ բան չի մնա: Սա­կայն, ինչ­պես ա­վե­լի վաղ են­թադ­րել է­ինք, եւ Պու­տի­նի ե­րեկ­վա ե­լույթն էլ ցույց տվեց, նա հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցավ ոչ թե սուր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, այլ՝ ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի վրա: Դա եւս, ինչ խոսք, պա­կաս կա­րե­ւոր չէ, ե­թե ոչ ա­վե­լի կա­րե­ւոր, քան ան­գամ Ուկ­րա­ի­նա­յին պա­տե­րազմ եւ մեծ հար­ձակ­ման մա­սին հայ­տա­րա­րե­լը, ին­չի մա­սին շատ էր խոս­վում: Բայց դրա­նով հան­դերձ, ե­լույ­թը ռազ­մա­վա­րա­կան ուղղ­վա­ծու­թյան էր, միտ­ված ՌԴ-ի կյան­քի ըն­թաց­քը բո­լոր բնա­գա­վառ­նե­րում այս կամ այն ուղ­ղու­թյամբ տա­նե­լուն, ո­րը հե­ռան­կա­րա­յին ա­ռու­մով մի­գու­ցե աշ­խար­հի վրա ազ­դող գոր­ծոն դառ­նա, սա­կայն 23.02.2023-ի տրա­մա­բա­նու­թյան մեջ դա չի մտնում:

Չնա­յած, մեկ սեն­սա­ցի­ոն հայ­տա­րա­րու­թյուն, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Պու­տի­նը հնչեց­րեց: Խոս­քը, ի­հար­կե, ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի մա­սին գնա­հա­տա­կան­նե­րի եւ Ա­րեւ­մուտ­քի կող­մից ՌԴ-ի դեմ սկսած ար­շա­վի մա­սին չէ. այդ թե­մա­յով մինչ այս էլ շատ է խոս­վել: Ա՛յ, շատ լուրջ, սեն­սա­ցի­ոն բնույ­թի նո­րու­թյուն էր, որ, Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյամբ, Ռու­սաս­տա­նը կա­սեց­նում է իր ան­դա­մակ­ցու­թյու­նը «Ստրա­տե­գի­ա­կան հար­ձա­կո­ղա­կան ռազ­մա­վա­րու­թյան» պայ­մա­նագ­րին (СНВ, իր բո­լոր տա­րա­տե­սակ­նե­րով): Հենց այն պայ­մա­նագ­րին, ո­րը շատ փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ դար­ձավ ԽՍՀՄ-ի կոր­ծան­ման պատ­ճառ­նե­րից մե­կը: Այ­սինքն, այդ եւ դրան հա­րա­կից պայ­մա­նագ­րե­րի պատ­ճա­ռով էր, որ ԽՍՀՄ-ն հրա­ժար­վեց մի շարք ա­ռանց­քա­յին ռազ­մա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րից, այդ թվում՝ մի­ջին եւ փոքր հե­ռա­հա­րու­թյան հրթի­ռա­յին տեխ­նո­լո­գի­ա­նե­րից: Ընդ ո­րում, մինչ այժմ էլ դրա ազ­դե­ցու­թյու­նը ռու­սա­կան բա­նա­կը զգում է եւ ստիպ­ված է նման հրթիռ­ներ ակն­կա­լել Ի­րա­նից:

Մի­ա­ժա­մա­նակ այն, որ ԱՄՆ-ի հա­մար այդ պայ­մա­նա­գի­րը ՌԴ-ին կա­սեց­նե­լու  մի­ջոց­նե­րից մեկն էր, դա էլ է հայտ­նի փաստ: Իսկ այն, որ ան­գամ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի այս թեժ պա­հին ա­մե­­րի­կա­ցի­նե­րը փոր­ձում է­ին այդ պայ­մա­նագ­րի հի­ման վրա նո­րից մուտք ա­պա­հո­վել ռու­սա­կան նո­րա­գույն ռազ­մա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ո­լորտ, իր հեր­թին է խո­սում այդ ար­տա­կարգ կա­րե­ւո­րու­թյան մա­սին: Ու հի­մա, այդ պայ­մա­նագ­րա­յին դաշ­տում իր գոր­ծու­նե­ու­թյու­նը կա­սեց­նե­լով, Մոսկ­վան լու­ծում է եր­կու կա­րե­ւո­րա­գույն խնդիր: Նախ, իր տեխ­նո­լո­գի­ա­նե­րը զերծ է պա­հում ա­մե­րիկա­կան «շպի­ո­նա­կան աչ­քից»:

Եվ երկ­րոր­դը, սա Վա­շինգ­տո­նին հղված մի վեր­ջին «դե­ղին», ար­դեն ա­վե­լի շատ կար­միր հի­շեց­նող քարտ է: Այ­սինքն, մի­ջու­կա­յին եւ հրթի­ռա­յին ուղ­ղու­թյամբ այն պարտ­վո­ղա­կան գոր­ծըն­թա­ցը, ո­րի մեկ­նար­կը դրել էր դեռ հայտ­նի ա­մե­րի­կյան «շպի­ոն» Գոր­բա­չո­վը, չե­ղարկ­վում է: Իսկ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար դա ազ­դակ է, որ հա­ջորդ քայլը կա­րող է դառ­նալ ընդ­հուպ` մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման պայ­մա­նա­գիրը եւս կա­սեց­նե­լու ո­րո­շու­մը: Ակ­նար­կը սա է` շա­րու­նա­կո՞ւմ են նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ար­դյուն­քը կդառ­նա մի­ջու­կա­յին սպա­ռա­զի­նու­թյու­նը, որ­տեղ Ռու­սաս­տանն է­ա­պես ա­ռաջ է ԱՄՆ-ից: Ու պա­տա­հա­կան չէր, որ Պու­տի­նի այդ հայ­տա­րա­րու­թյա­նը գու­մար­վեց  ՌԴ ԱԳՆ-ի բո­ղո­քի նո­տան` ուղղ­ված Վա­շինգ­տո­նին` ՌԴ-ում ԱՄՆ դես­պա­նի մի­ջո­ցով: Ընդ ո­րում, այդ փաս­տաթղ­թում ՌԴ ԱԳՆ-ն գործ­նա­կա­նում բաց տեքս­տով հայ­տա­րա­րում է, որ ԱՄՆ-ին ըն­դու­նում է որ­պես ուկ­րա­ի­նա­կան հա­կա­մար­տու­թյան կողմ:

Սա­կայն սա ան­գամ դեռ չի նշա­նա­կում, որ 23.02.2023-ի տրա­մա­բա­նու­թյու­նը սպառ­ված է: Ու­կ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հե­տա­գա գործ­նա­կան ըն­թաց­քի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ Պու­տինն այս ան­գամ չա­րեց, սա­կայն նա­եւ մեկ պարզ միտք ընդգ­ծեց` որ­քան հե­ռա­հար զեն­քեր տան Ուկ­րա­ի­նա­յին, Ռու­սաս­տանն այդ­քան հե­ռու է գնա­լու: Իսկ երբ ԱՄՆ-ին հայ­տա­րա­րում են հա­կա­մար­տու­թյան կողմ, դա է­լի իր հե­տե­ւանք­ներն է են­թադ­րում:

Ընդ ո­րում, Վա­շին­գտո­նում եր­կու հան­գա­մանք եւս պետք է հաշ­վի առ­նեն: Իր ե­լույ­թում Պու­տի­նը հայ­տա­րա­րեց նա­եւ, որ Ռու­սաս­տա­նը հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­նե­լու «Հյու­սիս-Հա­րավ» տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի զար­գաց­մա­նը (Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի ա­կան­ջը կան­չի), այ­սինքն՝ խոս­քը Ի­րան-Հնդկաս­տան ուղ­ղու­թյամբ ռազ­մա­վա­րա­կան կա­պե­րի հե­տա­գա զար­գաց­ման մա­սին է: Իսկ ա­հա CNN-ն էլ իր հեր­թին, հի­շեց­նե­լով, որ Բայ­դե­նի ուկ­րա­ի­նա­կան այ­ցին զու­գա­հեռ` Մոսկ­վա ժա­մա­նեց Չի­նաս­տա­նի բարձրագույն դիվանագետ Վան Ին, նկա­տում է, որ դա ընդգ­ծում է Վա­շինգ­տո­նի եւ Պե­կի­նի մի­ջեւ խո­րա­ցող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տար­բե­րու­թյուն­նե­րը, ինչ­պես նա­եւ փաս­տում, որ Պե­կի­նի եւ Մոսկ­վա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի են հա­սել:

Եվ, ի­հար­կե, այս ա­մե­նից հե­տո պետք է ստա­նալ Վա­շինգ­տո­նի պա­տաս­խան ռե­ակ­ցի­ան եւ հատ­կա­պես Հար­ձա­կո­ղա­կան սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի պայ­մա­նագ­րի մա­սով: Նախ­նա­կան ակ­նարկ­ներ կան, սա­կայն դեռ վերջ­նա­կան պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­ման հստա­կեց­ման խնդիր կա: Եվ ար­դեն այդ դեպ­քում Մոսկ­վա­յից կա­րող են լսվել կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ, ու շատ մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ դա տե­ղի կու­նե­նա հենց 23.02.2023-ին:

Բայց է­ա­կա­նը դա չէ` 23.02.2023-ին, թե մեկ այլ օր, է­ա­կան բան չի փո­խում: Ի­րո­ղու­թյունն այն է, որ գլո­բալ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­սել են սրաց­ման այն պի­կին, որ լից­քա­թա­փումն ար­դեն ան­խու­սա­փե­լի է: Ի՞նչ տես­քով, մեծ բախ­մա՞ն, թե` լե­զու գտնե­լու. եր­կու­սի հա­վա­նա­կա­նու­թյունն էլ կա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում