Մեսսին հենց սկզբից Փարիզում անոմալ երևույթ էր. Ռոտեն
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը կարծում է, որ փարիզյան գրանդին պետք չեն Լիոնել Մեսսին և Նեյմարը. «Մենք պետք է կոտրենք հարձակողական եռյակը: Սա պետք է լինի ՊՍԺ-ի նպատակը։ Դուք պետք է հեռացնեք նրանցից առնվազն մեկին: Նկատի ունեմ Նեյմարին կամ Մեսսիին: Մբապեն պետք է մնա։
Լիոնելը հենց սկզբից Փարիզում անոմալ երևույթ էր: Ակումբը պետք է ընդունի, որ Մեսսիի տրանսֆերը ձախողում է»,- Ժերոմի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

